Jump to content

Իվ Շովին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվ Շովին
ֆր.՝ Yves Chauvin
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1930(1930-10-10)[1][2][3][…]
ԾննդավայրՄենեն, Քորթրայք, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4]
Մահացել էհունվարի 27, 2015(2015-01-27)[5][4] (84 տարեկան)
Մահվան վայրՏուր[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼիոնի Ֆիզիկական քիմիայի և ելեկտրոնիկայի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքիմիկոս և հետազոտող
ԱշխատավայրIFP Energies nouvelles?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
 Yves Chauvin Վիքիպահեստում

Իվ Շովեն (fr; հոկտեմբերի 10, 1930(1930-10-10)[1][2][3][…], Մենեն, Քորթրայք, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4] - հունվարի 27, 2015(2015-01-27)[5][4], Տուր[4]) ֆրանսիացի քիմիկոս և Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Եղել է ֆրանսիական ինստիտուտի պատվավոր գիտական ​​տնօրեն և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ։ Նա հայտնի էր օլեֆինի մետաթեզի գործընթացի վերծանման համար, որի համար 2005 թվականին Ռոբերտ Գրաբսի և Ռիչարդ Շրոքի հետ համատեղ նա արժանացավ քիմիայի Նոբելյան մրցանակի։[8][9][10][11][12]

Իվ Շովինը ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 10-ին Բելգիայի Մենեն քաղաքում, ֆրանսիացի ծնողներից։ նրա հայրը եղել է որպես ինժեներ էլեկտրատեխնիկ։[13] 1954 թվականին նա ավարտել է Լիոնի Էլեկտրոնային ֆիզիկայի բարձրագույն դպրոցը և սկսել է աշխատել քիմիական արդյունաբերության մեջ, բայց այնտեղ հիասթափվեց: Նրա խոսքերն են. «Եթե ուզում ես ինչ-որ նոր բան գտնել, նոր բան փնտրիր... այս վերաբերմունքի մեջ որոշակի ռիսկ կա, նույնիսկ ամենաչնչին ձախողումը հնչեղ է, բայց երբ հաջողես, այնքան երջանիկ կլինես, որ արժե ռիսկի դիմել»:[13] 1960 թվականին Շովինը սկսեց աշխատել Ռյուեյ-Մալմեզոնի Ֆրանսիական նավթային ինստիտուտում: 1995 թվականին ինստիտուտից հեռանալուց հետո, նա դարձավ հետազոտության պատվավոր տնօրեն: Շովինը նաև եղել է Լիոնի Քիմիայի, ֆիզիկայի և էլեկտրոնիկայի դպրոցում որպես գիտահետազոտական ​​պատվավոր (թոշակի անցած) տնօրեն։[11]

Մրցանակներ և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Ռոբերտ Գրաբսի և Ռիչարդ Շրոքի հետ համատեղ նա արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի՝ 1970-ականների սկզբին օլեֆինի մետաթեզի ոլորտում կատարած աշխատանքի համար։ Շովինը ամաչում էր ստանալով մրցանակը և սկզբում նշել էր, որ կարող է չընդունել այն։[14] Այնուամենայնիվ, նա ստացավ իր մրցանակը և կարդաց իր Նոբելյան դասախոսությունը։[15] 2005 թվականին ընտրվել է Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի անդամ։[16]

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շովինի աշխատանքը կենտրոնացած էր մետաթեզի վրա, որը ներառում է օրգանական (ածխածնի վրա հիմնված) միացություններ։ Մետաթեզում քիմիկոսներն ավելի հեշտ են կոտրում կրկնակի կապերը՝ ներմուծելով կատալիզատոր, այսինքն՝ նյութ, որը սկսում կամ արագացնում է քիմիական ռեակցիան։ Քիմիկոսները սկսեցին մետաթեզներ կատարել 1950-ական թվականներին՝ առանց հստակ իմանալու, թե ռեակցիան ինչպես է աշխատում: Այս ըմբռնման բացակայությունը խոչընդոտում էր ավելի արդյունավետ կատալիզատորների որոնմանը։[17][18]

1970-ականների սկզբին Շովինը հաջողության հասավ, երբ նա նկարագրեց մեխանիզմը, որով ատոմների մի խմբի մեջ ածխածնի ատոմի հետ կապված մետաղի ատոմը ստիպում է խմբին տեղաշարժվել մի խումբ ատոմների հետ մեկ այլ մոլեկուլում և մանրամասն բացատրեց մետաթեզը: Նա ցույց տվեց, որ ռեակցիան ներառում է երկու կրկնակի կապ: Կրկնակի կապերից մեկը միացնում է օրգանական մոլեկուլի երկու մասերը։ Մյուս կրկնակի կապը միացնում է մետաղի վրա հիմնված կատալիզատորը օրգանական մոլեկուլի հատվածի հետ։ Մետաթեզում այս երկու կրկնակի կապերը միավորվում և բաժանվում են՝ կազմելով չորս միայնակ կապեր։ Միայնակ կապերը կազմում են օղակ, որը միացնում է մետաղական կատալիզատորը, օրգանական բեկորը և օրգանական մոլեկուլի երկու մասերը։ Այնուհետև մետաղական կատալիզատորը պոկվում է օղակից՝ տանելով օրգանական մոլեկուլի մի մասը: Այս գործընթացը կրկնակի կապով թողնում է օրգանական մոլեկուլի մնացորդին կցված բեկորը՝ ձևավորելով նոր օրգանական միացություն։ Գիտնականները այս արձագանքը համեմատել են պարի հետ, որտեղ երկու զուգընկերներ ձեռքերը միանում են՝ օղակ կազմելով, իսկ հետո նորից բաժանվում՝ երկու նոր ընկերակցություն կազմելու համար։[19][20]

Շովինի մետաթեզի նկարագրությունը ստիպեց Ռոբերտ Գրաբսին և Ռիչարդ Շրոքին մշակել կատալիզատորներ, որոնք ավելի արդյունավետ կկատարեին ռեակցիան: Երեք քիմիկոսների աշխատանքը արտադրողներին հնարավորություն է տվել արտադրել օրգանական միացություններ, ներառյալ որոշ պլաստմասսա և դեղամիջոցներ, օգտագործելով ավելի քիչ էներգիա, քանի որ ռեակցիային պահանջվող ճնշումն ու ջերմաստիճանը դարձել է ավելի ցածր, օգտագործելով ավելի քիչ վնասակար և թանկ քիմիական նյութեր և ստեղծելով ավելի քիչ աղտոտող կողմնակի արտադրանքներ և վտանգավոր թափոններ։ Հենց այս գործընթացի համար նրանք արժանացան 2005 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակի։[21][22]

Շովինը մահացել է 84 տարեկանում, 2015 թվականի հունվարի 27-ին, Ֆրանսիայի Տուր քաղաքում։[23][24]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées mirror
  5. 5,0 5,1 5,2 Nobelprize.orgNobel Foundation.
  6. The Nobel Prize in Chemistry 2005Nobel Foundation.
  7. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  8. Basset, Jean-Marie (2015). «Yves Chauvin (1930–2015) Nobel-prizewinning chemist who rearranged carbon–carbon bonds». Nature. 519 (7542): 159. doi:10.1038/519159a. PMID 25762275.
  9. Olivier-Bourbigou, H (2015). «Yves Chauvin (1930-2015)». Angewandte Chemie International Edition. 54 (15): 4428. doi:10.1002/anie.201501336. PMID 25754448.
  10. Mansuy, D (2005). «Nobel Prize in Chemistry, 2005. Yves Chauvin, Robert H. Grubbs and Richard R. Schrock. Metathesis and catalysis honored». Médecine/Sciences. 21 (11): 995–6. doi:10.1051/medsci/20052111995. PMID 16274653.
  11. 11,0 11,1 «Britannica». Վերցված է 3 February 2015-ին.
  12. Chauvin, Yves." World Book Student. World Book, 2011. Web. 21 March 2011.
  13. 13,0 13,1 Chang, Kenneth, Yves Chauvin, chemist sharing Nobel Prize, dies at 84, New York Times, 31 January 2015, p. B13
  14. SPIEGEL ONLINE, Hamburg, Germany (5 October 2005). «Keine Freude: Nobelpreisträger findet Auszeichnung peinlich». SPIEGEL ONLINE.
  15. Karl Grandin, ed. (2005). «Yves Chauvin Biography». Les Prix Nobel. The Nobel Foundation. Վերցված է 29 July 2008-ին.
  16. «ChemistryViews.org». 30 January 2015. Վերցված է 3 February 2015-ին.
  17. «Humantouchofchemistry.com». Արխիվացված է օրիգինալից 2 February 2015-ին. Վերցված է 31 January 2015-ին.
  18. «NNDB». Վերցված է 31 January 2015-ին.
  19. «NobelPrize.org». Վերցված է 31 January 2015-ին.
  20. «Eluniversal.com». Վերցված է 31 January 2015-ին.
  21. «Addio a Yves Chauvin, Nobel per la chimica 2005». 29 January 2015.
  22. «Le Nobel de chimie Yves Chauvin est mort». Le Monde.fr. 28 January 2015.
  23. Stoye, Emma (30 January 2015). «Chemistry Nobel laureate Yves Chauvin dies aged 84». Chemistry World (անգլերեն).
  24. Chang, Kenneth (31 January 2015). «Yves Chauvin, 'Green' Chemist and Nobel Laureate, Dies at 84». The New York Times.