Jump to content

Իրիս Յասմին Բարիոս Ագիլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրիս Յասմին Բարիոս Ագիլար
իսպ.՝ Iris Yassmin Barrios Aguilar
Դիմանկար
Ծնվել է1962
ԾննդավայրԳվատեմալա
Քաղաքացիություն Գվատեմալա
ԿրթությունUniversidad Mariano Galvez?
Մասնագիտությունդատավոր
Զբաղեցրած պաշտոններդատավոր
Պարգևներ և
մրցանակներ
 Iris Yassmin Barrios Aguilar Վիքիպահեստում

Իրիս Յասմին Բարիոս Ագիլար (1962, Գվատեմալա), դատավոր և Գվատեմալայի երկու բարձր ռիսկային տրիբունալներից մեկի նախագահ[1]: Եղել է նախագահող դատավորը Գվատեմալայի նախկին դիկտատոր Էֆրաին Ռիոս Մոնտի[1] գործով։ Այս դատավարության ժամանակ Մոնթին մեղավոր ճանաչեցին բնիկ ժողովուրդների դեմ ցեղասպանության համար։ Պատիժը կայացվել է 2013 թվականին[2]: Դատավարությունը առաջին անգամն էր, երբ ազգային արդարադատությունը դատում է պետության նախկին ղեկավարին իր հայրենի երկրում ցեղասպանության համար[1]: 2013 թվականի մայիսի 20-ին Գվատեմալայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել դատավճիռը՝ դատավարությունը «վերսկսելու» կարգադրությամբ։ Ռիոս Մոնտի դատավարությունը վերսկսվել է 2015 թվականի հունվարին[3][4], իսկ ամբաստանյալը մահացել է սրտի կաթվածից 2018 թվականին[5]։

Բարիոսը 2014 թվականին ստացել է «Խիզախ կանանց միջազգային մրցանակ»[6][7]։

2014 թվականի ապրիլի դրությամբ Բարիոսի դատական լիազորությունները կասեցվել են մեկ տարով՝ նախագահ և ռազմական հանցագործ Էֆրաին Ռիոս Մոնտի դատավարությանը մասնակցած փաստաբանի բողոքի պատճառով[8]։

Գլորիա Պորրասի և Էրիկա Այֆանի հետ մեկն է այն երեք դատավորներից, ովքեր աջակցություն են ստացել Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանից: Դատարանը որոշել է նրանց հատուկ պաշտպանություն տրամադրել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «Bios of 2014 Award Winners». state.gov. Արխիվացված է օրիգինալից 2014-03-07-ին.
  2. Mariano Castillo, CNN (2013-05-10). «Guatemala's Ríos Montt guilty of genocide». CNN. Արխիվացված օրիգինալից 2018-07-07-ին. Վերցված է 2023-12-06-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  3. «Guatemala Rios Montt genocide trial to resume in 2015». BBC News. 2013-11-06. Արխիվացված օրիգինալից 2018-11-23-ին. Վերցված է 2013-11-06-ին.
  4. «Batalla legal comienza en Guatemala para impedir internación de Ríos Montt». Արխիվացված է օրիգինալից 2015-07-28-ին. Վերցված է 2015-07-27-ին.
  5. «Efraín Ríos Montt, Guatemalan Dictator Convicted of Genocide, Dies at 91». Արխիվացված օրիգինալից 2019-08-08-ին. Վերցված է 2018-04-01-ին.
  6. «US Honors International Women of Courage». VOA. Արխիվացված օրիգինալից 2016-06-05-ին. Վերցված է 2023-12-06-ին.
  7. «FITE Celebrates 2014 Women of Courage, Honored by First Lady». JoinFITE – by Dermalogica. Արխիվացված է օրիգինալից 2014-09-06-ին. Վերցված է 2014-09-05-ին.
  8. «AWIU » Introducing Judge Iris Yassmin Barrios Aguilar of Guatemala, a 2014 International Woman of Courage». www.awiu.org. Արխիվացված է օրիգինալից 2015-01-03-ին.