Իտալիայի արտաքին գործերի նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իտալիայի արտաքին գործերի նախարարություն
Ministero degli affari esteri e della cooperazione internazionale
Farnesina.jpg
A View of The Italian Foreign Ministry in Rome, Italy, as seen in the early morning Before Secretary Kerry Arrived For a Meeting With Regional Counterparts About Libya’s Future (23091747553).jpg
Տեսակministry of Italy? և արտաքին գործերի նախարարություն
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՀապավումԻտալիայի ԱԳՆ
Ստեղծման թվականհունիսի 13, 1946
Նախորդող մարմինԻտալիայի թագավորության արտաքին գործերի նախարարություն
Փոխարինված էMinistry of Foreign Affairs of the Kingdom of Italy?
Վերադաս մարմինԻտալիայի Հանրապետության կառավարություն
ՇտաբակայանPalazzo della Farnesina, Հռոմ
Կայքesteri.it

Իտալիայի արտաքին գործերի նախարարություն (իտալ.՝ Ministero degli Affari Esteri), Իտալիայի գործադիր կառավարության մարմին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսուլտա պալատ Կվիրինալում (1733-35) - Իտալիայի ԱԳՆ-ի առաջին նստավայր

Արտաքին գործերի գերատեսչությունը ստեղծվել է Սարդինիայի թագավորությունում և կոչվել Արտաքին գործերի պետական քարտուղարություն:

Ներկայիս անունը ստացել է 1848 թվականին Ստատուտի ընդունման արդյունքում:

Առաջին նստավայրը եղել է Հռոմի Կոնսուլտա պալատում (իտալ.՝ Palazzo della Consulta): Այնտեղ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը գտնվել է մինչև 1922 թվականը:

Կառլո Սֆորցան՝ 1920-1921 թվականների նախարարը, իրականացրել է նախարարության առաջին խոշոր բարեփոխումը՝ այն վերակազմավորելով տարածքային սկզբունքով։ Այդ ժամանակ նախարարությունը տեղափոխվել է Կիջի պալատ (իտալ.՝ Palazzo Chigi): Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նախարարությունը որոշ ժամանակ գտնվել է Բրինդիզիում:

1944 թվականի հուլիսի 15-ին Պյետրո Բադոլյոյի որոշմամբ նախարարական ծառայությունները վերակազմավորվել են:

1959 թվականին նախարարությունը գտնվում Ֆարնեզինա պալատում (իտալ.՝ Palazzo della Farnesina): Պալատում կա 1320 սենյակ: Սկզբնապես շենքը կառուցվել է այլ նպատակների համար: 20-րդ դարի 50-ական թվականներին պալատը հարմարեցվել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության կարիքների համար:

Շենքը ճակատով ունի 169 մետր երկարություն և 51 մետր բարձրություն, 720000 մ³ ծավալ: Համարվում է Իտալիայի խոշորագույն կառույցներից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ministero degli Affari Esteri. Archivio Storico Diplomatico (archives); + collection inventories

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]