Jump to content

Իրմա Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրմա Աճեմյան
թուրքերեն՝ İrma Acemyan
Ծնվել է1938
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել է1990
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունբանաստեղծուհի
Քաղաքացիություն Թուրքիա
ԶավակներՏարոն Աճեմօղլու
Իրմա Աճեմյան Վիքիդարանում

Իրմա Աճեմյան (1938, Ստամբուլ, Թուրքիա - 1990, Փարիզ), պոլսահայ հայտնի բանաստեղծուհի[1][2], Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուի մայրը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրմա Աճեմյանը ծնվել է 1938 թվականին Պոլսում։ Դպրոցական տարիներից զբաղվել է գրականությամբ, գրել է արձակ և չափածո։ Հետագայում համագործակցել է օրաթերթերի հետ, հատկապես՝ «Մարմարա» օրաթերթի, որտեղ որոշ ժամանակ վարել է խմբագրության աշխատանքները։ Աճեմյանի հիմնական մասնագիտությունը եղել է ուսուցչությունը և դաստիարակչական ոլորտը։ 1966-1976 թվականներին ղեկավարել է Պոլսի Գատըգյուղի Արամյան-Ունջյան հայկական վարժարան[4][5]։

1966 թվականին խմբագրել է «Կամար» պարբերականը։ 1975 թվականին պոլսահայ գրականության մեջ ներկայացրել է ավելի քան 130 բանաստեղծություն, որոնք տեղ են գտել իր առաջին ժողովածուում[6]։ Իրման Աճեմյանը իր ստեղծագործություններում հաճախ անդրադարձել է սիրուն, բնությանը, մարդու ներաշխարհին և ազգային թեմաներին։ Աճեմյանը արժանացել է Սարգիս Պողոսյանի սահմանած «Ստամբուլահայ բանաստեղծներ» մրցանակին։

Նրա ամուսինը՝ Գևորգ Աճեմօղլուն, Թուրքիայի հայտնի առեւտրական իրավունքի փորձագետներից մեկն է եղել, մահացել է 1988 թվականին: Գևորգ Աճեմօղլուն նույնպես աշխատությունների հեղինակ է: Նրանց որդին՝ Տարոն Աճեմօղլուն, Նոբելյան մրցանակակիր է, որը Նոբելյան մրցանակի թանգարանին է նվիրել իր մոր անձնական իրերից մեկը՝ թղթերը հավաք պահելու բյուրեղապակի[7]։

1984 թվականից սկսած Իրմա Աճեմյանը տառապել է անբուժելի հիվանդությամբ[8]։

Իրմա Աճեմյանը մահացել է 1990 թվականին՝ Փարիզում։

  • «Տալ միայն»-1975[9]
  • «Իմ տողերս» -1985[10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ժամանակակից իսթանպուլահայ գրողներ: / Աշխատասիր.` Կ. Աբրահամեան; Պատ. խմբ.` Պ. Սիմոնեան
  2. «Իրմա Աճէմեան». Arevmtahayeren-shmg.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. Միրզոյան, Արմեն (14.10.2024). «Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը դարձել են Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր. Հետք». 14.10.2024.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Նոբելյան մրցանակը՝ հայ բանաստեղծուհու որդուն. Լուսանկար
  5. Կիւլպէնկեան կրաթաթոշակառուն կը ստանայ 2024-ի Տնտեսագիտութեան Նոպէլեան Մրցանակը
  6. Մինաս Թէօլէօլեան, Դար մը գրականութիւն, հ. Բ (Բ հրատարակութիւն), Հալէպ, 1982, էջ 534-537 — 664 էջ։
  7. Հայ բանաստեղծուհու անձնական իրը՝ Նոբելյան մրցանակի թանգարանում
  8. https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/463922317_27555084724105335_2188016408955731974_n.jpg?_nc_cat=108&ccb=1-7&_nc_sid=127cfc&_nc_ohc=Zbz_Vd_L-aIQ7kNvgGWDXPB&_nc_zt=23&_nc_ht=scontent.fevn1-4.fna&_nc_gid=ACmrUGPGHlNVJtBZe-bRw6E&oh=00_AYD_SkEv6NtKG1hOk9p6cfM_vDqsp0x3XwKr7qIkZb1VpQ&oe=6717CCE1(չաշխատող հղում)
  9. Տալ միայն / Ի. Աճեմեան
  10. Իմ տողերս / Իրմա Աճէմեան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրմա Աճեմյան» հոդվածին։