Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ
| Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ | |
|---|---|
| Տեսակ | Շտաբ |
| Երկիր | |
| Հիմնադրված | սեպտեմբերի 26, 1989 |
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ (պարս.՝ ستاد کل نیروهای مسلح جمهوری اسلامی ایران), Իրանի զինված ուժերի բարձրագույն ռազմական մարմինն, որի պարտականությունն է իրականացնել քաղաքականություն, վերահսկել և համակարգել զինված ուժերում գործողությունները[1][2][3]:
Իրանի երկու առանձին զինված ուժերը՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը (Արտեշ) և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Սեպահ), պաշտոնապես ենթարկվում են Գլխավոր շտաբին, ինչպես նաև Իրանի միակ ազգային ոստիկանական ուժը՝ Իրավապահ մարմինները[4]:
Գլխավոր շտաբը ստեղծվել է 1988 թվականի հունիսին՝ զինված ուժերի միջև համագործակցությունը բարելավելու և մրցակցությունը հավասարակշռելու համար և անմիջականորեն վերահսկվում է Իրանի Գերագույն առաջնորդի կողմից, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը պատասխանատու է զինված ուժերի պլանավորման, լոգիստիկայի և ֆինանսավորման համար և Իրանի նախագահին ենթակա գործադիր իշխանության մաս է կազմում[5]:
Զինված ուժերի գլխավոր շտաբը միավորել է կանոնավոր զինված ուժերի և ԻՀՊԿ-ի բարձրագույն էշելոնները՝ հրամանատարության ավելի մեծ միասնություն ապահովելու համար։ Սակայն, Իրան-Իրաք պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հաստատեl 1 ԻՀՊԿ-ի առանձին շտաբի վերահաստատումը՝ ակնհայտորեն փորձելով շահել Պահապանների համակրանքը[6]: Այս ժամանակահատվածից սկսած՝ ԻՀՊԿ գերագույն հրամանատարը անմիջականորեն հաշվետու է եղել Ալի Խամենեիին, մինչդեռ կանոնավոր զինված ուժերի տարբեր ճյուղերի (ցամաքային, օդային և ռազմածովային ուժեր) հրամանատարները հաշվետու են եղել Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Հասան Ֆիրուզաբադիին[7]:
Իրանի գլխավոր շտաբի պետերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Գլխավոր շտաբի պետ | Լիազորությունների մեկնարկի ամսաթիվ | Ժամկետի ավարտի ամսաթիվ | ||
|---|---|---|---|---|
| 1 | Սեյեդ Հասան Ֆիրուզաբադի | 1989 թվականի սեպտեմբերի 26-ին | 2016 թվականի հունիսի 28 | |
| 2 | Մոհամմադ Բաղերի | 2016 թվականի հունիսի 28 | 2025 թվականի հունիսի 13 | |
| 3 | Աբդոլրահիմ Մուսավի | 2025 թվականի հունիսի 13 | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Forozan, Hesam (2016). The Military in Post-Revolutionary Iran: The Evolution and Roles of the Revolutionary Guards. Abingdon, Oxon: Routledge. էջ 51–53. ISBN 978-1-138-91302-8.
- ↑ «Iran Military Power (PDF)» (PDF). Defense Intelligence Agency (DIA). 2019-08. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Paul Bucala, Marie Donovan (2016 թ․ դեկտեմբերի 1). «A New Era for Iran's Military Leadership». Critical Threats Project, American Enterprise Institute. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Forozan, Hesam (2016). The Military in Post-Revolutionary Iran: The Evolution and Roles of the Revolutionary Guards. Abingdon, Oxon: Routledge. էջ 51–53. ISBN 978-1-138-91302-8.
- ↑ Forozan, Hesam (2016). The Military in Post-Revolutionary Iran: The Evolution and Roles of the Revolutionary Guards. Abingdon, Oxon: Routledge. էջ 51–53. ISBN 978-1-138-91302-8.
- ↑ Kenneth Katzman, 1993
- ↑ Michael Eisenstadt (2001-01). «The Armed Forces of the Islamic Republic of Iran: An Assessment». The Washington Institute. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.