Jump to content

Իտալական մորեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալական մորեխ
Իտալական մորեխ
Իտալական մորեխ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ուղղաթևներ (Orthoptera)
Ընտանիք Մորեխներ (Acrididae)
Ցեղ Calliptamus
Տեսակ Իտալական մորեխ (C. italicus)
Միջազգային անվանում
Calliptamus italicus

Իտալական մորախ (Calliptamus italicus), իսկական մորեխների ընտանիքի միջատ։ Կարտոֆիլի, արևածաղկի, բամբակենու, բանջարային, ընդավոր, բոստանային, հազվադեպ՝ հացահատիկային մշակաբույսերի վտանգավոր վնասատու։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը (երկարությունը՝ 14-41 մմ) գորշագույն է, թևերը հիմքի մոտ վարդագույն են։ Ձվադրում է հողի մեջ՝ իր փորած փոսիկում կամ հողի ճեղքվածքներում։ Ձվերի հետ մորեխն արտադրում է փրփրանման մածուցիկ հեղուկ, որը չորանալով, ձվերն իրար է միացնում, այսպես կոչված, ձվապարկի մեջ (յուրաքանչյուրում՝ 24-50 ձու)։ Ձվերը ձմեռում են հողում, թրթուրները ի հայտ են գալիս գարնանը, հասուն առանձնյակները՝ հունիս-հուլիսին։ Զանգվածի բազմացման շրջանում մորեխներն առաջացնում են թրթուրների մեծ կուտակումներ և խմբեր ու գործում են ինչպես խմբային մորեխը։ Թվաքանակի նվազման փուլում ապրում են առանձին-առանձին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Արմտյան Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում, Ռուսաստանում (Կովկաս), Ղազախստանում և Միջին Ասիայում։ Հայաստանում իտալական մորեխի բազմացման հիմնական օջախներն են Ապարանի, Հրազդանի, Աբովյանի և մասամբ՝ Աշտարակի տարածաշրջաները։

Պայքարի միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորը վար ձվադրման տեղերում, ճանապարհների և ժայռերի եզրերի սկավառացաքանում, միջատասպան միջոցներով դաշտերի մշակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։