Իտալերեն այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ժամանակակից իտալերեն այբուբենը բաղկացած է 21 լատինական տառերից[1][2], առանց հավելյալ 5 տառի։ Մնացած եվրոպական լեզուների համեմատ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն), այն համարվում է ամենակարճը[3]։

Այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառ Անվանուն Օրինակ Տառ Անվանուն Օրինակ
A a a aranciata N n enne Napoli
B b bi bianco O o o orso
C c ci campo P p pi piuttosto
D d di domani Q q cu Quarto
E e e emozione R r erre Roma
F f effe finalmente S s esse stanco
G g gi giornata T t ti troppo
H h acca hanno U u u Udine
I i i impegno V v vi vedere
J j i lunga Jacopo W w vi doppia Walter
K k cappa kerosene X x ics xilofono
L l elle lavorare Y y ipsilon yogurt
M m emme Milano Z z zeta zucchine

J, K, W, X, Y տառերը սովորաբար չեն մտնում իտալերեն այբուբենի կազմի մեջ, սակայն կարող են օգտագործվել իտալերենում, ինչպես օգնական տառեր (օրինակ օտար ձագում ունեցող բառերում[4]։ Ինչպես նաև իտալերենում կարելի է հանդիպել դիակրիտիկ նշաններով տառեր՝ à, è, é, ì, í, î, ò, ó, ù, ú։ Դրանց նշանակությունը բառի վերջին վանկի վրա շեշտադրելն է (caffè, perché)։ Գրավիսը դրվում է միշտ a, i կամ u և այլ միջին բարձրացման ձայնավորների վրա՝ ցուցադրելու իրենց բաց լինելը։ Ակուտն օգտագործվում է խուլ բաղաձայնը նշելու համար։

Իտալերեն տառերի ընթերցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ տառեր համապատասխանում են իրենց գրվածքներին, սակայն կան բացառություններ։

Իտալական c և g սովորաբար արտասանվում են, որպես [k] և [g] (casa, gatto), սակայն i և e ձայնավորներից առաջ կարդացվում է, ինչպես [ʧ] և [ʤ] (ciao, giardino)[5]։ h տառը, չունենալով սեփական ձայն, c կամ g բաղաձայներից և i կամ e ձայնավորներից առաջ, չեղյալ է դարձնում այդ կանոնը և տառերը կարդացվում են իրենց նշանի համապատասխան (anche, spaghetti)։

Իտալական gl և gn տառակապակցությունները կարդացվում են, համապատասխանաբար, ինչպես [ʎ] և [ɲ][5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի․ Վ․ Երմակովա Իտալերենը 100 ժամում․ ինքնակրթության համար նպաստ. — М.: Высш. шк., 1990. — 272 с. — ISBN 5-06-000786-3
  • Tagliavini C. La coretta pronuncia italiana. — Bologna, 1965.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Итальянский алфавит - Study Italian
  2. Ермакова И. В. Итальянский за 100 часов: Пособие для самообразования. - М.: Высш. шк., 1990. - стр 6
  3. Киселёв Г. П. Итальянский без преподавателя. Лекция 1
  4. Итальянский алфавит и правила чтения
  5. 5,0 5,1 Итальянская транскрипция

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]