Իրժի Պրոխասկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրժի Պրոխասկա
չեխ․՝ Jiří Procháska
Prochazka1838.jpg
Ծնվել էապրիլի 10, 1749(1749-04-10)
ԾննդավայրBlížkovice, Զնոյմոյի շրջան
Մահացել էհուլիսի 17, 1820(1820-07-17)[1] (71 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Գերմանական միություն[1]
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունակնաբույժ, բժիշկ, հոգեբույժ, պրոֆեսոր, նյարդաբան, ֆիզիոլոգ, անատոմ և գրող
ԱշխատավայրՊրահայի Կարլի համալսարան և Վիեննայի համալսարան
Jiří Procháska Վիքիպահեստում

Իրժի Պրոխասկա (Պրոխագկա) (Գեորգ) (1749-1820), չեխ ֆիզիոլոգ, անատոմ։ Յա․ Պուրկինեի նախորդն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1776)։ Եղել է Վիեննայի և Պրահայի համալսարանների պրոֆեսոր։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի գործունեությանը։ Պրոխասկա ռեֆլեքսային տեսության ստեղծողներից է, նյարդաֆիզիոլոգիայի հիմնադիրներից, ֆիզիոլոգիայի ձեռնարկների հեղինակ։ Անատոմիայի բնագավառում կատարած աշխատանքները վերաբերում են մկանների կազմությանը, նյարդային համակարգին և արյան շրջանառությանը։ Միաժամանակ զբաղվել է գործնական ակնաբուժությամբ։

Հիմնել է անատոմիականթանգարաններ Վիեննայում և Պարհայում, գիտական բժշկական ընկերություն (1784, Պրահայում)։ Եղել է եվրոպական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիայի, Վիլնոյի բժշկական ընկերության, Կազանի համալսարանի պատվավոր անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 439 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]