Իրավունքի պատմական դպրոց (Գերմանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավունքի պատմական դպրոց, բուրժուական իրավագիտության ուղղություն։

Լայնորեն տարածվել է 19-րդ դարի առաջին կեսերին՝ Գերմանիայում։ Դպրոցի հիմնադիր Գուստավ ֆոն Հուգոն, հանդես գալով ֆեոդալական հարաբերությունների վերափոխման դեմ, մերժում էր նոր օրենսդրության ընդունումն ու համակարգումը։ Հուգոն և դպրոցի մյուս ներկայացուցիչները (Կարլ Ֆրիդրիխ Այխհորն, Դ. Պուխտա, Ֆ. Սավինյի) գտնում էին, որ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր իրավունքը, լեզվի և բարքերի նման, ձևավորվել են ինքնստինքյան։

Գերմանիստների կարծիքով, պետության օրենսդրական ակտերը միայն լրացնում են և ամբողջովին չեն կազմում սոցիալական պայմաններից անկախ բնական իրավունքը, որն «...այսօրվա ստորությունն արդարացնում է երեկվա ստորությամբ, որը խռովարար է հայտարարում ճորտերի ամեն մի ճիչ մտրակի դեմ, եթե միայն այդ մտրակը հին է, ժառանգված, պատմական», սովորույթը համարել է իրավունքի հիմնական աղբյուր, իսկ իրավունքն ընդհանրապես «ժողովրդական ոգու» աստիճանական զարգացման արդյունք, նպատակ ունենալով հիմնավորել նրա անսասանությունը։Իրավունքի պատմական դպրոցը հետագայում բաժանվեց երկու թևի՝ նացիոնալիստական («գերմանիստներ») և բուրժուալիբերալիստական («պանդեկտիստներ»)։ Իրավունքի պատմական դպրոցի հետադիմական -ազգայնական որոշ գաղափարներ հետագայում օգտագործեցին գերմանական ֆաշիստները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 457 CC-BY-SA-icon-80x15.png