Իրավաբանի օր
Իրավաբանի օր, իրավաբանների պրոֆեսիոնալ տոն, անկախ նրանց պրոֆեսիոնալ գործունեության ոլորտից։
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում իրավաբանի օրը նշվում է դեկտեմբերի 3-ին։ Տոնը հաստատվել է 2008 թվականի Ռուսաստանի Դաշնության նախագահի թիվ 130 «Իրավաբանի օրվա հաստատում» հրամանագրով, 2008 թվականի փետրվարի 4-ին[1]։ Մինչ այդ Ռուսաստանում իրավաբանների համար ընդհանուր տոն չկար։ Գոյություն ուներ միայն առանձին իրավաբանական կատեգորիայի տոներ։ Վարկածներից մեկի համաձայն, դեկտեմբերի 3 ամսաթիվը ընտրվել էր, որովհետև նոյեմբերի 20-ին հին ոճով ուրբաթ (այսինքն դեկտեմբերի 2-ին նոր ոճով) 1864 թվականին Ռուսաստանում ընդունվել էր դատական կանոնադրությունների կարգ և ուրիշ օրենսդրական ակտեր, որոնք դարձել են դատական բարեփոխումների հիմքը, և հենց այդ օրը ընդհուպ մինչև 1917 թվականը ռուս իրավաբանները համարում են իրենց պրոֆեսիոնալ տոնը։ Դեկտեմբերի 3 ամսաթիվը, ՌԴ նախագահի 2008 թվականի փետրվարի 4-ի թիվ 130 «Իրավաբանի օրվա հաստատում» հրամանագրի անվան մեջ և օրենքը կրկնվել է Սանկտ Պետերբուրգում 2005 թվականի հոկտեմբերի 12-ին թիվ 555-78 «Սանկտ Պետրբուրգում տոների և հիշատակվող ամսաթվերի վերաբերյալ», կետ 43.1 օրենքի հավելվածով, Սանկտ-Պետերբուրգի օրենքի խմբագիրները 2009 թվականի հոկտեմբերի 5-ին թիվ 427-83, չի համընկնում կայսր Ալեքսանդր 2-րդի կառավարող սենատ 1864 թվականի նոյեմբերի 20-ի (դեկտեմբերի 2-ից նոր ոճով) հրամանագրի ամսաթվին[2]։ Ինչու չի համընկնում կարելի է միայն կռահել։ 2009 թվականին Իրավաբանի օրը իրագործվում է Ռուսաստանի լավագույն իրավաբանական պարգևի՝ «Տարվա իրավաբան» պարգևի շնորհումը։
Տոներ և հիշվող օրեր առանձին իրավաբանական կատեգորիաներում[խմբագրել | խմբագրել կոդը]
- հունվարի 12 - ՌԴ դատախազության աշխատակիցների տոն։
- մարտի 29 - ՌԴ իրավաբանական ծառայության մասնագետների օր Զինված Ուժերում։
- Մարտի 6 - ՌԴ հետախուզական մարմինների, ներքին գործերի մարմինների աշխատանքային օր։
- ապրիլի 27 - Նոտարների օր (ոչ պաշտոնական)
- մայիսի 19 - Իրավաբանների, փաստաբանների, նոտարների պահապան՝ Սուրբ Իվան Կերմանտենսկու օր։
- մայիսի 31 - Ռուս փաստաբանների օր
- հուլիսի 19 - ՌԴ ներքին գործերի նախարարության իրավաբանական ծառայության օր
- հուլիսի 25 - ՌԴ հետաքննչական մարմինների աշխատակցի օր։
- նոյեմբերի 1 -Դատական պրիստավի օր։
Բելառուսի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելառուսի Հանրապետությունում փաստաբանի օրը նշվում է ամեն տարի դեկտեմբերի առաջին կիրակի օրը Բելառուսի Հանրապետության նախագահի 1998 թվականի մարտի 26-ի թիվ 157 «Բելառուսի Հանրապետությունում պետական տոների, տոն օրերի և հիշարժան ամսաթվերը» հրամանագրի համաձայն։
Ղրղզստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղրղզստանում փաստաբանի օրը նշվում է հունիսի վերջին կիրակի օրը։ Տոնը հաստատվել է 1993 թվականին[3]։
Մոլդովա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրավաբանի օրը նշվում է հոկտեմբերի 19-ին։
Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]
Փաստաբանների օրը նշվում է հոկտեմբերի 8-ին։ Տոնն ստեղծվել է 1997 թվականին Ուկրաինայի նախագահի հրամանագրով։ Բացի այդ Ուկրաինան նշում է նաև դատապաշտպանության օրն ու նոտարների օրը[4]։
Նմանօրինակ տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգներում փաստաբանի օր չկա։ Փոխարենը կա օրենքի օր (անգլ.՝ Law Day): Տոնն ստեղծվել է 1958 թվականին ԱՄՆ նախագահ Դյուիտ Էյզենհաուերի կողմից։ Այն նշվում է մայիսի 1-ին։ Այս օրը շատ երկրներում նշվում է որպես գարնան և աշխատանքի օր (ԱՄՆ-ում գործում է նաև առանձին աշխատանքային օրվա տոն), բայց քանի որ աշխատանքի օրվա տոնակատարությունները ընկալվում էին որպես կոմունիստական, ԱՄՆ-ում մայիսի 1-ը նշվում է իրավունքի և օրինապահության օր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента РФ от 4 февраля 2008 года № 130 «Об установлении Дня юриста Archived 2011-06-06 at the Wayback Machine.» // Российская газета. — № 24. — 6 февраля 2008 года.
- ↑ Указ Президента Республики Беларусь от 4 декабря 1997 года № 623 «Об установлении праздничного дня — Дня юриста Archived 2012-05-26 at the Wayback Machine.».
- ↑ Постановление Правительства Кыргызской Республики от 24 июня 1993 года № 272
- ↑ U.S. Code, Title 36, Subtitle I, Part A, Chapter 1, § 113