Իրբիտի պատմա-ազգագրական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրբիտի պատմա-ազգագրական թանգարան
Второе здание Кирова 74.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունՍվերդլովսկի մարզ
ՎայրԻրբիտ
Հիմնադրված է1883
Կոորդինատներ: 57°41′13″ հս․ լ. 63°3′21″ ավ. ե. / 57.68694° հս․. լ. 63.05583° ավ. ե. / 57.68694; 63.05583
Կայքirbitiem.ru

Իրբիտի պատմա-ազգագրական թանգարան (ռուս.՝ Ирбитский историко-этнографический музей), ուրալցիների պատմության և մշակույթի թանգարան, որը գտնվում է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արևելյան հավաքածու» ցուցադրություն

Իրբիտ քաղաքի պատմա-ազգագրական թանգարանի սկիզբը դրվել է 1883 թվականին, երբ Իրբիտ զեմստվոյի աջակցությամբ թաղամասի եռադասարան դպրոցում բացվել է շարժական մանկավարժական թանգարան: Թանգարանի ստեղծման աշխատանքներին մասնակցել է Իրբիտի քաղաքային եեադասարան դպրոցի տեսուչ, Բնագիտության սիրահարների Ուրալի միության լիիրավ անդամ Սեմյոն Վասիլևիչ Ֆեդոսևը[1]: Մինչև 1905 թվականի հուլիսը դպրոցից կից թանգարանը բացառապես դպրոցական էր, այնուհետև դարձավ հասարակական[2]: 1911 թվականին մոսկվացի հայտնի վաճառական Պ.Վ. Միխայլովի այրին, կատարելով ամուսնու կամքը, քաղաքին է նվիրել Սրետենսկոյ եկեղեցու մոտ գտնվող ամուսնու տունը: Քաղաքային խորհուրդը որոշեց այն դարձնել կանանց տարրական դպրոց, իսկ կցակառույցներում տեաղվորվեցին թանգարանն ու գրադարանը:

Քաղաքացիական պատերազմի ժամանակ Իրբիտում հրդեհ բռնկվեց և շատ թանգարանային ցուցանմուշներ գողացան կամ ոչնչացան: 1921 թվականին Իրբիտ քաղաքի Քաղլուսավորության կրթության վարչության նախաձեռնությամբ կազմավորվել է ուսումնա-ցուցադրական շարժական թանգարան 3675 ցուցանմուշներով: 1930-ական թվականների սկզբին թանգարանը Մ. Դ. Գոլուբիի գործունեության շնորհիվ տեղափոխվել է նորակառույց շենք և ակտիվորեն համալրել հավաքածուները: 1941 թվականին թանգարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է[3]: Վերաբացվել է 1943 թվականին Կիրովի փողոցի 50 հասցեում:

Հետպատերազմյան տարիներին թանգարանի աշխատակիցները նպատակասլաց գործունեություն են ծավալել թանգարանի հավաքածուների համալրման համար: 1979 թվականին թանգարանը ստացել է պատմա-ազգագրական թանգարանի կարգավիճակ: 2009 թվականին Կիրովի փողոցի 74 հասցեում բացվել է թանգարանի երկրորդ շենքը[4]:

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը Կիրովի 50 հասցեում
Թանգարանի շենքը Կիրովի 74 հասցեում

Թանգարանի շենքը Կիրովի 50 հասցեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում այս շենքում է ապրել հոգևոր վարչության պետը: Տունը գտնվել է Եպիսկոպոսական տաճարի ենթակայության ներքո: Շենքն Իրբիտի պատմա-ազգագրական թանգարանի տնօրինության տակ է անցել 1945 թվականին:

Թանգարանի շենքը Կիրովի 74 հասցեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրովի 74 հասցեի երկհարկանի շենքը այցելուների համար բացվել է 2009 թվականին: 19-րդ դարում այստեղ է ապրել վաճառական Շիպիցին Ֆեոդոր Ալեքսեևիչը: Նախկինում նա ապրել է Նիկոլսկի № 12 հասեցի փոքրիկ տանը: Հարստանալով՝ նա տուն է գնել Եկատերինբուրգյան և Մալայա Տորգովայա Պլոշադ փողոցների անկյունում, այնուհետև դրան կից գնել է երկրորդ տունը: Տները միավորել է նույն ճարտարապետական ոճով: Տորգովայա փողոցում ձեռք է բերել երեքհարկանի առանձնատուն: Մալայա Տորգո-Պլոշադնոյ փողոցում ձեռք բերված շենքում Շիպիցինը հիմնել է «Ալեքսանդրիա» հյուրանոցը: 1918-1919 թթ. այս տանը տեղակայվել է Իրբիտի Սովետների շրջանի գործադիր կոմիտեն, այնուհետև՝ նախադպրոցական մանկավարժական դպրոց, Սվերդլովսկի մարզի մանկապարտեզների կադրերի հիմնական մատակարարը և երաժշտական դպրոցը[5]: Համարվում է ճարտարապետական հուշարձան:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герштейн Я.Л. Ирбит и его окрестности: Краеведческий путеводитель. - Екатеринбург: Из-во Урал. ун-та, 1995. - 241 с. - 3000 экз. - ISBN 5-75250345-0.
  • Ирбитский край в истории России. - Екатеринбург: Уральский рабочий, 2000. - 284 с. - 1150 экз. - ISBN 5-85383-151-8.
  • Ирбитский историко - этнографический музей. Путеводитель. - Реж: "Малыш и Карлсон", 2008. - 16 с. - 1000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ирбитский край в истории России. - Екатеринбург: «Уральский рабочий», 2000. - С. 217.
  2. Герштейн Я. Л. Ирбит и его окрестности: Краеведческий путеводитель. - Екатеринбург: Из-во Урал. ун-та, 1995. - С.131.
  3. Ирбитский край в истории России. - Екатеринбург: «Уральский рабочий», 2000. - С. 217-218.
  4. Ирбитский историко-этнографический музей. Путеводитель. - Реж: «Малыш и Карлсон», 2008. - С. 2.
  5. Антропов И. Я. Были Ирбита. - Ирбитская типография, 1992. - С. 84-85.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]