Իտիկավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իտիկավա, ճապոնական կաբուկի թատրոնի հին դերասանական դինաստիա։ Նշանավոր ճյուղերից են Իտիկավաի Դանձյուրո (11 սերունդ), Իտիկավա Սադանձի (3 սերունդ), Իտիկավա էննոսկե, որոնց ականավոր ներկայացուցիչներից են՝ Իտիկավա Դանձյուրո I (1660-1704 թթ.), 1673 թվականին ստեղծել է նոր գրիմ, որը արագոտոյի՝ զինվոր-հերոսների դերերի համար դարձել է ավանդական։ Իտիկավա Դանձյուրո 9 (1838-1903 թթ.), 1887 թվականին ղեկավարել է «Կաբուկիձա» թատրոնի խումբը։ Կատարել է բազմաբնույթ դերեր (հերոսների, չարագործների, կանանց)։ Իտիկավա Դանձյուրո 11 (1909-1965 թթ.), կաբուկի թատրոնի հանրաճանաչ դերասան։ Խաղացել է ռոմանտիկական և հերոսական դերեր (տատիյակու ամպլուա)։

Իտիկավա Սադանձի II (1880-1940 թթ.), նպաստել է ժամանակակից դրամայի՝ սինգեկիի հաստատմանը ճապոնական բեմում, ձգտել է բարեփոխել կաբուկի արվեստը։ 1928 թվականին ղեկավարել է Մոսկվա հյուրախաղերի եկած թատերախումբը։ Իտիկավա էննոսկե 2 (1888-1963 թթ.), 1919 թվականին մեկնել է արտասահման, ծանոթացել Եվրոպայի և Ամերիկայի թատերարվեստին։ 1944 թվականից ղեկավարել է կաբուկի թատրոնի չորս խոշոր թատերախմբերից մեկը։ 1955 թվականից Ճապոնիայի Արվեստի ակադեմիայի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 441 CC-BY-SA-icon-80x15.png