Իրինա Անտոնենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Անտոնենկո
ռուս.՝ Ири́на Анто́ненко
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1991(1991-09-01)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունUral Institute of Finance and Law?
Մասնագիտությունմոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և կինոդերասանուհի
Կայքirinaantonenko.ru
 Irina Antonenko Վիքիպահեստում

Իրինա Եգորևնա Անտոնենկո (ռուս.՝ Ири́на И́горевна Анто́ненко), (սեպտեմբերի 1, 1991(1991-09-01)[1], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մոդել, դերասանուհի, հեռուստահաղորդավար։ «Միսս Ռուսաստան 2010» թվականի հաղթողը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Անտոնենկոն ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում[3], Եգոր և Նատալիա Անտոնենկոների ընտանիքում։ Եվ մայրը, և հայրը ոստիկանության աշխատակիցներ էին[4]։

Սովորել է Եկատերինբուրգի թիվ 156 միջնակարգ դպրոցում։

2008 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ուրալի ֆինանսա-իրավաբանական համալսարանը, սակայն զբաղվել էր նաև մոդելի կարիերայով։ «Միսս Ռուսաստան 2010» հաղթելուց հետո, վերջ դրեց մոդելի կարիերային։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինբուրգի «Ալեքսանդրի» գործակալությունում Անտոնենկոն աշխատել է երկու տարի՝ դառնալով շատ պահանջված մոդել։ Մասնակցել է հանրահայտ «New Hollywood Look» գեղեցկության մրցույթին։

2009 թվականի վերջին, նվաճելով «Միսս Եկատերինբուրգ» տիտղոսը, Իրինան որոշում է գնալ Մոսկվա՝ մասնակցելու գեղեցկության համառուսաստանյան մրցույթին։ 2010 թվականի փետրվարի կեսերին մեկնում է մայրաքաղաք՝ մասնակցելու «Միսս Ռուսաստան»-ի եզրափակչի նախապատրաստական աշխատանքներին։

Եվ 2010 թվականի մարտի 6-ին նվաճել է «Միսս Ռուսաստան» տիտղոսը։ Որպես գլխավոր մրցանակ ստացել է 100 հազար ամերիկյան դոլար և հովանավորներից մեկի կողմից արժանացել է վարդագույն ոսկուց պատրաստված ժամացույց, որը զարդարված էր սև ադամանդներով[5]։ Իրինա Անտոնենկոն արժանացել է «Միսս Աշխարհ», ինչպես նաև «Միսս Տիեզերք» տիտղոսներին։ Անտոնենկոն այն առաջին աղջիկն էր Միջին Ուրալում, որն արժանացել է «Միսս Ռուսաստան» տիտղոսին։

Իրինա Անտոնենկոն և գերմանացի դիզայներ Ֆիլիպ Փլեյնը

2010 թվականի մարտի 13-ին Իրինան պայմանագիր է կնքել դիզայներ Ֆիլիպ Փլեյնի հետ՝ դառնալով նրա գովազդային արշավի դեմքը։

2010 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում Իրինան իրականացրել է 8-րդ բարեգործական պարահանդեսը։ «Միսս Ռուսաստան»-ի հաղթողները պարբերաբար կազմակերպում էին բարեգործական պարահանդեսներ։ Օրինակ, Վիկտորյա Լոպիրյովան («Միսս Ռուսաստան 2003»), Ալեքսանդրա Իվանովսկայան («Միսս Ռուսաստան 2005»), Վերա Կրասովան («Փոխ-Միսս Ռուսաստան 2007» և «Փոխ-Միսս Տիեզերք 2008»)[6]։

2010 թվականի օգոստոսի 23-ին մասնակցել է «Միսս Տիեզղերք 2010»-ին, որն անց է կացվել ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի «Mandalay Bay Resort and Casino» հյուրանոցում։ Իրինան համարվել է մրցույթի եզրափակչի 15 մասնակիցներից մեկը, սակայն չի հայտնվել առաջին տասնյակում։

2011 թվականի փետրվարի 13-ին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» նախագծին, որի հեռարձակումը տեղի է ունենում «Ռոսիա 1» հեռուստաալիքով։ Իրինայի զուգընկերն է եղել դերասան Միխայիլ Մամաևը[7]։

Նույն տարում տեղի է ունեցել Իրինա Անտոնենկոյի դեբյուտը կինոյում։ Նրա առաջին աշխատանքը կինոյում ռեժիսոր Տիմուր Բեկմամբետովի «Ֆանտոմ» ("The Darkest Hour", 2011 թվական, Թրիլլեր) կինոնկարում նկարահանումներն էին։ Սակայն հենց հայտնի ռեժիսորի և կինոպրոդյուսերի հետ ծանոթությունն է դարձել Իրինայի ճակատագրի շրջադարձային կետը։ Ֆոտոխցիկը, դերասանական խաղը, ռեժիսորի առաջադրանքների կատարումը այնքան են գրավել Անտոնենկոյին, որ նա որոշել է իր հետագա ճակատագիրը կապել թատրոնի և կինոյի հետ։ Ընդունվելով Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ՝ Իրինան առաջին վստահ քայլն արել է դեպի իր երազանքը։

2010 թվականին Անտոնենկոն ընդունել է երիտասարդ երգիչ Մարկ Յուսիմի տեսահոլովակում գլխավոր դերում հանդես գալու առաջարկը։ Տեսանյութը հայտնվել է երկրի գլխավոր երաժշտական հեռուստաալիքների ռոտացիայի մեջ, իսկ երիտասարդ և տաղանդավոր դերասանուհուն անմիջապես ուշադրություն են դարձրել կինոյի ոլորտի մասնագետները։

Կարիերայի զարգացման տրամաբանական շարունակությունը «4POST» խմբի ևս մեկ երաժշտական տեսահոլովակում նկարահանումներն էին՝ խմբի մենակատար Դմիտրի Բիկբաևի հետ։

2012 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Իրինայի դեբյուտը որպես թատրոնի դերասանուհի։ Մոսկվայի Վսևոլոդ Մեյերխոլդի անվան թատրոնի բեմում կայացել է Իրինայի մասնակցությամբ «Կախարդական օղակների գաղտնիքը» ներկայացումը։

2014 թվականին Իրինան խաղացել է «Նավը» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը, որի պրեմիերայից հետո էլ դերասանուհին հայտնի է դարձել։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2011 Մութ ժամը գեղեցկուհին ակումբում
2013 Ոսկե վանդակ Ալինա (գլխավոր )
2014 Նավը Ալյոնա Գրոմովա՝ կապիտանի ավագ դուստրը, որը սիրահարված էր Մաքս Գրիգորեվային
2014 Հարսանիք չի լինելու Ալիսա,Նադիայի մրցակիցը
2015 Անակնկալ սիրելիի համար Նիկա, Ալեքսեյի սիրուհին
2015 Արևը՝ նվեր Լյալյա
2015 Նավը (2-րդ եթերաշրջան) Ալյոնա Գրոմովա՝ կապիտանի ավագ դուստրը, որը սիրահարված էր Մաքս Գրիգորեվային
2016 Ձմեռ պապ. կախարդների ճակատամարտ Լինա
2016 Էլաստիկո Դաշա (գլխավոր դեր)
2017 Երդվյալ ընկերները Տանյա (գլխավոր դեր)
2017 Հաղթողները Վարվարա Ավիլովա, դերասանուհի
2017 Սռնու վարդակ Վերոնիկա Մալյցեվա
2017 Ճակատագրի խաղը. Կաթալա Կերպարի անունը չի հիշատակվում
2018 Ընդմիջում Կատյա Կաշինա
2019 Մագոմաև Թամարա Իլինիչնա Սինյավսկայա՝ օպերային երգչուհի, երգիչ Մուսլիմա Մագոմաևի կինը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Мисс Россия-2010» стала жительница Екатеринбурга. // lenta.ru (7 марта 2020 года)
  3. ««Мисс Россия» Ирина Антоненко: Сыграла жену Магомаева в кино, но так и не познакомилась с ней» (ռուսերեն). «Вечерняя Москва». 2019 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  4. Папа «Мисс-Россия-2010» Игорь Антоненко: «Ирина может представить Екатеринбург всему миру». Газета «Կոմսոմոլսկայա պրավդա» в Екатеринбурге // ural.kp.ru (8 марта 2010 года)
  5. Выбрали самую красивую девушку страны. — Титул «Мисс Россия − 2010» достался Ирине Антоненко из Екатеринбурга. Официальный сайт телекомпании «НТВ» // ntv.ru (7 марта 2010 года)
  6. «Мисс Россия − 2010» Ирина Антоненко открыла восьмой благотворительный Венский бал. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // missrussia.ru
  7. Танго Ирины Антоненко. Արխիվացված 2011-06-25 Wayback Machine // missrussia.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Անտոնենկո» հոդվածին։