Իրենա Կշիվիցկա
Իրենա Կշիվիցկա լեհ.՝ Irena Krzywicka | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1899[1][2] |
Ծննդավայր | Yeniseysk, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 12, 1994[1] (95 տարեկան) կամ մայիսի 28, 1994[3] (95 տարեկան) |
Մահվան վայր | Bures-sur-Yvette |
Գերեզման | Evangelical Cemetery of the Augsburg Confession in Warsaw |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վարշավայի համալսարանի լեհագիտության ֆակուլտետ |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան և գրող |
Անդամություն | Polish PEN Club? և Լեհաստանի գրողների միություն |
Երեխաներ | Andrzej Krzywicki? |
![]() |
Իրենա Կշիվիցկա (լեհ.՝ Irena Krzywicka, օրիորդական ազգանունը Գոլդբերգ (լեհ.՝ Goldberg), մայիսի 28, 1899[1][2], Yeniseysk, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1994[1] կամ մայիսի 28, 1994[3], Bures-sur-Yvette), լեհ ֆեմինիստուհի, գրող, թարգմանիչ, կանանց իրավունքների պաշտպան, ով քարոզում էր սեռական դաստիարակություն, հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործում և ընտանիքի պլանավորում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրենա Գոլդբերգը ծնվել է Սիբիրի Ենիսեյսկ քաղաքում, որտեղ նրա՝ ձախակողմյան հայացքների հրեա մտավորական ընտանիքը՝ աքսորվել էր Լեհաստանից։ Ծնողները Լեհաստանի սոցիալիստական կուսակցության անդամներ էին։ Աքսորի տարիներին հայրը հիվանդացել է տուբերկուլյոզով և մահացել ընտանիքը Լեհաստան վերադառնալուց երեք տարի անց։ Իրենային հանդուրժողականության և ռացիոնալիզմի ոգով դաստիարակել են մայրը և խորթ հայրը Եկուտել Պորտնին, որը հրեական «Բունդ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր դեմքերից մեկն էր[4]։
1922 թվականին աղջիկն ավարտել է Վարշավայի համալսարանի լեհագիտության ֆակուլտետը։ Համալսարանական տարիներին նա հրապարակել է իր առաջին էսսեն՝ «Եղրևանու ճյուղը» (լեհ.՝ Kiść bzu)[5]:
1923 թվականին Իրենան ամուսնացել է Եժի Կշիվիցկիի՝ սոցիոլոգ և կանանց իրավունքների ակտիվիստ Լյուդվիկ Կշիվիցկու որդու հետ։ Կշիվիցկին որոշել է բաց ամուսնության մեջ մտնել, և հարսանիքից անմիջապես հետո Իրենան իր սիրեցյալի՝ գերմանացի հայտնի բանաստեղծ և դրամատուրգ Վալտեր Հասենկլևերի հետ մեկնել է Կորսիկա։ Հետագայում նա վերադարձել է ամուսնու մոտ և ունեցել է երկու որդի։ Իրենան ընդհանուր առմամբ իր ամուսնությունը համարել է բավականին հաջող[4]։
Ֆեմինիստական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի 20-ական թվականներին Իրենա Կշիվիցկան սկսեց պայքարը հանուն կանանց էմանսիպացիայի, սեռական դաստիարակության իրավունքի, բազմակնության, միասեռական հարաբերությունների և ձգտել է օրինականացնել աբորտը։ Նա դարձել է մի քանի վեպերի հեղինակ, ինչպես նաև լեհերեն թարգմանել է Հերբերտ Ուելսի, Մաքս Ֆրիշի, Ֆրիդրիխ Դյուրենմաթի մի շարք գործեր։ Լեհական ֆեմինիզմի պատմության ամենահետաքրքիր գրական և քաղաքական փաստաթղթերից մեկը կարելի է համարել նրա «Արական քաղաքակրթության մթնշաղը» (լեհ.՝ Zmierzchu cywilizacji męskiej) վեպը[6] ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 e-teatr.pl (польск.) — 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — US Library of Congress.
- ↑ 4,0 4,1 Janusz R. Kowalczyk։ «Irena Krzywicka»։ Culture.pl (լեհերեն)։ Վերցված է 2021-05-02
- ↑ Emilia Padoł (2021-03-17)։ «Irena Krzywicka. Do ostatniego naboju»։ Onet (լեհերեն)։ Վերցված է 2021-05-02
- ↑ Галина Рымбу (2019-03-25)։ «Ирена Кшивицкая. Сумерки мужской цивилизации»։ syg.ma (ռուսերեն)։ Վերցված է 2021-05-25
|
- Մայիսի 28 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1994 մահեր
- Մայիսի 28 մահեր
- Լեհաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Լեհ ֆեմինիստներ
- Լեհ գրողներ
- Լեհ թարգմանիչներ
- Լեհ կին գրողներ
- Արտագաղթածներ
- Հոլոքոստից փրկվածներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ինքնակենսագիրներ
- Լեհ հրապարակախոսներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ