Իրիս Ուեսթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրիս Ուեսթման
անգլ.՝ Iris Westman
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1905
ԾննդավայրԱնետա, Նելսոն, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 3, 2021(2021-01-03)[1] (115 տարեկան)
Մահվան վայրNorthwood, Grand Forks County, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունուսուցչուհի և գրադարանավար

Իրիս Ուեսթման (անգլ.՝ Iris Westman, օգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1905, Անետա, Նելսոն, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ - հունվարի 3, 2021(2021-01-03)[1], Northwood, Grand Forks County, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ[2]), ամերիկացի ուսուցչուհի, գրադարանավարուհի, երկարակյաց կին, մահից առաջ հանդիսացել է ԱՄՆ-ի երկրորդ տարեց կենդանի անձը՝ Հեսթեր Ֆորդից առաջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրիսը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 28-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի Անետա քաղաքում[3]՝ Նիկոլաս Ուեսթմանի և Մաթիլդա Էրիկսոնի ընտանիքում։ Իրիսը եղբայրների հետ մեծացել է ֆերմայում, ունեցել է նաև քույրեր, որոնք մահացել են, երբ Իրիսը եղել է փոքր։

1928 թվականին Իրիսն ավարտել է Հյուսիսային Դակոտայի համալսարանը[4], որից հետո դասավանդել է մի քանի գյուղական դպրոցներում, այնուհետև տեղափոխվել է Մինեսոտա նահանգի Ուերտինգթոն քաղաք։

1990 թվականին նա վերադարձել է Հյուսիսային Դակոտա և ապրել իր ֆերմայից մի փոքր հեռու։

106 տարեկան հասակում նա վայր է ընկել, ինչի արդյունքում ենթարկվել է ազդրի հոդի վիրահատության։ Դրանից հետո նա տեղափոխվել է ծերանոց[5]։

Իրիսը երբեք ամուսնացած չի եղել։ 114 տարեկանում նա քայլում էր քայլակի հետ և համեմատաբար ուներ լավ առողջություն։ Նա լսում էր աուդիոգրքերը, որոնք փոխարինում էին սովորականներին, քանի որ այլևս չէր կարողանում կարդալ դրանք։

Մահացել է 2021 թվականի հունվարի 3-ին[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.iversonkassianfuneralservices.com/obituary/Iris-Westman
  2. 2,0 2,1 2,2 https://www.tributearchive.com/obituaries/19510473/Iris-Westman/Mcville/North-Dakota/Iverson-Kassian-Funeral-Services
  3. «Iris Westman». Gerontology Wiki (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  4. Aug 30th 2018 - 11am, Katie Pinke |. «'I still have a farm. Yeah, I am a farmer!' says 113-year-old North Dakota woman». Brainerd Dispatch (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Alumni focus: The oldest North Dakotan, Iris Westman '28 is still learning – UND Today» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  6. «Iris Westman Obituary - McVille, North Dakota, Iverson - Kassian Funeral Services | Tribute Archive». www.tributearchive.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.