Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարություն
Տեսակգյուղատնտեսության նախարարություն
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
Ստեղծման թվական2001
ՇտաբակայանԹեհրան, Իրան
Կայքmaj.ir

Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարություն (պարս․՝ وزارت جهاد کشاورزی جمهوری اسلامی ایران), Իրանի Իսլամական Հանրապետության պետական գործադիր իշխանության մարմին, որը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականության մշակման և նորմատիվ-իրավական ակտերի կարգավորման գործառույթները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարության պատմությունը սկսվում է Գյուղատնտեսության և առևտրի գլխավոր վարչությունից, որը հիմնադրվել է 1890 թվականին Մոզաֆերեդին շահ Քաջարի հրամանագրով: 1930 թվականին վերափոխվել է Հողագործության և առևտրի նախարարություն:

1941 թվականին Հողագործության և առևտրի նախարարությունը վերակազմավորվել է և բաժանվել երկու գերատեսչությունների` Գյուղատնտեսության նախարարություն և Առևտրի նախարարություն:

1967 թվականին Գյուղատնտեսության նախարարության հիման վրա ստեղծվել են չորս գերատեսչություններ` Գյուղատնտեսության նախարարություն, Հողային բարեփոխումների նախարարություն, Բնական պաշարների նախարարություն և Գյուղատնտեսական արտադրության նախարարություն:

1971 թվականին Գյուղատնտեսության և բնական պաշարների նախարարությունը միավորվել է և դարձել «Գյուղատնտեսության և բնական պաշարների նախարարություն:

1977 թվականին Գյուղատնտեսության և բնական պաշարների նախարարությունը և Գյուղական համագործակցության նախարարությունը միավորվել են՝ դառնալով Գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման նախարարություն:

1979 թվականին Ռուհոլլա Խոմեինիի նախաձեռնությամբ ստեղծվել է Ստեղծագործական ջիհադ կազմակերպությունը, որը 1983 թվականին վերափոխվել է Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծագործական ջիհադի նախարարության:

2000 թվականի դեկտեմբերի 26-ին Գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման նախարարությունը և ստեղծագործական ջիհադի նախարարությունը միավորվել են՝ դառնալով Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարություն:

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական ջիհադի նախարարությունը գլխավորում է Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարը, որը նշանակվել է Մեջլիսի կողմից` Իրանի նախագահի առաջարկությամբ:

Նախարարության գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարարությունը պետական քաղաքականության և նորմատիվ-իրավական կարգավորման մշակման համար գործառույթներ է իրականացնում գյուղատնտեսության այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝

  • Պլանավորում և մոնիտորինգ
  • Գյուղատնտեսության զարգացման ոլորտում գիտական հետազոտությունների կազմակերպում և իրականացում
  • Հողի և ջրային ռեսուրսների օգտագործում և ջրօգտագործում
  • Գյուղատնտեսության և գյուղական զարգացման ենթակառուցվածք
  • Անասնաբուծություն և ձկնաբուծություն
  • Գյուղատնտեսության պետական աջակցություն
  • Գյուղատնտեսական առևտուր

Նախարարության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարարությունը բաղկացած է հետևյալ վարչություններից՝

  • Ջրային և հողային ռեսուրսների վարչություն
  • Հողագործության վարչություն
  • Անասնապահության վարչություն
  • Այգեգործության բաժին
  • Պլանավորման և տնտեսական հարցերի վարչություն
  • Մարդկային ռեսուրսների զարգացման վարչություն
  • Գյուղական զարգացման վարչություն
  • Հողօգտագործման վարչություն

Ենթակայությամբ գործող կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարարության ենթակայությամբ են գործում հետևյալ կազմակերպությունները՝

  1. Հողային կազմակերպություն
  2. Գյուղատնտեսական հետազոտությունների և կրթության կազմակերպման
  3. Անտառների և արոտավայրերի կազմակերպման
  4. Թեյի մշակման
  5. Բույսերի պաշտպանության կազմակերպություն
  6. Անասնաբուժական կազմակերպություն
  7. Քոչվոր ցեղերի կազմակերպություն
  8. Կերային ընկերություն
  9. Ինժեներական ընկերություն
  10. Ձկնորսական ընկերություններ

Նախարարության ենթակայությամբ է գործում նաև Կոոպերատիվ շարժման կենտրոնական կազմակերպությունը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]