Իվո Ժդյարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվո Ժդյարսկի
չեխ․՝ Ivo Žďárský
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 11, 1960(1960-10-11)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՀրադեց Կրալովե, Արևելաչեխական երկրամաս, Չեխոսլովակիա կամ Պրահա, Չեխոսլովակիա[1]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա[1],  Ավստրիա[1] և  ԱՄՆ
ՄասնագիտությունQ10497074?, ձեռնարկատեր և գյուտարար

Իվո Ժդյարսկի (չեխ․՝ Ivo Žďárský, հոկտեմբերի 11, 1960(1960-10-11)[1], Հրադեց Կրալովե, Արևելաչեխական երկրամաս, Չեխոսլովակիա և Պրահա, Չեխոսլովակիա[1]), ավիակոնստրուկտոր, որը հայտնի է Չեխոսլովակիայից ինքնաշեն մոտոդելտապլանով փախչելով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժդյարսկին սովորել է ավիացիոն ֆակուլտետում, մշակել է օդային պտուտակներ և ուզում էր փախչել ՉԽՍՀ-ից, քանի որ չէր կարող արտագաղթել օրինական կերպով։ Պրահայում ավիացիոն ինժեների կրթություն և մասնագիտություն ստանալուց հետո որոշել է փախչել կապիտալիստական երկրներից մեկը և կառուցել է մեքենայի շարժիչ ունեցող թռչող սարք։

Փախուստի համար Ժդյարսկին կառուցել է ինքնաշեն մոտոդելտապլան՝ այն համալրելով Trabant ավտոմեքենայի շարժիչով և իր կառուցած օդային պտուտակով։ Մոտոդելտապլանի փորձարկումների ժամանակ, երբ Ժդարսկին թռել է արևելյան ուղղությամբ, նրան ձերբակալել է ոստիկանությունը և առգրավել մոտոդելտապլանը։ Սակայն Ժդյարսկուն հաջողվել է վերադարձնել իր մոտոդելտապլանը՝ կաշառք տալով։ 1984 թվականի օգոստոսի 4-ի գիշերը նա թռել է ավստրիական «Վիեննա-Շվեխատ» օդանավակայան։ Ժդյարսկին քաղաքական ապաստան է ստացել և տեղափոխվել ԱՄՆ։ Նա իր մոտոդելտոպլանը վաճառել է Բեռլինի «Չարլի» անցակետին կից թանգարանին։

Իվո Ժդյարսկի, 2015 թվական

ԱՄՆ-ում՝ Լոնգ Բիչում (Կալիֆոռնիա նահանգ) նա 1986 թվականին հիմնել է իր սեփական ընկերությունը՝ «IVOPROP» անվանումով, որն արտադրում է համանուն շարժիչներ, որոնք օգտագործվում են ոչ մեծ ինքնաթիռների, դելտապլանի և նոր փորձարարական մոդելների վրա, ինչպես նաև զբաղվել է գերթեթև թռչող սարքի մշակմամբ, որը հանդիսանում է ինքնաթիռի և ուղղաթիռի համադրություն[2]։

2007 թվականին Ժդյարսկին անապատում գնել է 1,62 կմ² հողատարածք (նախկին օդանավակայան) 99 000 դոլարով։ Յուտայի Բոքս Էլդեր շրջանում՝ Լուչին լքված բնակավայրում (նաև հայտնի է որպես Ումբրիա Ջանկշն)[3] չկան շինություններ, նույնիսկ հիմքեր։ Անմիջապես այն տարածքից դուրս, որտեղ ժամանակին եղել է քաղաքը, գտնվում է օդանավարանը, որտեղ Ժդյարսկին, որպես միակ բնակիչ, ապրել է իր կյանքի վերջին 13 տարիների ընթացքում[4]։

Գործարարի բնակարանը գտնվում է մոտակա բնակավայրերից և մոտակա խանութից ավելի քան 320 կմ հեռավորության վրա՝ Օգդեն քաղաքից թռիչքի 45 րոպեի հեռավորության վրա։ Չեխոսլովակիայի նախկին քաղաքացին չի զգուշացրել իր հարազատներին փախուստի մասին և այլև երբեք չի եղել Չեխիայում, որտեղ նա թողել է ծնողներին և եղբորը։ Նա ապրում է անապատային հարթավայրում՝ երկու ինքնաթիռների կողքին, որոնցից մեկը ուղղաթիռի և ինքնաթիռի փորձնական հիբրիդ է, որոնք համատեղված են մեկ տարբերակում[5]։

Օդանավարանը բաժանված է երկու մասի՝ բնակելի գոտի և օդանավերի համար նախատեսված տարածք։ Բնակելի տարածքում կան 90-դյույմանոց հարթ էկրանով հեռուստացույց, հարվածային գործիքա, համակարգիչ և շրջված փչովի լոգարան, որը կատարում է բազմոցի դեր։ Չեխիայի ԱՄՆ տեղափոխված ներգաղթյալն ունի մի քանի դիպուկահար հրացաններ, այլ զենքեր և ատրճանակ-գնդացիր։ Ժդյարսկու խոսքով՝ զենքը պետք է գորշուկների որսալու համար, որոնք իրեն նյարդայնացնում են, քանի որ ավերում են թռիչքուղիները[6][7]։ Օդանավարանն ու թռիչքուղիները շրջապատված են էլեկտրական ցանկապատով, մուտքի դարպասների մոտ ծածանվում է մի դրոշ, որի վրա նկարված է գանգ և խաչասերված ոսկորները, որը նախազգուշացնում է մահացու վտանգի մասին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Evidence zájmových osob StB
  2. «Ivo Zdarsky and his propeller». Ultralight Aircraft News.ca (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  3. Wadler, Joyce (2012 թ․ մարտի 28). «In a Remote Part of Utah, Life Alone in a Hangar». The New York Times. LUCIN, Utah. էջ D1. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  4. «സ്വന്തമായി ഒരു 'എയർപോർട്ടും', വിമാനവും, പട്ടണവുമുള്ളൊരാൾ; ആ പ്രേതനഗരത്തിലെ ഏക മനുഷ്യന്‍...». Malayalam News (մալայալամ). Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  5. Oliver Whang. «Ivo Zdarsky Is Waiting Out the End Times in His Own Utah Ghost Town». Atlas Obscura (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  6. «Český emigrant Ivo Žďárský žije jako trosečník v americké pustině: S jezevci na válečné stezce!». MALL Group (չեխերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  7. «Palebná síla menší vojenské roty». Profimedia.cz (չեխերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  8. «This man escaped the Iron Curtain in a DIY plane and now lives in an airplane hangar in the desert». Plaid Zebra (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.