Jump to content

Իրաքցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրաքցիներ
Ընդհանուր քանակ

30 մլն.

Բնակեցում
Իրաք Իրաք
Սիրիա Սիրիա
Իրան Իրան
Լեզու(ներ)
Արաբերեն, Քրդերեն
Հավատք(ներ)
Իսլամ (Սուննի, Շիա)
Բարեկամական էթնիկ խմբեր
Արաբներ

Իրաքցիներ (արաբ. العراقيون), Իրաքի արաբներ, ազգ, Իրաքի հիմնական բնակչությունը։ Բնակչության 95%-ը մուսուլմաններ են (հիմնականում՝ շիա իսկ մնացածը սուննի), նաև կան՝ քրիստոնյաներ (ուղղափառ, կաթոլիկ)։ Նրանք ապրում են ԱՄՆ-ում, Իրանում և Սիրիայում։ Նրանց թիվը գերազանցում է 30,000,000 (2009)։ Խոսում են արաբերենի իրաքյան բարբառով[1]։

Իրաքում նաև պահպանվել է տոհմացեղային կառուցվածքը։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ, անասնապահությամբ, որոշ մասն աշխատում է արդյունաբերության մեջ։

Հայտնի մարդիկ իրաքյան արմատներով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Զեյնաբ Բահրանի (ծնվ. 1962 թ.), հնագույն Մերձավոր Արևելքի արվեստի և հնագիտության պրոֆեսոր Կոլումբիայի համալսարանում։
  • Հորմուզդ Ռասամ (1826 – 1910 թ. սեպտեմբերի 16), ազգությամբ ասորացի, ասուրագետ, բրիտանացի դիվանագետ և ճանապարհորդ, ով մի շարք կարևոր բացահայտումներ է կատարել, ներառյալ «Գիլգամեշ» էպոսի կավե սալիկները։
  • Վիջդան Ալի, նկարիչ, ծնվել է Բաղդադում, Իրաք։ Նա Հորդանանի արքայազն Ալի բին Նայիֆի նախկին կինն է։
  • Մուհամմադ Գանի Հիքմաթ (1929 – 2011 թ. սեպտեմբերի 12), իրաքցի քանդակագործ և նկարիչ, ում վերագրում են Բաղդադի ամենահայտնի քանդակներն ու հուշարձանները։ Նրա հայտնի գործերից են Հաղթանակի կամարը և Շեհերազադի ու Շահրիարի արձանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Country Profile: Iraq». Mongabay. 2006 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.