Իրինա Իգնատովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Իգնատովա
Ծնվել է1895
Մահացել էսեպտեմբերի 25, 1919(1919-09-25)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ՌԽՖՍՀ
Մասնագիտությունհեղափոխական

Իրինա Մատվեևա Իգնատովա (ռուս.՝ Ирина Матвеевна Игнатова, ծննդյան ազգանունը՝ ռուս.՝ Грибкова, 1895 - սեպտեմբերի 25, 1919(1919-09-25), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), հեղափոխական, ՌԿ(բ)Կ Մոսկվայի Խամովնիկիի շրջկոմի աշխատակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Իգնատովան Տուլայի նահանգի գյուղացու աղջիկ էր։ Տեղափոխվելով Մոսկվա` եղել է ներկատան բանվորուհի, աղախին, տրամվայի վագոնավար։ Ուվարովյան տրամվայի պարկի բոլշևիկները նրան ներգրավեցին իրենց շարքերը։ 1918 թվականին նա մտնում է բոլշևիկների կուսակցության շարքերը։ Ավարտելով ռազմապարենային բյուրոյի հրահանգչական դասընթացները, նա ուղարկվում է Վորոնեժի նահանգ, որտեղ մասնակցում է Պավլովսկի գավառի գյուղական և վոլոստային խորհուրդների վերընտրությունների արշավի անցկացմանը։ Վերադառնալով Մոսկվա՝ աշխատանքի է նշանակվում ՌԿ(բ)Կ Խամովնիկիի շրջկոմի կանանց մեջ տարվող աշխատանքի բաժնում։ 1919 թվականի սեպտեմբերին Իգնատովան ընտրվում է խորհրդային հասարակական և առևտրական հիմնարկների ու ձեռնարկությունների աշխատողների նահանգական 1-ին կոնֆերանսի պատգամավոր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., Հայաստան, 1982, էջ 123-124։