Իրակլի Թուրմանիձե
| Իրակլի Թուրմանիձե | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն |
վրաց.՝ ირაკლი თურმანიძე |
| Մասնագիտացում | ծանրամարտիկ և մարզիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 1984[1] (41 տարեկան) |
| Ծննդավայր | Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան |
| Հասակ՝ | 1,82 մետր |
| Քաշ | 136 կիլոգրամ |
Իրակլի Թուրմանիձե (վրաց.՝ ირაკლი თურმანიძე, դեկտեմբերի 13, 1984[1], Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան), վրացի ծանրորդ, 2016 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 105 կգ քաշային կարգում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանրամարտի Եվրոպայի 2015 թվականի առաջնությունում Իրակլին գրավեց երկրորդ տեղը, սակայն հաղթող ուկրաինացի Օլեգ Պրոշակը որակազրկվեց[2] և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն անցավ Իրակլիին։
2018 թվականի նոյեմբերին Աշխաբադում անցկացվող աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ պոկում վարժությունում պոկելով 203 կգ։ Հրում վարժությունում հանդես չեկավ[3]։
2019-ին Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունում Իրակլին երկու վարժությունների արդյունքում նվաճեց արծաթե մեդալ։ Պոկում վարժությունում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ (206 կգ), իսկ հրումում ՝ փոքր բրոնզե մեդալ (241 կգ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ «Иракли Турманидзе присудили звание чемпиона Европы».
- ↑ «World Championships Results Men's +109kg». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրակլի Թուրմանիձե» հոդվածին։ |
|