Իրինա դի Սպիլիմբերգո
Իրինա դի Սպիլիմբերգո իտալ.՝ Irene di Spilimbergo | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 17, 1538[1] |
| Ծննդավայր | Սպիլիմբերգո, Վենետիկի հանրապետություն[1] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 15, 1559[2][3] (21 տարեկան) կամ դեկտեմբերի 17, 1559[1] (21 տարեկան) |
| Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2][1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարչուհի և գրականագետ |
| Ժանր | դիմապատկեր |
Իրինա (Իրեն) դի Սպիլիմբերգո ( իտալ.՝ Irene di Spilimbergo, հոկտեմբերի 17, 1538[1], Սպիլիմբերգո, Վենետիկի հանրապետություն[1] - դեկտեմբերի 15, 1559[2][3] կամ դեկտեմբերի 17, 1559[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2][1], Վերածննդի շրջանի իտալացի նկարչուհի և բանաստեղծուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա դի Սպիլիմբերգոն ծնվել է 1538 թվականին Սպիլիմբերգոյում։ Հոր անժամանակ մահից և մոր երկրորդ ամուսնությունից հետո նրա դաստիարակությամբ զբաղվել է պապը[4]։
Երիտասարդ տարիքում դրսևորել է գեղարվեստական ունակություններ, երկու տարի Վենետիկում սովորել է իտալացի գեղանկարիչ Տիցիանի մոտ, նկարել դիմանկարներ և կտավներ պատմական և կրոնական թեմաներով (օրինակ՝ «Թռիչք Եգիպտոսից»)։
Նրան հաճախ համեմատում են Վերածննդի դարաշրջանի մեկ այլ իտալացի նկարչուհ Սոֆոնիսբա Անգվիսսոլայի հետ։ Դի Սպիլիմբերգոյի նկարների քիչ մասն է պահպանվել։ Վաշինգտոնի (ԱՄՆ) Արվեստի ազգային պատկերասրահում պահվում են նկարչուհու երկու նկար։
Նա առավել հայտնի է բանաստեղծական էլեգիաների մեծ ժողովածուով, որը հրատարակվել է իր մահից երկու տարի անց, որը պարունակում է 279 իտալական և 102 լատիներեն բանաստեղծություններ, մի քանիսն անանուն, իսկ մյուսները վերագրված են տվյալ ժամանակի մշակութային գործիչների, այդ թվում՝ Լոդովիկո Դոլչեի, Տորկվատո Տասսոյի, Տիցիանի, Բենեդետտո Վարկիի և մյուսներին։
Իրինա դի Սպիլիմբերգոն մահացել է Վենետիկում 21 տարեկան հասակում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Dizionario biografico dei Friulani (իտալ.) — Istituto Pio Paschini.
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Spilimbergo, Irene di // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T080582
- ↑ SPILIMBERGO (DI) IRENE
- ↑ Titian; Pace, Gian Paolo (c. 1560), Irene di Spilimbergo, Վերցված է 2024 թ․ օգոստոսի 18-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Irene di Spilimbergo
- Spilimbergo, Irene di (անգլ.)
- Irene di Spilimbergo: The Image of a Creative Woman in Late Renaissance Italy, Anne Jacobson Schutte, Renaissance Quarterly, Vol. 44, No. 1 (Spring, 1991), pp. 42–61
- Jacobs, Fredrika Herman. Defining the Renaissance Virtuosa: Women Artists and the Language of Art History and Criticism. Cambridge ; New York: Cambridge University Press, 1997.
- Schutte, Anne Jacobson. "Commemorators of Irene Di Spilimbergo." Renaissance Quarterly 45, no. 3 (1992): 524-36.
| ||||||||||
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1538 ծնունդներ
- Դեկտեմբերի 15 մահեր
- 1559 մահեր
- Դեկտեմբերի 17 մահեր
- Վենետիկ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 16-րդ դարի իտալացի նկարիչներ
- 16-րդ դարի նկարիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Գրական կերպարներ
- Իտալացի բանաստեղծուհիներ
- Իտալացի նկարիչներ
- Իտալացի նկարչուհիներ
- Իտալիայի ազնվականություն
- Պատմանկարիչներ