Իրավաբանական պրոֆիլակտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոֆիլակտիկա հասկացությունը ընդհանրապես[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆիլակտիկա (հուն. Πρόφύλακτικός՝ prophylaktikos նախապահպանական, նախազգուշացված[1] տերմինը հայերեն այլ կերպ անվանում են ախտականխություն[2] կամ կանխարգելում՝(հիվանդության առաջն առնելը)[3]։

Այն իրենից ներկայացնում է «միջոցառումների ամբողջություն, որոնք ուղղված են առողջության պահպանմանը, մարդու հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելմանը, բնակչության ֆիզիկական զարգացման բարելավմանը, աշխատունակության պահպանմանը և երկարակեցության ապահովմանը, ինչպես նաև տարբեր սարքերի վիճակի բարելավմանը»[4]։

Այս հասկացությունը օգտագործում են հասարակական կյանքի տարատեսակ ոլորտներում, սակայն հայտնի է, որ հիմնականում այն առաջնահերթ կիրառվում է բժշկության, ապա նաև սանիտարական-տեխնիկական, սոցիալ-տնտեսական ոլորտներում։

Հասկացության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս հին աշխարհում արդեն կար պատկերացում պրոֆիլակտիկա հասկացության մասին հետևյալ իմաստով. անձնական հիգիենայի և ճիշտ սննդակարգի պահպանում հիվանդությունների կանխարգելման համար։ Սակայն գիտականորեն հասկացությունը հստակ ու վերջնական ձևավորում և տարածում ստացավ արդեն 19-րդ դարում։ Ժամանակաշրջանի առաջադեմ բժիշկները համարում էին, որ բժշկության ապագան պրոֆիլակտիկայի զարգացման և բուժող ու կանխարգելող բժշկության սերտ փոխգործակցության մեջ է։ Հանրահայտ վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովն ասում էր. «Ապագան կանխարգելող բժշկությանն է»[5]։

Իրավաբանական պրոֆիլակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հասկացությունը գլխավորապես հասկացվում է հետևյալ իմաստով՝ պետության կողմից տարատեսակ մեխանիզմների՝ օրենսդրական միջոցառումների, նյութական զգալի ներդրումների և պետական, մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների համատեղ գործունեության[6] կիրառում երկրում հասարակական կարգի,օրենքների պահպանման/հանցավորության դեպ պայքարի, իրավախախտումների նվազեցման.../ համար։ Սա իրենից ներկայանցում է այսպես կոչված հասարակական պրոֆիլակտիկան։ Իրավական պրոֆիլակտիկա հասկացությունը գործնականում ունի նաև իր երկրորդ տարատեսակը՝ անհատական պրոֆիլակտիկա[7]։ Այսինքն՝ քայլեր, որոք ձեռնարկում է ինքը՝ անհատը, իրավական դաշտում «հիվանդություններից» խուսափելու համար։ Եթե նախորդ գլխում /բժշկության ոլորտում/ այդ քայլերը իրենցից ենթադրում էին ճիշտ սննդակարգի, հիգիենայի պահպանում, բժշկի հետ նախնական խորհրդակցության իրականացում, ապա իրավական դաշտում անհատական պրոֆիլակտիկան ենթադրում է[8]՝ 1․Սեփական իրավունքների ճանաչում, 2․Պարտականությունների անշեղ, հստակ կատարում, 3․Երկրի Սահմանադրության, օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի իմացություն, 4․Ոլորտի մասնագետների՝ իրավաբանների հետ նախնական խորհրդակցություն մինչև խնդրի բարդացումները /կամ նույնիսկ՝ անլուծելի դառնալը/[9]:

  1. https://hy.wiktionary.org/wiki/%D5%BA%D6%80%D5%B8%D6%86%D5%AB%D5%AC%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1
  2. https://bararanonline.com/%D5%BA%D6%80%D5%B8%D6%86%D5%AB%D5%AC%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1
  3. http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&query=%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4
  4. http://www.armdict.com/dictionary/foreign-languages/%D5%8A%D5%90%D5%88%D5%96%D4%BB%D4%BC%D4%B1%D4%BF%D5%8F%D4%BB%D4%BF%D4%B1
  5. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D1%80%D0%BE%D1%84%D0%B8%D0%BB%D0%B0%D0%BA%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BC%D0%B5%D0%B4%D0%B8%D1%86%D0%B8%D0%BD%D0%B0
  6. Հայկական սովետական հանրագիտարան
  7. «Правовая профилактика». Personal lawyer.(չաշխատող հղում)
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  9. «Legal prevention». Personal lawyer.(չաշխատող հղում)


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]