Իվո Ռոբիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվո Ռոբիչ
խորվ.՝ Ivo Robić
Ծնվել էհունվարի 29, 1926(1926-01-29)[1]
ԾննդավայրԲելովար, Խորվաթիա
Մահացել էմարտի 9, 2000(2000-03-09)[1] (74 տարեկանում)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա
ՔաղաքացիությունFlag of Croatia.svg Խորվաթիա
Մասնագիտությունհեղինակ-կատարող

Իվո Ռոբիչ հայտնի որպես Պարոն Մորգեն (խորվ.՝ Ivo Robić, հունվարի 29, 1926(1926-01-29)[1], Բելովար, Խորվաթիա - մարտի 9, 2000(2000-03-09)[1], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ կոմպոզիտոր, երգիչ և բանաստեղծ: Վաղ 1950-ականների հարավսլավական ժողովրդական երաժշտության պիոներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կարիերան սկսել է 1943 թվականին՝ որպես երգիչ Զագրեբի «Grill Room» բարում հանդես եկող նվագախմբում։ Ավելի ուշ Իվոն հաջողությամբ ելույթ է ունեցել «Zagreb» ռադիոկայանի ունկնդրման ժամանակ և սկսել է հանդես գալ Državne krugovalne postaje Zagreb ռադիոյով: 1943 թվականին զորակոչվել է բանակ։ Նրան հաջողվել է մտնել զինված ուժերի նախարարության կրթական բաժնի լուսավորչական գումարտակ, ինչի շնորհիվ նա շարունակել է երգել և խուսափել է ռազմաճակատից։ 1949 թվականին Ռոբիչը ձայնագրել է իր առաջին «Ti ni ne slutiš / Kad zvjezdice» ձայնասկավառակը և 1950 թվականից հանդես է եկել Kvarner հյուրանոցում, որը կդառնա նրա հիմնական բեմը մինչև 1980-ականների վերջը։ Ռոբիչը արդյունավետ աշխատել է կոմպոզիտոր և երգերի հեղինակ Մարիա Կինելի հետ, ինչի արդյունքում ստեղծվում են այնպիսի երգեր, ինչպիսիք են Uzalud plačeš, Ko divan san, «Čežnja i Jadran u noći» (1953), Samo jednom se ljubi (1956), «Srce laku noć» (1956):

1953 թվականին Ռոբիչը հաղթել է «Zagrebfest» փառատոնում՝ «Ta tvoja ruka mala» երգով։

1955 թվականին ելույթներից մեկի ժամանակ նա գրավել էր բավարական Հոֆե քաղաքի գիշերային ակումբի սեփականատիրոջ ուշադրությունը, որը հիացած էր Ռոբիչի կատարմամբ և հրավիրել երգչին ելույթ ունենալ իր ակումբում, ինչի շնորհիվ հաջորդ յոթ ամիսներին Իվոն ապրել և աշխատել է Գերմանիայում։ 1956 թվականին Ռոբիչը լավ տպավորություն թողեց Չեխոսլովակիայի «Supraphon» ձայնագրման ընկերության ներկայացուցիչների վրա, հաջողությամբ անցավ մրցութային ընտրությունը և հնարավորություն ստացավ ձայնագրել նոր սինգլ՝ «Vaš dum šel spat» անվանումով։ Supraphon-ի հետ համագործակցության շնորհիվ մինչև 1965 թվականը ձայնագրել է 55 սինգլ։

1957 թվականին Ռոբիչը ներկայացնելով ՀՍՖՀ-ը, բելգրադցի երգչուհի Լոլա Նովակովիչի հետ հանդես է եկել Լայպցիգի ցուցահանդեսում։ Մեկ տարի անց Համբուրգից Polydor ձայնագրման ընկերության ներկայացուցիչները նրան առաջարկել էին առաջին փորձնական ձայնագրությունը կատարել.այսպես է ծնվել Morgen-ը՝ շվեյցարացի կոմպոզիտոր Պ. Մեսերի երգը Բերտ Քեմպֆերտի նվագախմբի գործիքավորմամբ։ Ավելի քիչ, քան մեկ տարվա ընթացքում Morgen սինգլը դարձավ ոսկե և Ռոբիչին բերեց Բրոնզե առյուծ՝ այն ժամանակ հայտնի և ազդեցիկ Լյուքսեմբուրգի ռադիոյի պարգևը։ Երգը հաջողությամբ զբաղեցրել է 13-րդ տեղը Top 40 չարթում (21.09.1959) և 23-րդ տեղը՝ բրիտանական չարթում (7.11.1959)։

Իվո Ռոբիչը շարունակել է աշխատել Քեմփֆերտի հետ, որն այն ժամանակ ղեկավարում էր Գերմանիայի ամենահայտնի նվագախմբերից մեկը։ Միասին նրանք ձայնագրել են մեկ համատեղ ալբոմ և 14 սինգլ Polydor-ի համար, այդ թվում նաև այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Muli Song», «Mit 17 fängt das Leben erst an», «Rot is der Wein» и «Fremde in der Nacht» («Strangers in the Night»)։

1960-ականներին Իվոն նույնպես ակտիվորեն հանդես է եկել Հարավսլավիայում։ 1958 թվականին Զդենկա Վուչկովիչի հետ նա հաղթական կատարեց «Mala djevojčica» երգը Օպատիայի փառատոնում, որտեղ նրանց դուետը հաղթեց։ Այս երգը մի քանի տարի ռադիոյով հանդես է եկել այնպիսի հիթերի հետ, ինչպիսիք են՝ «Tampico», «Baš je divan sunčan dan», «Tvoj и Srček dela tika taka»։ Այնուհետև հաջորդել է 1963 թվականին «Moja kala» երգով փառատոնի հաջող ելույթը Սպլիտում, ինչպես նաև Անից Զուբովիչի հետ հաջող դուետը՝ «Crne marame» երգը։ 1964 թվականին Իվոն Զագրեբում հանդես է եկել «Golubovi» երգով, իսկ մեկ տարի անց՝ «Zbog čega te volim» երգով, որը նվիրել է Զագրեբին։

Միաժամանակ նկարահանվել է «Սեր և նորաձևություն» կինոֆիլմում։

Հանդիսատեսի երաժշտական նախասիրությունների փոփոխությամբ Ռոբիչը հեռացավ մեծ բեմից և սկսեց ելույթ ունենալ տարածաշրջանային փառատոներում, շրջագայություններ կատարեց Գերմանիայում, Ամերիկայում և Ավստրալիայում։

Ի. Ռոբիչը հայտնի խորվաթ երգիչ է, առաջիններից մեկը, ով կարողացել է հաջող միջազգային կարիերա կառուցել: Տաղանդավոր կատարող, կոմպոզիտոր, այնպիսի հիթերի հեղինակ, ինչպիսիք են «Rodni moj kraju» (1947), «Srce, laku noć» (1954), «Samo jednom se ljubi» (1957) и «Mužikaši» (1966): Գերազանց նվագել է ոչ միայն դաշնամուրով, այլ նաև՝ սաքսոֆոնին, կլառնետին, ֆլեյտային և կոնտրաբասին:

Թաղված է Միրոգոյ գերեզմանատանը։

Ընտրյալ սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ
  • 1949. Ti ni ne slutiš/ Kad zvjezdice male
  • 1950. Ritam veselja
  • 1951. Serenada Opatiji
  • 1952. Siboney
  • 1953. Ta tvoja ruka mala
  • 1953. La Paloma
  • 1954. Ta tvoja ruka mala
  • 1956. Nekada sam i ja volio plavo cvijeće
  • 1956. Samo jednom se ljubi,- C-6499
  • 1957. Que sera sera
  • 1958. Prva ljubav / Samo jednom se ljubi, -SY 102
  • 1958. Granada / Mexico,-SY 1027
  • 1958. Mala djevojčica (Opatija ’58) / Kućica u cveću, -SY 1038
  • 1959. Kao prije (Come prima) Taccani,
  • 1961. U mom srcu / Lijepa zemljo moja,-EPY 3008
  • 1961. Samo jednom se ljubi / Ja ću doć… / Ne plači / Za tobom čeznem,-EPY 3026
  • 1961. Kroz Dalmaciju s Ivom Robićem,-EPY 3110
  • 1962. Orfejeva pjesma / Marjolaine / I Sing Amore / Jesen na Zrinjevcu,-EPY 3072
  • 1963. La paloma (Bijeli golub) / Adio, Mare,-SY 1188
  • 1964. Sedamnaestogodišnjoj / Pozdrav na rastanku / Moj sunčani kut / Sucu-sucu,-EPY 3122
  • 1964. «08» Ching — Ching — Ching / Jednom ćeš shvatiti / Adios, amigo / Znam da pripadaš drugome,-EPY 3294
  • 1967. Stranci u noći / Volim te / Lijep je naš dan / U nama- EPY 3779
  • 1968. Dugo toplo ljeto/Ti i ja/Svijet iza nas / Serenada Opatiji, -EPY 3981
  • 1968. U plavo jutro / Pjesma za tebe / Ja želim/Zašto te toliko volim,-EPY 4106
  • 1970. Nitko nije sretniji od mene / Riječko veče,-SY 1621
  • 1970. Daj, otpri obločec / Najlepše reči, -SY 1662
  • 1971. Tko je znao / Ti meni značiš sve,-SY 11877
  • 1971. Grade moj / Zaljubljen u svoj grad,-SY 21836
  • 1974. Ti nikad zaboravit nećeš (Zagreb ’74) / Kuda sad,-SY 22731
Ալբոմներ
  • 1956. Pjeva Vam Ivo Robić,-LPM 12
  • 1957. Cowboyske pjesme, -LPM 13
  • 1959. Ivo Robić uz Zabavni orkestar Ferde Pomykala, -LPY-44
  • 1963. Ivo Robić i orkestar Krešimira Oblaka, Jugoton-LPY 625
  • 1965 Jubilarni koncert, Jugoton-LPY-658
  • 1969 Milion i prva ploča,-LPVY-S-778
  • 1972. Ivo Robić Pjeva melodije Nenada Grceviča,-LSY-60966
  • 1976. Sav svijet je tvoj,-LSY-61233
  • 1977. 18 zlatnih hitova,-LSY-61362
  • 1984. Žuto lišće jeseni,-LSY 61970
  • 2001. Pjeva Vam Ivo Robić — Izvorne snimke 1949—1959, Croatia Records-CD 5413530
  • 2002. 20 zlatnih uspjeha, Croatia Records-CD D 5 04789 6
  • 2006. The Platinum Collection, Croatia Records- 2CD 5706526
  • 2007. Mister Morgen, Croatia Records-CD 5729687
Գերմանիայում թողարկված սկավառակներ
  • 1959. Morgen / Ay, Ay, Ay Paloma, Polydor-23 923
  • 1959. Rhondaly / Muli-Song , Polydor-24 138
  • 1959. Seine Grosse Erfolge, Polydor-LSY-LPHM 84045
  • 1960. Endlich / So allein, Polydor-24 234
  • 1960. Mit 17 fängt das Leben erst an (Save the Last Dance for Me) / Auf der Sonnenseite der Welt, Polydor-24 405
  • 1961. Tiefes blaues Meer / Wenn ich in deine Augen schau, Polydor-24 540
  • 1962. Jezebel / Glaub’ daran, Polydor- 24 672
  • 1962. Ein ganzes Leben lang / Ich denk’ nur an’s Wiedersehen, Polydor-24 897
  • 1963. Danke schön! / Geh’ doch nicht vorbei, Polydor-52 001
  • 1963. Danke schön ! / Traumlied, Polydor-52 160
  • 1964. Hochzeit in Montania / Laß’ dein little Girl nie weinen, Polydor-52 352
  • 1964. Sonntag in Amsterdam / Zuhause, wieder zuhause sein, Polydor-52 249
  • 1966. Fremde in der Nacht / Wiederseh’n, Polydor-52 708
  • 1966. Rot ist der Wein / Wer so jung ist wie du, Polydor-52 637
  • 1966. Mit 17 fängt das Leben erst an, Polydor- 2416 227
  • 1966. Schlager-Erinnerungen mit Ivo Robić, Karussell-535 005
  • 1967. Die Welt war schön / Geh nicht vorbei, Polydor-52 875
  • 1968. Ivo Robić: Singt Kaempfert Erfolge, Polydor-249 270 LP
  • 1968. Ivo Robić: Singt Kaempfert Erfolge, Polydor-249 270 LP
  • 1968. Gold stucke, Karussell-2876036
  • 1969. Geh doch nicht am Glück vorbei / Wer das Wunder kennt, Polydor-53 157 .
  • 1969. Unvergessene Hits,Polydor-31 909 5
  • 1971. Ich zeig’ Dir den Sonnenschein / Die erste Liebe im Leben, Polydor-2041 160
  • 1972. Ihre schönsten schlager, Luxor Gold-41030
  • 2006. Singt Bert Kaempfert , Bear Family-BCD 16737 AH
Չեխոսլովակիայում թողարկված սկավառակներ
  • 195?. Ivo Robič (How high is the moon/Day by day/Someone to wathch over me/Answer me) SU 1051
  • 1959. Ivo Robič sings in English (So in love/Memory/The nearness of you/I only have eyes for you) SUED 1066K
  • 1959 Hit Parade, Supraphon-SUB 13070
  • 1965. Love songs with Ivo Robič (Love Me Tender/All Alone Am I / Una Lacrima Sol Viso/Uno Per Tutto) SUK 36195
  • Hit Parade, Supraphon-SUB 13070
  • Ivo Robič (Blueberry Hill/The sunflower/You, me and us/Cindy, oh Cindy) SUED 1067K
  • Ivo Robič sings (Unchained Melody/Whatever will be, will be/Good Night /Wake The Town And Tell) SUK 33388
  • Diana / Buena Sera,-SUN 45018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]