Իտալիայի երկրաշարժ (2016)
Երկրաշարժ Իտալիայում | |
---|---|
![]() ![]() | |
![]() | |
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | ![]() |
Տեղանք | Ումբրիա |
Տարեթիվ | 2016 թվական, օգոստոսի 24 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 6,2 ± 0,1[1] |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | Իտալիա |
Զոհվածներ | 299 մարդ (նոյեմբերի 15, 2016)[2] |
Վիրավորներ | 388[3] |
Անհայտ կորածներ | անհետ |
![]() |
Երկրաշարժ Կենտրոնական Իտալիայում (իտալերեն՝ Terremoto del Centro Italia del 2016), ռիխտերի սանդղակով 6,2 մագնիտուդի երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 24-ին Կենտրոնական Իտալիայում։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ումբրիայի մարզի Նորչա կոմունան, որտեղ ցնցումները եղել են ամենաուժգինը։ Հզոր ցնցումներ են նկատվել նաև Պերուջայում, Աքվիլայում, Լացիոյում, Նեապոլում, Ֆլորենցիայում, ինչպես նաև մայրաքաղաք Հռոմում։
Երկրաշարժին հաջորդել են 40 հզոր հետցնցումներ։ Ներկայումս հայտնի տվյալներով առնվազն 73 մարդ զոհվել է, իսկ 150-ը անհետ կորած են։
Կենտրոնական Իտալիան համարվում է Ապենինյան թերակղզու սեյսմիկ ամենաակտիվ տարածաշրջանը։ Այս երկրաշարժը համարվում է 2009 թվականից ի վեր Իտալիայում եղած ամենախոշոր աղետը։ Նման երկրաշարժ տեղի է ունեցել նաև 2009 թվականին, սակայն էպիկենտրոնը տեղակայված է եղել Աքվիլա բնակավայրում։ Ավելի քան 300 մարդ զոհվել է, իսկ 65,000 մարդ մնացել է անօթևան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://earthquake.usgs.gov/earthquakes/eventpage/us10006g7d#origin
- ↑ Terremoto Amatrice, morta la donna rimasta ferita nel crollo dell’hotel Roma (իտալ.) — Torino: Italiana Editrice, 2016. — ISSN 1122-1763
- ↑ Terremoto, 281 morti. No dispersi nelle Marche. Ricerche ad Amatrice. Accumoli, suolo giù 20 cm (իտալ.) — Torino: Italiana Editrice, 2016. — ISSN 1122-1763