Իրանի նահանգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իրանի նահանգներ, երկրի վարչատարածքային բաժանման խոշորագույն և առաջին կարգի միավորներ: Իրանը բաժանված է երեսունմեկ նահանգների (պարս․՝ استان օսթան՝ «ոստան», պարս․՝ استانها օսթանհա): Դրանցից յուրաքանչյուրը կառավարվում է կենտրոնից (պարս․՝ مرکز, կենտրոն), որը սովորաբար ամենախոշոր քաղաքն է: Իշխանությունը գլխավորում է նահանգապետը (պարս․՝ استاندار օսթանդար), որը նշանակվում է ներքին գործերի նախարարի կողմից` ենթակա կառավարության հաստատմանը:

2017 թվականի դրությամբ Իրանի նահանգներն ունեցել են հետևյլա տեսքը[1]:

նահանգ քաղաք տարածություն բնակչություն գավառ նշումներ քարտեզ
1 Ալբորզ Քերեջ 5,833 կմ2 2,712,400 4 մինչև 2010 թվականի հունիսի 23-ը Թեհրանի նահանգի մաս էր կազմում IranAlborz-SVG.svg
2 Արդաբիլ Արդաբիլ 17,800 կմ2 1,270,420 9 մինչև 1993 թվականը Արևելյան Ադրբեջանի մաս էր կազմում [2] IranArdabil-SVG.svg
3 Արևելյան Ադրբեջան Թավրիզ 45,650 կմ2 3,909,652 19 IranEastAzerbaijan-SVG.svg
4 Արևմտյան Ադրբեջան Ուրմիա 37,437 կմ2 3,265,219 14 IranWestAzerbaijan-SVG.svg
5 Բուշեհր Բուշեհր 22,743 կմ2 1,163,400 9 Եղել է Ֆարսի նահանգի մաս IranBushehr-SVG.svg
6 Գիլան Ռաշթ 14,042 կմ2 2,530,696 16 Նահանգից առանձնացել են Զանջանը և Քուրդիստանը IranGilan-SVG.svg
7 Գոլեսթան Գորգան 20,195 կմ2 1,868,819 9 1997 թվականի մայիսի 31-ին առանձնացել է Մազանդարանից IranGolestan-SVG.svg
8 Թեհրան Թեհրան 18,814 կմ2 13,267,637 13 1986 թվականին առանձնացել է Կենտրոնական նահանգից: 1995 թվականին անջատվում է Ղոմի գավառը՝ որպես առանձին նահանգ, իսկ մինչև 2010 թվականը այս նահանգի տարածքի մեջ էր մտնում նաև Ալբորզը IranTehran-SVG.svg
9 Զանջան Զանջան 21,773 կմ2 1,057,461 7 Եղել է Գիլանի նահանգի մի մաս, նրան միացել են որոշ շրջաններ Կենտրոնական նահանգից: 1996 թվականին դրանից անջատվել է Ղազվինի նահանգը IranZanjan-SVG.svg
10 Իլամ Իլամ 20,133 կմ2 580,158 7 Եղել է Քերմանշահի նահանգի մաս IranIlam-SVG.svg
11 Լոռեսթան Խորամաբադ 28,294 կմ2 1,760,649 9 Եղել է Խուզեսթանի նահանգի մաս IranLorestan-SVG.svg
12 Խուզեսթան Ահվազ 64,055 կմ2 4,710,509 18 Նահանգից առանձնացել են Լոռսեթանը, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադը IranKhuzestan-SVG.svg
13 Կենտրոնական Արաք 29,130 կմ2 1,429,475 10 Եղել է Մազանդարանի նահանգի մաս, որոշ շրջաններ անջատվել և միացվել են հարևան նահանգներին՝ Զանջան, Սեմնան, Սպահան IranMarkazi-SVG.svg
14 Համադան Համադան 19,368 կմ2 1,738,234 8 Եղել է Քերմանշահի նահանգի մաս IranHamadan-SVG.svg
15 Հարավային Խորասան Բիրջենդ 151,913 կմ2 768,898 8 2004 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանի Խորասան նահանգը բաժանվել է երեք մասի՝ հյուսիսային, հարավային և Ռազավի Խորասան [3] IranSouthKhorasan-SVG.svg
16 Հորմոզգան Բանդար Աբբաս 70,669 կմ2 1,776,415 11 Եղել է Քերմանի նահանգի մասը IranHormozgan-SVG.svg
17 Հյուսիսային Խորասան Բոջնուրդ 28,434 կմ2 863,092 6 2004 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանի Խորասան նահանգը բաժանվել է երեք մասի՝ հյուսիսային, հարավային և Ռազավի Խորասան [4] IranNorthKhorasan-SVG.svg
18 Ղազվին Ղազվին 15,549 կմ2 1,273,761 5 1996 թվականի դեկտեմբերի 31-ին անջատվել է Զանջանի նահանգից IranQazvin.svg
19 Ղոմ Ղոմ 11,526 կմ2 1,292,283 1 1995 թվականին Թեհրանի նահանգից առանձնանում է Ղոմի գավառը՝ որպես առանձին նահանգ IranQom-SVG.svg
20 Մազանդարան Սարի 23,701 կմ2 3,283,582 15 1997 թվականին նահանգից անջատվել է Գոլեսթանը IranMazandaran-SVG.svg
21 Յազդ Յազդ 129,285 կմ2 1,138,533 10 Եղել է Սպահանի նահանգի մաս, 1986 թվականից նրան կցվել են որոշ շրջաններ IranYazd-SVG.svg
22 Չհարմահալ և Բախտիարի Շահրքորդ 16,332 կմ2 947,763 6 Մինչև 1973 թվականը եղել է Սպահանի նահանգի կազմում IranChaharMahaalBakhtiari-SVG.svg
23 Ռազավի Խորասան Մաշհադ 118,884 կմ2 6,434,501 29 2004 թվականի սեպտեմբերի 29-ին Իրանի Խորասան նահանգը բաժանվել է երեք մասի՝ հյուսիսային, հարավային և Ռազավի Խորասան [5] IranRazaviKhorasan-SVG.svg
24 Սեմնան Սեմնան 97,491 կմ2 702,360 4 Եղել է Մազանդարանի նահանգի մաս, որոշ շրջաններ անջատվել և միացվել են հարևան նահանգներին՝ Զանջան, Սեմնան, Սպահան IranSemnan-SVG.svg
25 Սիստան և Բելուջիստան Զահեդան 180,726 կմ2 2,775,014 8 IranSistanBaluchistan-SVG.svg
26 Սպահան Սպահան 107,029 կմ2 5,120,850 21 Նահանգից անջատվել են Յազդը, Չհարմահալ և Բախտիարին IranEsfahan-SVG.svg
27 Քերման Քերման 183,285 կմ2 3,164,718 14 Նահանգից առանձնացել է Հորմոզգանի նահանգը IranKerman-SVG.svg
28 Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ Յասուջ 15,504 կմ2 713,052 5 Եղել է Խուզեսթանի նահանգի մաս IranKohkiluyehBuyerAhmad-SVG.svg
29 Քերմանշահ Քերմանշահ 24,998 կմ2 1,952,434 13 Նահանգից առանձնացել են Իլամ, Համադան նահանգները IranKermanshah-SVG.svg
30 Քուրդիստան Սանանդաջ 29,137 կմ2 1,603,011 9 Եղել է Գիլանի նահանգի մի մաս IranKurdistan-SVG.svg
31 Ֆարս Շիրազ 122,608 կմ2 4,851,274 23 Նահանգից առանձնացել է Բուշեհրը IranFars-SVG.svg
Իրան Թեհրան 1,628,554 կմ2 79,926,270 342 Iran location map.svg

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gwillim Law, Statoids website. "Provinces of Iran". Retrieved 30 April 2006.
  2. Chamber Society, Iranian. "Ardabil Province". Retrieved 23 July 2008.
  3. Online edition, Al-Jazeera Satellite Network."Iran breaks up largest province"
  4. Online edition, Al-Jazeera Satellite Network."Iran breaks up largest province"
  5. Online edition, Al-Jazeera Satellite Network."Iran breaks up largest province"