Իտալական արշավանք (1796-1797)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առաջին Իտալական արշավանք
Առաջին կոալիցիայի պատերազմ
Italian campaigns 1796.JPG

Թվական 24 մարտի 1796 - 7 ապրիլի 1797
Վայր Հյուսիսային Իտալիա , Ավստրիայի դքսություն
Արդյունք Ֆրանսիայի հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիա Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Flag of Austria.svg Ավստրիայի դքսություն
Flag of the Kingdom of Sardinia.svg Սարդինիայի թագավորություն
Flag of the Kingdom of the Two Sicilies (1816).svg Նեապոլի թագավորություն
Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Flag of the Papal States (pre 1808).svg Պապական Պետություն
Flag of Most Serene Republic of Venice.svg Վենետիկյան Հանրապետություն
Հրամանատարներ
Flag of France.svg Նապոլեոն Բոնապարտ Flag of Austria.svg Ժան Պիեռ դը Բոլյո
Ջիովանի Պրովերա
Դագոբերտ վոն Վյուրմսեր
Կառլ - Լուի
Ջոն Ջերվիս
Կողմերի ուժեր
30 հազար 70 հազար


Իտալական առաջին արշավանք (մարտի 24-1796 - ապրիլի 7 1797), ֆրանսիական զորքի ռազմական արշավը դեպի Հյուսիսային Իտալիա , գեներալ Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ։ Սա Բոնապարտի առաջին արշավանքն էր, որտեղ նա ցուցադրեց իր ռազմական տաղանդը։ Մոտ մեկ տարվա ընթացքում Իտալիայի բանակը (այսպես էր կոչվում Ֆրանսիայի բանակն Իտալիայում) պարտության մատնեց Ավստրիական կայսրությունը և Սարդինիայի թագավորությանը, հաստատելով իր դիրքերը Հյուսիսային Իտալիայում։

Դիրեկտորիան երկրորդական էր համարում իտալական ճակատը, հիմնական գործողությունները նախատեսելով Գերմանիայում։ Սակայն Բոնապարտի հաղթանակները փոխեցին Դիրեկտորիայի վերաբերմունքը։ Իտալիայում արշավանքն իրականացնելու համար, Ֆրանսիայի գործադիր խորհուրդը ձևավորեց Իտալիայի բանակը։ Հաշվի առնելով Բոնապարտի հաջողությունները Տուլոնում , գործադիր խորհուրդը Իտալիայի բանակի հրամանատար նշանակեց երիտասարդ գեներալ Նապոլեոն Բոնապարտին, որն այդժամ 26 տարեկան էր։ Ժամանելով Նիս, Նապոլեոնը հանդիպեց իր ուժասպառ բանակին։ Բանակը գտնվում էր ողորմելի վիճակում. զինվորները չէին ստանում աշխատավարձ, սնունդ, որի պատճառով սկսվել էր համատարած դասալքություն։ Զինվորները կորցրել էին իրենց մարտունակությունը։

  • «Ֆրանսիական բանակը Իտալական ճակատում նման էր ամբոխի: Երկու լեյտենանտի համար նախատեսված էր մեկ տաբատ և չկար թուղթ , հրամաններ գրելու համար: Ամբողջ բանակն ուներ ընդամենը 24 լեռնային թնդանոթ: Առկա էր մատակարարների խարդախ գողություններ: Բանակում կար 4000 հիվանդ , որպես կանոն նրանք տառապում էին վեներական հիվանդություններով» - Նապոլեոն Բոնապարտ[1]:

Նապոլեոնը սահմանեց խիստ կանոններ, արգելելով զինվորներին ոչ վայել ցանկացած արարք՝ այդ թվում գողություն և դասալքություն։ Նապոլեոնը սահմանեց խիստ պատիժներ, ընդհուպ մինչև գնդակահարում։ Չնայած այս միջոցներն իրենց արդարացրեցին, բանակում հաստատվեց կարգ ու կանոն, այնուամենայնիվ Նապոլեոնը հասկացավ, որ առանց աշխատավարձի և սննդի բանակը չի կարող գոյատևել։ Ուստի որոշեց արշավել դեպի Իտալիա, որտեղ իրարից անջատված քաղաքներում կային բավականաչափ սնունդ և գումար։ Սկսելով արշավանքը 1796 թթ. մարտի 24-ին Վոլտրիից , Բոնապարտը առաջնորդեց բանակը Ծովափնյա Ալպերում գտնվող Նիս քաղաքից դեպի Ավստրիայի դքսության տարածքում գտնվող Լեոբեն (Վիեննայից 150 կմ հեռավորության վրա) , որտեղ հետագայում ավստրիացիները պետք է ընդունեն իրենց պարտությունը, կնքելով դաշնագիր Ֆրանսիայի հետ։ Ֆրանսիայի Հանրապետության բանակը ջախջախիչ պարտության մատնեց նախ Սարդինիայի թագավորությանը (Կերակոյի դաշնագիր, 1796 թ ապրիլի 28), ապա Ավստրիային (Լեոբենի պայմանագիր, 1797 թ ապրիլի 17)։ Հակաֆրանսիական կոալիցիայի միակ պետությունը, որ ռազմական պարտություն չկրեց Մեծ Բրիտանիան էր, որն Իտալիայի արշավանքում ակտիվ մասնակցություն չցուցաբերեց։ Նա փոխարենը ֆինանսապես օգնում էր Ֆրանսիայի թշնամի պետություններին։ 1797 թ հոկտեմբերի 18-ին Բոնապարտը, առանց Ֆրանսիայի իշխանությունների հետ համաձայնելու Ավստրիայի հետ կնքեց Կամպո-Ֆորմոյի պայմանագիրը ,որով լուծարվեց Առաջին հակաֆրանսիական կոալիցիան: Բոնապարտի այս քայլը արժանացավ խիստ քննադատության իշխանությունների կողմից։ Գեներալի լիազորությունները թույլ չէր տալիս նրան պայմանագրեր կնքել։ Այնուհանդերձ իշխանությունները ճանաչեցին այս պայմանագիրը, քանի որ այն ավելի քան ձեռնտու էր ֆինանսական ճգնաժամ ապրող Ֆրանսիային։

Հաղթանակն Իտալական արշավանքում ապահովեց Ֆրանսիայի հաղթանակն առաջին կոալիցիայի պատերազմում , որը սկսվել էր 1792 թ։ Իտալական արշավանքը արմատապես շրջեց Ապենինյան թերակղզու աշխարհաքաղաքական իրավիճակը, ապահովելով Իտալիայում Ֆրանսիայի գերիշխանությունը մինչև 1815 թ (բացառությամբ 1799-1800 թթ): Այս հաղթանակով նաև դրվեց ներկայիս Իտալիայի պետության հիմքը։ Պատերազմից հետո, Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքեց Պապական Պետությունը (այժմ՝ Վատիկան), որը 1797 թ փետրվարի 19-ի Տոլենտինոյի պայմանագրով Ֆրանսիային զիջեց Ավինյոնը և Կոնտա-Վենեսենը, փոխարենը ստացավ ինքնավարություն։ Իտալիայում գտնվող Տրանսպադանյան և Ցիզպադանյան Հանրապետությունների միավորման արդյունքում ստեղծվեց նախ Իտալիայի հանրապետությունը ՝ 1802 թ, ապա Իտալիայի թագավորությունը ՝1805 թ։

Հետագայում Նապոլեոնը կազմակերպեց ևս մեկ հաղթական արշավանք դեպի Իտալիա։ Այդ արշավանքը պատմաբանների կողմից ստացել է Իտալական երկրորդ արշավանք : Այդժամ Նապոլեոն Բոնապարտն արդեն զբաղեցնում էր Ֆրանսիայի Առաջին Կոնսուլի պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. emmanuel de las cases le mémorial de sainte-hélène