Իրոի-կոմիկական պոեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իրոի-կոմիկական պոեմ (ֆր.՝ Héroï-comique), կլասիցիզմի պոեզիայի ժանր: Այս ժանրի առանձնահատկությունը էպիկական (հերոսական, «իրոիական» պոեմի ոճաձևերը, հնարքները ծաղրելն է։ Այսպիսի պոեմի հիմքում ընկած են գրական բառախաղերը, կատակները, զվարճանքները։ Կոմիկական ոճը իրոի-կոմիկական պոեմին հաճախ հնարավորություն է տալիս դառնալու գրական բանավեճի գործուն միջոց։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն ձևավորվել է իրոի-կոմիկական պոեմի երկու տեսակ

  1. Բուռլեսկյան պոեմ (Բուռլեսկ), որտեղ շրջվում է առասպելական սյուժեն և «վեհ» հերոսների (օլիմպիական աստվածներ և այլն) արարքներն ու գործերը շարադրվում են ցածր, «սովորական» ոճով։
  2. Բուն իրիո-կոմիկական պոեմ, ուր բոլորովին էլ ոչ էպիկական (ոչ հերոսական) կերպարների արարքների մասին պատմվում է էպիկական պոեմի լեզվով։

Իրոի-կոմիկական պոեմի երկու տեսակների արմատներն էլ հասնում են մինչև անտիկ ժամանակները (օրինակ`հին հունական «Մկների ու գորտերի կռիվը»պոեմը)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելս Սանթոյան, Արեն Սանթոյան, Գրականագիտական բառարան, Երևան 2006, էջ 69-70: