Իրմա Սթերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրմա Սթերն
Ի ծնեիսպ.՝ Irma Analize Stern
Ծնվել է1894[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12]
ԾննդավայրՇվեյցեր-Ռենկե, Հարավաֆրիկյան Հանրապետություն (Տրանսվաալ)
Վախճանվել էօգոստոսի 23, 1966(1966-08-23)[13][14]
Մահվան վայրՔեյփթաուն, ՀԱՀ[1]
ՔաղաքացիությունFlag of South Africa.svg ՀԱՀ
Մասնագիտություննկարչուհի
ԹեմաներՀԱՀ
Irma Stern Վիքիպահեստում

Իրմա Սթերն (անգլ.՝ Irma Stern, 1894[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12], Շվեյցեր-Ռենկե, Հարավաֆրիկյան Հանրապետություն (Տրանսվաալ) - օգոստոսի 23, 1966(1966-08-23)[13][14], Քեյփթաուն, ՀԱՀ[1]), հարավաֆրիկացի նկարչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրմա Սթերնը ծնվել է Տրանսվաալի Շվեյցեր-Ռենկե փոքրիկ քաղաքում, գերմանացի-հրեա ծնողների ընտանիքում: Նրա հայրը Հարավաֆրիկյան պատերազմի ժամանակ բրիտանացիների կողմից ներկալվել է համակենտրոնացման ճամբարում իր բուրական հակվածության պատճառով: Իրման և նրա կրտսեր եղբայրը՝ Ռուդին, մոր հետ տեղափոխվել են Քեյփթաուն: Պատերազմից հետո ընտանիքը վերադարձել է Գերմանիա և մշտապես ճամփորդել, ինչն իր ազդեցությունն է թողնում Իրմայի ստեղծագործությունների վրա:

1913 թվականին Սթերնը Գերմանիայում արվեստի դասեր է առել Վայմարի ակադեմիայում, 1914 թվականին և հատկապես 1917 թվականին Novembergruppe-ի հիմնադիր Մաքս Պեխշտեյնի հետ՝ Լևին-Ֆունկե ստուդիայում: Սթերնը միաժամանակ կապված է եղել այդ ժամանակաշրջանի գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչների հետ: 1919 թվականին Բեռլինում կազմակերպվել է Սթերնի առաջին ցուցահանդեսը: 1920 թվականին Սթերնն ընտանիքի հետ միասին վերադարձել է Քեյփթաուն, որտեղ նրան ծաղրել են և որպես նկարիչ ընդունել են, երբ նա կայացած արվեստագետ էր:

1926 թվականին Սթերնն ամուսնացել է նախկին ուսուցիչ դոկտոր Յոհաննես Պրինցի հետ, որը հետագայում Քեյփթաունի համալսարանում դարձել է գերմաներենի պրոֆեսոր: Նրանք ամուսնալուծվել են 1934 թվականին:

Իրմա Սթերնը շատ է ճամփորդել Եվրոպայում, հետազոտել է Հարավային Աֆրիկան, Զանզիբարը և Կոնգոյի շրջանը: Այս ուղևորությունները նրա համար ապահովել են նկարելու մի շարք թեմաներով և հնարավորություն ընձեռել ձեռք բերելու, հավաքելու նմուշների հավաքածու: 1930 թվականին եղել է Մադեյրայում, 1937 և 1938 թթ.՝ Դակարում, Սենեգալում, 1939 թվականին՝ Զանզիբարում, 1942 թվականին՝ Կոնգոյում, 1945 թվականին՝ Զանզիբարում, 1946 թվականին՝ Կենտրոնական Աֆրիկայում, 1952 թվականին՝ Մադեյրայում, 1955 թվականին՝ Կոնգոյում, 1960 թվականին՝ Իսպանիայում և 1963 թվականին՝ Ֆրանսիայում: Շատ է ճամփորդել Հարավային Աֆրիկայում, օրինակ, 1926 թվականին եղել է Սվազիլենդում և Պոնդոլենդում, 1933 թվականին՝ Նեմակալենդում, 1941 թվականին՝ Արևելյան Քեյփում: Իրմա Սթերնը հրաժարվել է 1933-1945 թթ. ճանապարհորդել կամ ցուցադրվել Գերմանիայում: Փոխարենը նա մի քանի անգամ ճանապարհորդել է Աֆրիկայում, 1939 և 1945 թվականներին երկու անգամ մեկնել է Զանզիբար, այնուհետև 1942, 1946 և 1955 թթ. նախատեսել է երեք ուղևորություն դեպի Կոնգոյի տարածաշրջան: Այս ուսումնասիրությունների արդյունքում կուտակվել է ստեղծագործական և էներգետիկ հարստություն, ինչպես նաև հրատարակվել են երկու պատկերագրքեր, 1943 թվականին՝ Կոնգոյում, 1948 թվականին՝ Զանզիբարում:

Սթերնը գրեթե հարյուր սոլո ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Հարավային Աֆրիկայում, այնպես էլ Եվրոպայում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Անգլիայում: Չնայած Եվրոպայում նա ընդունված էր, նրա աշխատանքը Հարավային Աֆրիկայում ի սկզբանե չգնահատվեց, և 1920-ական թվականների վաղ ցուցահանդեսները քննադատները ծաղրեցին, վերնագրելով այն «Միս Իրմա Սթերնի արվեստը՝ տհաճ պաշտամունք»:

Իրմա Սթերնի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրմա Սթերնի թանգարանը հիմնադրվել է 1971 թվականին այն տանը, որտեղ նկարչուհին բնակվել է գրեթե չորս տասնամյակների ընթացքում: 1927 թվականին նա տեղափոխվել է Քեյփթաունի Ռոնդեբոշ շրջան (The Firs) և մինչև մահ ապրել այնտեղ: Սենյակների մեծ մասը կահավորված է այնպես, ինչպես նկարչուհին էր կահավորում: Վերևի հարկում հարավաֆրիկացի նկարիչների համար գործում է կոմերցիոն ցուցասրահ:

2000 թվականի մայիսի 8-ին Իրմա Սթերնի ստեղծագործություններից մեկը Յոհանեսբուրգի Սոթբիսում վաճառվել է 1,7 միլիոն ռանդ ռեկորդային արժեքով[15]: Սակայն այս ռեկորդը գերազանցվեց, երբ գործը 2007 թվականի մարտին վաճառվեց 6,6 միլիոն ռանդով[16]: Սթերնի «Գլադիոլի» աշխատանքը 2010 թվականի հոկտեմբերին վաճառվել է 13,3 միլիոն ռանդով, որին հաջորդել է «Բահորացի աղջիկը» գործի վաճառքը 26,7 միլիոն ռանդով: 2011 թվականի մարտին Սթերնի կտավներից Լոնդոնի Bonham's-ում վաճառվել է 34 միլիոն ռանդով:

2012 թվականի նոյեմբերի 11-ին Պրետորիայի թանգարանից Սթերնի «Ձկնորսական նավակներ» կտավը գողացել են ևս չորս այլ կտավների հետ միասին: Ստացված տեղեկատվությամբ ՀԱՀ ոստիկանությունը մեկնեց Պորտ Էլիզաբեթի գերեզմանատուն, որտեղ 5 կտավներից 4-ը թաքցրել էին նստարանի տակ[17]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • At home with Irma Stern: A guidebook to the UCT Irma Stern Museum, by Helene Smuts ISBN 978-0-620-39702-5.
  • Irma Stern: The Early Years (1894–1933), by Karel Schoeman ISBN 0-86968-112-5.
  • Paradise, the Journal and Letters (1917–1933) of Irma Stern Edited with a Commentary, by Neville Dubow ISBN 1-874812-08-X.
  • Irma Stern: A Feast for the Eye, by Marion Arnold ISBN 0-620-19014-0.
  • Hidden Treasures: Irma Stern – Her Books, Painted Book Covers and Bookplates, by Irene Below ISBN 0-620-26727-5.
  • Remembering Irma: Irma Stern: A Memoir with Letters. ISBN 1-919930-27-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119175754 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Irma Stern
  3. 3,0 3,1 Irma Stern — 2008.
  4. 4,0 4,1 Irma Stern
  5. 5,0 5,1 Irma Stern — 1960.
  6. 6,0 6,1 Swartz A. Irma Stern — 2005.
  7. 7,0 7,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  8. 8,0 8,1 RKDartists
  9. 9,0 9,1 Athenaeum
  10. 10,0 10,1 Artnet — 1998.
  11. 11,0 11,1 Faceted Application of Subject Terminology
  12. 12,0 12,1 reproduction right
  13. 13,0 13,1 13,2 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00175643
  14. 14,0 14,1 14,2 FemBio
  15. Irma Stern at V Gallery
  16. Auction action in Cape Town
  17. South Africa art stolen from Pretoria museum recovered, United Kingdom: BBC News, 2012, https://www.bbc.co.uk/news/world-africa-20311861, վերցված է 15 November 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]