Իվ Պլամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվ Պլամբ
անգլ.՝ Eve Aline Plumb
Ծնվել էապրիլի 29, 1958(1958-04-29) (65 տարեկան)
ԾննդավայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական ​​դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, նկարչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
eveplumb.tv

Իվ Էլին Պլամբ (անգլ.՝ Eve Aline Plumb, ապրիլի 29, 1958(1958-04-29), Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի[1], կինոպրոդյուսեր, երգչուհի և նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվ Էլին Պլամբը ծնվել է 1958 թվականի ապրիլի 29-ին Բըրբանքում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)[2], դերասան Նիլի Պլամբի (1912-2000) և պարուհի Ֆլորա Ջուն Պլամբի (օրիորդական ազգանունը Դոբրի, մահացել է 1995 թվականին) ընտանիքում, որոնք ամուսնացել էին 1939 թվականին։ Իվը ուներ մեկ եղբայր և երկու քույր, Բենջամին Նիլի Պլամբ, Կետրին Պլամբ և Ֆլորա Ջուն Պլամբ (ծնվ. 1944 թվական)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվի առաջին ելույթը կայացել է 1966 թվականին «Մեծ հովիտ» հեռուստասերիալում Սառա Ջեյնի դերակատարմամբ, իսկ հաջորդ տարի նույն սերիալում խաղացել է Էլենի և Լորենի դերերը։ Ընդհանուր առմամբ խաղացել է 58 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 2012 թվականին Իվը «Պլոտց քույրերը» հեռուստասերիալում հանդես է գալիս, որպես պրոդյուսեր, միաժամանակ խաղալով Սելեստին Պլոտցի դերը։ Իվը համարվում էր երգչուհի և 1971-1973 թվականներին նա կատարել է «Girl», «You’ve Got to Be in Love To Love a Love Song», «Good Time Music» և «Heigh-Ho» երգերը «Բրեդի ընտանիքը» հեռուստասերիալում, որտեղ նա խաղացել է Ջեն Բրեյդի դերը 1969-1974 թվականներին։

Իվը նաև նկարչուհի է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1966-1967 Մեծ հովիտ The Big Valley Սարա Ջեյն/Էլեն/Լորեն
1969 Հրանոթի ծուխ Gunsmoke Սյու
1969-1974 Բրեյդի ընտանիքը The Brady Bunch Ջեն Բրեյդի
1978-1982 Սիրո նավակ The Love Boat Վանեսա Սամերհիլ/Թերի Կառլսոն/Բետ Հելեր
1979-1981 Երևակայության կղզի Fantasy Island Քլեր Կոնտի/Թերի Սամերս/Էլիզաբեթ Բլեյք
1982 Մի օր մեկ անգամ One Day at a Time Մելիսա
1985 Նա սպանություն է գրել Murder, She Wrote Թար
1989 Մարիո սուպերեղբայրների սուպերշոուն The Super Mario Bros. Super Show! Джоди
1994 Լոիս և Քլարք. սուպերմենի նոր արկածները Lois & Clark: The New Adventures of Superman Ռոուզ Քոլինզ
1997 Ոչ մի տեղ Nowhere միս Սայվետսոն
1998 Շուու 70-ականներ That '70s Show տիկին Բարկհարտ
1998 Քենան և Քել Kenan & Kel ուսուցչուհի
2003 Բոլորն իմ երեխաներն են All My Children Ջուն Լանդաու
2008 Մեր կյանքի օրերը Days of Our Lives Դորա
2012 Պլոտց քույրերը The Sisters Plotz Սելեստիա Պլոտց
2013 Օրենք և կարգ. հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Անժելա Բրուքս
2013 Բանակի կանայք Army Wives Ռեբա Գրին

Պրոդյուսեր

Տարի Անվանում Բնօրինակ անվանում
2012 «Պլոտց քույրերը» The Sisters Plotz

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979-1981 թվականներին Իվն ամուսնացած է եղել Ռիկ Մենսֆիլդի հետ։
  • 1995 թվականին Իվը երկրորդ անգամ ամուսնացել է բիզնես և տեխնո խորհրդատու Կեն Պեյսի հետ։

Մասսայական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 թվականին «Eve’s Plum» երաժշտական ռոք խումբը կոչվել է նրա պատվին։
  • 2000 թվականին Կեյտլին Կալեմը խաղացել է նրա «Աճող Բրեյդները» ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Eve's Plum». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  2. «Observer-Reporter - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Պլամբ» հոդվածին։