Jump to content

Իրեն Գոլիցինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրեն Գոլիցինա
իտալ.՝ Irene Galitzine
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1916(1916-07-22)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 20, 2006(2006-10-20)[3][1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
ԿրթությունՔեմբրիջի համալսարան և Փարիզի համալսարան
Մասնագիտություննորաձևության դիզայներ
Ծնողներհայր՝ Boris Golitsyn?
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքում ունեցած վաստակի համար շքանշան
 Irene Galitzine Վիքիպահեստում

Իրեն Գոլիցինա (իտալ.՝ Irene Galitzine, հուլիսի 22, 1916(1916-07-22)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 20, 2006(2006-10-20)[3][1][2], Հռոմ, Իտալիա), ռուս իշխանուհի, իտալացի մոդելավորող, առավել հայտնի իր «palazzo pajama» անունով տաբատավոր կոստյումների հավաքածուով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենը ծնվել է Ռուսական կայսրության Թիֆլիս քաղաքում[4], եղել է հին ռուսական ազնվական Գոլիցինների տոհմից, որի արմատները ձգվում են մինչև 18-րդ դարը։ Նրա ծնողները եղել են իշխան Բորիս Լվովիչ Գոլիցինը (1878-1958) և վրացի իշխանուհի Նինա Պետրովնա Գոլիցինան (ծննդյան ազգանունը՝ Կովալջի, 1888-1957)[5]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա մոր հետ սկզբում արտագաղթել Է Կոստանդնուպոլիս, որից հետո հաստատվել են Հռոմում։ Իրենը Հռոմում սովորել է արվեստներ, Անգլիայի Քեմբրիջում՝ անգլերեն, իսկ Ֆրանսիայի Սորբոնում՝ ֆրանսերեն։ 1943 թվականին նա վերադարձել է Հռոմ և երեք տարի աշխատել իտալացի դիզայներներ Ֆոնտանա քույրերի հետ։ Իր առաջին սրահը բացել է 1946 թվականին։ Նրա ամենամեծ հաջողությունը եղել է 1960 թվականին, երբ նրա նորաձևության տունը ներկայացրել է մետաքսե տաբատավոր կոստյումների հավաքածու՝ «palazzo pigiama» անունով։

1962 թվականին իտալական մամուլի կողմից նա ճանաչվել է տարվա դիզայներ, իսկ 1965 թվականին արժանացել է Միջազգային դիզայների մրցանակին։ Այդ ժամանակից ի վեր Իրենի հաճախորդների թվում են եղել բազմաթիվ հայտնի անձինք՝ Սոֆի Լորենը, Էլիզաբեթ Թեյլորը, Ժակլին Քենեդին, Օդրի Հեփբըրնը, Գրետա Գարբոն և Կլաուդիա Կարդինալեն։

1996 թվականի սեպտեմբերին Իրենը Մոսկվայում բացել է իր առաջին բուտիկը, իսկ նույն տարվա նոյեմբերին հրատարակվել է նրա ինքնակենսագրությունը՝ «Ռուսաստանից դեպի Ռուսաստան» վերնագրով[6]։

Իրեն Գոլիցինան ամուսնացել է Սիլվիո Մեդիչի դե Մենեսեսի (իտալ.՝ Silvio Medici de Menezes) հետ, 1949 թվականի հուլիսի 29-ին՝ Հռոմում։

Իրեն Գոլիցինան մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Հռոմում, իր տանը՝ 90 տարեկանում։ Թաղված է Հռոմի Տեստաչչոյի ոչ կաթոլիկ գերեզմանատանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Княжна Голицына — принцесса моды / Редакторы-составители Е. А. Скаммакка дель Мурго, М. Г. Талалай. — М.: ООО «Старая Басманная», 2019. — 212 с., XXXII с. ил. — ISBN 978-5-907169-00-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2006/10/22/world/europe/22galitzine.html
  4. «Moda, addio a Irene Galitzine La stilista dal sangue blu - cronaca - Repubblica.it». www.repubblica.it. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «Notable Graves | Non-Catholic Cemetery». www.cemeteryrome.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-06-29-ին. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. https://www.nytimes.com/2006/10/22/world/europe/princess-irene-galitzine-dies-founder-of-a-fashion-house.html, "Princess Irene Galitzine Dies; Founder of a Fashion House". {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրեն Գոլիցինա» հոդվածին։