Իրինա Մեգլինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Մեգլինսկայա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1962(1962-02-01) (62 տարեկան)
ԾննդավայրԿուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունքննադատ և դասախոս
ԱշխատավայրRodchenko Art School?

Իրինա Վլադիմիրովնա Մեգլինսկայա (ռուս.՝ Ирина Владимировна Меглинская, փետրվարի 1, 1962(1962-02-01), Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լուսանկարչության ոլորտի ռուս մասնագետ, կուրատոր և մանկավարժ, քննադատ, պատկերասրահի սեփականատեր։ Հայտնի է նաև որպես Իրինա Պիգանովա (ամուսնու՝ Յուրի Պիգանովի ազգանունով)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Մեգլինսկայան ծնվել է 1962 թվականի փետրվարի 1-ին Կուբանի Սլավյանկսում։ 1989 թվականին ստաժավորում է անցել Առլի Լուսանկարչության ազգային դպրոցում (Ֆրանսիա)։

1991 թվականին Յակիմանկայի Ժամանակակից արվեստի կենտրոնին կից բացել է Մոսկվայում (և Ռուսաստանում) առաջին «Դպրոց» (ռուս.՝ «Школа») լուսանկարչական պատկերասրահը։ Այն աշխատել է այնպիսի լուսանկարիչների և նկարիչների հետ, ինչպիսիք են Նիկոլայ Բախարևը, Սերգեյ Շուտովը, Վլադիմիր Կուպրիյանովը, Յուրի Բաբիչը, Մարիա Սերեբրյակովան, Սերգեյ Լեոնտևը, Ալեքսեյ Շուլգինը, Յուրի Լեյդերմանը, Վադիմ Ֆիշկինը և այլք։

Իրինա Մեգլինսկայան եղել է Ձիգա Վերտովին նվիրված «Реплика» (1992) ցուցահանդեսի կուրատորը։ 1993 թվականին եղել է «Դարավերջի բարոկկո. Ռուբենսի շրջան – Գրինուեյի շրջան» (ռուս.՝ «Барокко конца века: круг Рубенса — круг Гринуэя»)ցուցահանդեսի կուրատորը, որն անցկացվել է բարոն Շտիգլիցի դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարանում (Պետերբուրգ)[1]։

Նկարահանվել է ռեժիսոր Իվան Դիծովիչնիի «Երաժշտություն դեկտեմբերի համար» (ռուս.՝ «Музыка для декабря», 1994)  ֆիլմում՝ կատարելով Լերայի դերը[2]։

1998-2008 թվականներին գլխավորել է «Афиша» հրատարակչական տան լուսանկարչական ծառայությունը։

2007-2009 թվականներին եղել է «Победа» լուսանկարչական պատկերասրահի համաեփականատեր (Նինա Գոմիաշվիլիի հետ համատեղ)[3]։

2010 թվականին Винзавод կենտրոնում բացել է «Մեգլինսկայա» պատկերասրահը։

2012 թվականի վերջին դարձել է Lenta.ru համացանցային հրատարակության ֆոտոտնօրեն՝ գլխավորելով լուսանկարչության/մուլտիմեդիայի բաժինը[4]։

Իրինա Մեգլինսկայան վարում է «Լուսանկարիչ խմբագրում» (ռուս.՝ «Фоторедактирование») դասընթացը Մոսկվայի Ալեքսանդր Ռոդչենկոյի անվան լուսանկարչության և մուլտիմեդիայի դպրոցում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ լուսանկարիչների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]