Իվո Լապեննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվո Լապեննա
Ivo Lapenna.jpg
Ծնվել էնոյեմբերի 5, 1909(1909-11-05)[1]
Սպլիտ, Խորվաթիա
Մահացել էդեկտեմբերի 15, 1987(1987-12-15)[1] (78 տարեկանում)
Կոպենհագեն, Դանիա
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Yugoslavia (1946-1992).svg Հարավսլավիա
Մասնագիտությունիրավաբան, rhetorician, էսպերանտիստ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ
Պաշտոն(ներ)Universal Esperanto Association committee member, President of the Universal Esperanto Association և Board member of UEA
ԱնդամակցությունՍան Մարինոյի միջազգային գիտությունների ակադեմիա, Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիա և Neutral Esperanto Movement
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինէսպերանտո և խորվաթերեն
Ամուսին(ներ)Էմիլիա Լապեննա, Լյուբա Լապեննա և Բիրթ Լապեննա
Ստորագրություն
Ivo Lapenna signature.svg
Ivo Lapenna Վիքիպահեստում

Իվո Լապեննա (5 նոյեմբերի, 1909, Սպլիտ15 դեկտեմբերի, 1987, Կոպենհագեն), հարավսլավացի պրոֆեսոր: Էսպերանտո լեզվի ժողովրդականացնող, 1964-1974 թվականներին աշխատել է Էսպերանտոյի համաշխարհային միությունում: Հայտնի է որպես հռետոր (էսպերանտոյով), մի շարք գրքերի հեղինակ ու 1954 թվականի Մոնտեվիդեոյի բանաձևի համահեղինակ[2], որում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է էսպերանտոն՝ որպես լեզու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվո Լապեննան ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 5-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում: 1933 թվականին Զագրեբում նա ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, 1947 թվականին դարձել է Զագրեբի համալսարանի պրոֆեսոր: 1949 թվականին հեռանալով Հարավսլավիայից՝ նա ապրել է Փարիզում, իսկ 1951 թվականից՝ Մեծ Բրիտանիայում: 1962 թվականին ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:

Իվո Լապեննան ամուսնացած է եղել երեք անգամ. առաջին կինը եղել է Եմիլիա Լապեննան (Emilija Lapenna), երկրորդը՝ Լյուբա Լապեննան (Ljuba Lapenna), երրորդը՝ Բիրտե Լապեննան (Birthe Lapenna, 1986 թվականից): Այդ ամուսնությունների ընթացքում Իվո Լապեննան երեխաներ չի ունեցել:

Էսպերանտոյի համաշխարհային միության նախագահի պաշտոնը վարելու տարիներին Իվո Լապեննային մեղադրել են անհատի պաշտամունքի, բռնակալության և այլնի համար: Այդ կոնֆլիկտների ընթացքում Լապեննան հաղթող է դուրս եկել: Սակայն 1974 թվականին Համբուրգում անցկացված կոնգրեսում նա հայտարարել է, որ հրաժարվում է Էսպերանտոյի համաշխարհային միության նախագահի պաշտոնից: Հանձնաժողովը նոր նախագահ է ընտրել Խամֆրի Ռ. Տոնկինին: Լապեննան հրաժարվել է UEA և TEJO բոլոր պատվավոր կոչումներից: Կոնգրեսում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանվել են որպես «կոմունիստական հեղաշրջում»:

1983 թվականին Իվո Լապեննան եղել է Սան Մարինոյի Գիտությունների միջազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկը: Նա նաև եղել է էսպերանտիստ իրավաբանների մասնագիտական միության հիմնադիրներից մեկը:

Իվո Լապեննան մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 15-ին Կոպենհագենում, որտեղ էլ թաղվել է:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Retoriko (Ճարտասանություն), 1950
  • Փաստեր միջազգային լեզվի մասին (1952)
  • Principaro de Frostavallen, gvidlinioj pri informado (1956)
  • Elektitaj paroladoj kaj prelegoj (Ընտրյալ ելույթներ ու դասախոսություններ). (ճարտասանության հավելված) (1966)
  • Esperanto en perspektivo (Էսպերանտոն ապագայում) (1974), համահեղինակներ՝ Ulrich Lins (պատմաբան) և Tazio Carlevaro (գրականագետ)
  • Hamburgo en retrospektivo (Հետադարձ հայացք Համբուրգին) (1975/1977)
  • Դիվանագիտության պատմություն, խորվաթերեն, 1949
  • Պետություն և իրավունք. խորհրդային և հարավսլավական տեսություն, Լոնդոն, 1964
  • Խորհրդային քրեական իրավունք, Լոնդոն, Սիդնեյ, Տորոնտո, 1968

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • John Wells. Personaj rememoroj pri Ivo Lapenna, p. 308 en: Carlo Minnaja (red.). Eseoj memore al Ivo Lapenna. Danlando. 2001.
  • Fonto laŭ Laine: Ulrich Lins, Utila Estas Aliĝo, p. 97.
  • The Esperanto Movement. Hull. 1977. p. 248.
  • Perspektivo. Studgrupo pri internacia lingvo (red.): Universala Esperanto-Asocio en la periodo 1970—1980.
  • Tekstoj de la konkurso de la Premio Miyoshi 2001, sen loko 2002.
  • Marcus Sikosek (Ziko van Dijk): Die neutrale Sprache. Eine politische Geschichte des Esperanto-Weltbundes. Bydgoszcz: Skonpres, 2006. ISBN 978-83-89962-03-4.
  • Ulrich Lins: Ivo Lapenna kaj la komunistoj. En: la sama: Utila Estas Aliĝo. Tra la unua jarcento de UEA, UEA: Roterdamo 2008, p. 75-112.
  • Ulrich Lins: La du flankoj de Ivo Lapenna, Beletra Almanako, nº 19, februaro 2014, Novjorko, Mondial. ISBN 9781595692771, ISSN 1937-3325.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]