Իրենա Շևինսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրենա Շևինսկա
Irena Szewinska 2012.jpg
Իրենա Շևինսկան 2012 թվականին
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Ամբողջական անուն`ռուս.՝ Кир­шен­штейн, Ире­на և լեհ.՝ Irena Kirszenstein
Բնօրինակ անուն`Irena Szewińska
Ազգություն`լեհ
Մասնագիտացում`թեթև ատլետ
Երկիր`Flag of Poland.svg Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ`մայիսի 24, 1946 (73 տարեկան)
Ծննդավայր`Լենինգրադ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ`հունիսի 29, 2018(2018-06-29)[1][2] (72 տարեկանում)
Մահվան վայր`Վարշավա, Լեհաստան
Հասակ`176 սմ
Քաշ`60 կգ

Իրենա Շևինսկա (լեհ.՝ Irena Szewińska, հանդես է եկել օրիորդական ազգանունով՝ Կիրշենշտեյն, հետագայում՝ կրկնակի ազգանունով՝ Կիրշենշտեյն-Շևինսկա (լեհ.՝ Szewińska-Kirszenstein), մայիսի 24, 1946(1946-05-24)[3][4], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 29, 2018(2018-06-29)[1][2], Վարշավա, Լեհաստան), լեհ թեթև ատլետ, ով հանդես է գալիս սպրինտ մարզաձևում՝ երկար և կարճ վազքատարածություններում, և հեռացատկում։ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է և Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Չորս անգամ ճանաչվել է Լեհաստանի լավագույն մարզիկ (տղամարդկանց և կանանց մեջ) - 1965, 1966, 1974, 1976: Երկու տասնամյակից ավելի եղել է աշխարհի լավագույն մարզիկների շարքում[5][6][7][8][9][10]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենա Շևինսկան ծնվել է 1946 թվականի մայիսի 24-ին Լենինգրադում՝ հրեական ընտանիքում[11][12][13][14]: Նրա հայրն այդտեղ սովորելու էր եկել Վարշավայից, մայրը՝ Կիևից, 1947 թվականին նրանք ընտանիքով տեղափոխվել են Վարշավա[15]:

1967 թվականին Իրենա Շևինսկան ամուսնացել է իր մարզչի՝ Յանուշ Շևինսկու հետ։ Նրան ունեն երկու որդի[16]:

1970 թվականին Իրենա Շևինսկան ավարտել է Վարշավայի համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի կոչում[16]:

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականից մինչև 1980 թվականը Իրենա Շևինսկան մասնակցել է հինգ Օլիմպիական խաղերի և արժանացել յոթ մեդալների, այդ թվում՝ երեք ոսկե մեդալի։ Նա սահմանել է աշխարհի վեց ռեկորդ և դարձել միակ ատլետը (տղամարդկանց և կանանց շարքում), որ աշխարհի ռեկորդ է սահմանել 100 մ, 200 մ և 400 մ վազքատարածություններում։ Եվրոպայի առաջնություններում Իրենա Շևինսկան վաստակել է 10 մեդալ։ 1965-1979 թվականներին Լեհաստանի ազգային մրցություններում նա արժանացել է 26 մրցանակի և սահմանել 38 ռեկորդ 100-400 մետր վազքատարածություններում ու հեռացատկում[17]:

1964 թվականին Տոկիոյում առաջին անգամ մասնակցելով Օլիմպիական խաղերին՝ Իրենա Շևինսկան արծաթե մեդալների է արժանացել հեռացատմում և 200 մետր վազքատարածությունում, ինչպես նաև առաջին տեղն է գրավել 4×100 փոխանցավազքում։ 1966 թվականի Եվրոպայի առաջնությունում նա վաստակել է երեք ոսկե մեդալ՝ 200 մետր վազքատարածությունում, հեռացատկում ու 4×100 մետր փոխանցավազքում, իսկ 100 մետր վազքատարածությունում արժանացել է արծաթե մեդալի։

1968 թվականին Մեխիկոյում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Իրենա Շևինսկան 200 մետր վազքատարածությունում արժանացել է ոսկե մեդալի, 100 մետր վազքատարածությունում՝ բրոնզե մեդալի, իսկ հեռացատկում չի անցել եզրափակիչ։

Որդու ծնունդից հետո՝ 1971 թվականին, Իրենա Շևինսկան Հելսինկիում անցկացված Եվրոպայի առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի հեռացատկում։ Հաջորդ տարի Մյունխենում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ մասնակցել է երեք մարզաձևերի մրցությունների, սակայն մրցանակային տեղ է գրավել միայն 200 մետր վազքատարածությունում՝ արժանանալով բրոնզե մեդալի։

1974 թվականին Իրենա Շևինսկան դարձել է առաջին կինը, որ 400 մետր վազքատարածությունն անցել է 50 վայրկյանից քիչ ժամանակում։ Նույն թվականին նա սահմանել է աշխարհի ռեկորդ՝ 200 մետր վազքատարածությունն անցնելով 22.21 վայրկյանում։ Այդ տարի Հռոմում անցկացվող Եվրոպայի առաջնությունում նա ոսկե մեդալների է արժանացել 100 և 200 մետր վազքատարածություններում, իսկ 4×100 մետր փոխանցավազքում նվաճել է բրոնզե մեդալ։

Իր վերջին օլիմպիական մեդալը Իրենա Շևինսկան վաստակել է 1978 թվականին Մոնրեալում անցկացված Օլիպիական խաղերի ժամանակ՝ առաջին տեղը գրավելով 400 մետր վազքատարածությունում։ Իսկ Եվրոպայի առաջնությանը նա վերջին անգամ մասնակցել է 1978 թվականին 32 տարեկան հասակում և բրոնզե մեդալներ է նվաճել 400 մետր վազքատարածությունում և 4×400 մետր փոխանցավազքում։

1998 թվականին նա դարձել է Օլիմպիական միջազգային կոմիտեի անդամ[17], իսկ 2004 թվականին՝ Լեհաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ։ 2005 թվականի օգոստոսի 3-ին նա ընտրվել է Ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային միության խորհրդի անդամ։

Իրենա Շևինսկան ընդգրկվել է Հրեա մարզիկների միջազգային Փառքի սրահում և Ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային միության փառքի սրահում[18][19]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.lequipe.fr/Athletisme/Actualites/Deces-d-irena-szewinska/917309
  2. 2,0 2,1 2,2 http://www.sport.pl/lekkoatletyka/7,64989,23616031,irena-szewinska-nie-zyje.html
  3. Encyclopædia Britannica
  4. FemBio
  5. Joseph Siegman (2000)։ Jewish sports legends: the International Jewish Hall of Fame։ Brassey's։ էջեր 176–177, 252–253։ ISBN 1-57488-284-8 
  6. Robert Wechsler, Bob Wechsler (2007)։ Day by Day in Jewish Sports History։ KTAV Publishing House, Inc.։ էջեր 36, 40, 54, 70, 145, 157, 165, 21, 221, 246, 248, 288–289, 292–293, 295։ ISBN 0-88125-969-1 
  7. Mordecai Schreiber, Alvin I. Schiff, Leon Klenicki (2003)։ The Shengold Jewish Encyclopedia։ Schreiber Pub.։ էջեր 246, 300։ ISBN 1-887563-77-6 
  8. Peter S Horvitz (2007)։ The Big Book of Jewish Sports Heroes: An Illustrated Compendium of Sports History and the 150 Greatest Jewish Sports Stars։ SP Books։ էջ 22։ ISBN 1-56171-907-2 
  9. Paul Taylor (2004)։ Jews and the Olympic Games: the clash between sport and politics : with a complete review of Jewish Olympic medallists։ Sussex Academic Press։ էջեր 138, 192, 243, 268։ ISBN 1-903900-87-5 
  10. Mariah Burton Nelson, Lissa Smith (1998)։ Nike is a Goddess: The History of Women in Sports։ Atlantic Monthly Press։ էջ 22։ ISBN 0-87113-761-5 
  11. «Irena Kirszenstein-Szewinska»։ jewishvirtuallibrary.org 
  12. [1]
  13. «The International Jewish Sports Hall of Fame»։ google.com 
  14. «Day by Day in Jewish Sports History»։ google.com 
  15. Rozmowa z Ireną Szewińską. bieganie.pl. 18 May 2012
  16. 16,0 16,1 SZEWIŃSKA (KIRSZENSTEIN) IRENA. pkol.pl
  17. 17,0 17,1 Irena Szewińska-Kirszenstein. sports-reference.com
  18. Joseph M. Siegman (1992)։ The International Jewish Sports Hall of Fame։ SP Books։ էջեր 96, 170–171։ ISBN 1-56171-028-8 
  19. Carolyn Starman Hessel (1999)։ Blessed Is the Daughter։ Shengold Books։ էջեր 123–124։ ISBN 1-887563-44-X 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]