Իրինա Լվովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Լվովա
Ծնվել էհոկտեմբերի 20, 1964(1964-10-20) (59 տարեկան)
Պետրոզավոդսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգրող և գիտնական
Հաստատություն(ներ)Պետրոզավոդսկի պետական համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Իրինա Վիլևնա Լվովա (ռուս.՝ Ирина Вильевна Львова, հոկտեմբերի 20, 1964(1964-10-20), Պետրոզավոդսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գրող, խորհրդային և ռուս գիտնական գրականագիտության բնագավառում, բանասիրական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Վիլևնա Լվովան ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 20-ին Կարելիայի Պետրոզավոդսկ քաղաքում։ Պետրոզավոդսկ քաղաքի թիվ 17 միջնակարգ դպրոցում ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որը հաջողությամբ ավարտել և ընդունվել է Կարելական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրա։ «Ֆեոդոր Դոստոևսկու գրական հեղինակությունը ԱՄՆ-ում`1940-1960-ականներ» թեմայով պաշտպանել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչման համար թեզը։ Այնուհետև վերապատրաստվել և կրթություն է ստացել Նովգորոդի պետական համալսարանի դոկտորանտուրայում և հաջողությամբ պաշտպանել է բանասիրական գիտությունների դոկտորի կոչման համար թեզը` «Ֆեոդոր Դոստոևսկին և 1940-1960-ականների ամերիկյան վեպը» թեմայով[1][2]։

Ստաժավորում է անցել Օրեգոնայի համալսարանում և Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում՝ համեմատական գրականագիտություն որակավորմամբ։ Ակտիվորեն ուսումնասիրել է ամերիկագիտություն, համեմատական գրականագիտություն և Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունները։ Երկու մենագրության հեղինակ է[3]։

Աշխատում է Պետրոզավոդսկի պետական համալսարանի գերմանական բանասիրության ամբիոնում։ Ակտիվորեն զբաղվում է գրական ստեղծագործությամբ։ Արձակի վեց գրքերի հեղինակ է։ Աշխատում է կարճ արձակի վրա` պատմվածքներ, վիպակներ, քնարական էտյուդներ և այլն։ Ռուսաստանի գրողների միության անդամ է[4]։ Լվովայի գրական աշխատանքները ակտիվորեն տպագրվում են «Carelia», «Аврора», «Север» ամսագրերում և այլ հրատարակություններում[5]։

Բնակվում է Պետրոզավոդսկ քաղաքում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мешко Т. А. Сказки потерянной деревни : повесть / Т. А. Мешко; Рассказы / И. В. Львова — Петрозаводск: Периодика, 2000. — 93 с. — ISBN 5-88170-031-7.
  • Львова И. В. Если бы нас спросили… : рассказы / И. Львова; худож. Д. Одинец. — Петрозаводск, 2003. — 207 с. — ISBN 5-7378-0059-8.
  • Львова И. В. Вариации : [рассказы, повесть, эссе, лирические этюды, драматические произведения] / Ирина Львова. — Петрозаводск: Verso, 2009. — 293 с. : ил. — ISBN 978-5-85039-240-6.
  • Львова И. В. Случайные гости : роман, повесть, рассказы / Ирина Львова. — Петрозаводск: Изд-во ПетрГУ, 2011. — 231 с. — ISBN 978-5-8021-13426-4.
  • Львова И. В. Из книги судеб : повести, рассказы / Ирина Львова. — Петрозаводск: Verso, 2016. — 183 с.- Возрастные ограничения: 16+. — ISBN 978-5-91997- 178-8.
  • Львова И. В. Еще короче : миниатюры / Ирина Львова. — Петрозаводск: Издательство ПетрГУ, 2020. — 86 с. : ил. — 16+. — ISBN 978-5- 8021-3636-2.

Մենագրություններ և գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Львова И. В. Литературная репутация Ф. М. Достоевского в США : 1940—1960-е годы : автореф. дис. на соиск. учен. степ. канд. филол. наук : специальность 10.01.01. — рус. лит. /Львова Ирина Вильевна. — Петрозаводск, 2000. — 18 с.
  • Львова И. В. Ф. М. Достоевский и американский роман 1940—1960-х годов : автореф. дис. на соиск. учен. степ. д-ра филол. наук : специальность 10.01.01. — рус. лит. / Львова Ирина Вильевна; [Новгород. гос. ун-т им. Ярослава Мудрого]. — Нижний Новгород, 2010. (Петрозаводск : Изд-во ПетрГУ. — 37 с. — Библиогр.: с. 35-37 (20 назв.) и в подстроч. примеч.
  • Львова И. В. Роман Ф. М. Достоевского «Преступление и наказание» в американской критике (1940—1960) : учеб.-метод. пособие / И. В. Львова ; Карел. гос. пед. ун-т Петрозаводск: Изд-во КГПУ, 2002. — 110 с.
  • Львова И. В. Ф. М. Достоевский и американский роман 1940—1960-х годов / И. В. Львова ; Петрозав. гос. ун-т. — Петрозаводск: Изд-во ПетрГУ, 2008. — 308, [1] с. — ISBN 978-5-8021-0810-9.
  • Львова И. В. Американская женская проза второй половины XX века: учеб. пособие для студентов филолог. специальностей / И. В. Львова; М-во образования и науки Российской Федерации, Федеральное государственное бюджетное образовательное учреждение высшего профессионального образования Петрозаводский государственный университет. — Петрозаводск: Издательство ПетрГУ, 2013. — 63 с. — ISBN 978-5-8021-1590-9.

Գիտական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Львова И. В. Достоевский и Сильвия Плат / И. Львова // Достоевский и мировая культура. — СПб., 2003. — № 18. — С. 134—142.
  • Львова И. В. Достоевский и Джон К. Холмс / И. В. Львова // Достоевский: материалы и исследования — СПб., 2005. — Т. 17. — С. 221—239.
  • Львова И. В. «Битнический миф» о Достоевском / И. В. Львова // Достоевский: материалы и исследования. — СПб., 2010. — Т. 19. — С. 99-107.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Львова Ирина Вильевна - Электронная библиотека авторов Карелии». avtor.karelia.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  2. «Львова Ирина Вильевна - Диссертации - Известные ученые». famous-scientists.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  3. «Львова Ирина Вильевна :: Петрозаводский государственный университет». petrsu.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  4. «Профессор ПетрГУ Ирина Львова презентовала новую книгу». petrozavodsk.bezformata.com. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  5. «Роман. Ирина Львова Вильевна». reading-hall.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]