Jump to content

Իվոնկա Սուրվիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվոնկա Սուրվիլա
բելառուս․՝ Івонка Сурвіла
 
Կրթություն՝ Փարիզի արվեստների ֆակուլտետ և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, նկարչուհի, բանասեր, գրականագետ և գրականագետ
Ծննդյան օր ապրիլի 11, 1936(1936-04-11) (89 տարեկան)
Ծննդավայր Ստոլբցի, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Քաղաքացիություն  Կանադա
Ի ծնե անուն բելառուս․՝ Івонка Шыманец
Հայր Uladzimir Shymaniets?
Ամուսին Յանկա Սուրվիլա
Զավակներ Պոլինա Սուրվիլա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Եղիսաբեթ II թագուհու ադամանդե հոբելյանական մեդալ Order of the Pahonia Բելառուսի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի հոբելյանական մեդալ Francysk Skaryna Medal և

Իվոնկա Սուրվիլա (բելառուս․՝ Івонка Сурвіла, ի ծնե՝ Իվոննա Վլադիմիրովնա Շիմանեց, բելառուս․՝ Івонна Уладзіміраўна Шыманец, ապրիլի 11, 1936(1936-04-11), Ստոլբցի, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), բելառուս հասարակական և քաղաքական գործիչ, տարագիր, լեզվաբան, նկարչուհի։ Ապրում է Կանադայում։ 1997 թվականից զբաղեցրել է Բելառուսի Ժողովրդական Հանրապետության Ռադայի նախագահի պաշտոնում տարագրության մեջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Վլադիմիր Շիմանեցը, եղել է արտաքսված ֆինանսների նախարար ԲԺՀ-ի կառավարությունում Վասիլի Զախարկոյի ղեկավարությամբ։ Հինգ տարի ձերբակալված է եղել Գուլագում, այնտեղից կարողացել է փախչել ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակման ժամանակ[1]։

1944 թվականին ընտանիքը Բելառուսից փախել է Արևելյան Պրուսիա, ապա՝ Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա։ Ճանապարհին Իվոնկայի կրտսեր քույրը մահացել է։ 1948 թվականին ընտանիքը հաստատվել է Փարիզում։ Կրթություն ստացել է Սորբոնում (լեզվաբանություն)։ Վերջնականապես հաստատվել է Կանադայում 1969 թվականին, աշխատել է թարգմանչուհի։ 1974 թվականին ընտրվել է Կանադայում Գիտության և արվեստի բելառուսական ինստիտուտի նախագահ։ 1984 թվականին ընտրվել է Ռադայի կանադական էթնոմշակույթի կառավարման կազմում։ Բելառուսում հիմնել է Չեռնոբիլի զոհերի օգնության կանադական ֆոնդը[2]։

1997 թվականից զբաղեցրել է ԲԺՀ Ռադայի նախագահի պաշտոնը տարագրության մեջ։ Բելառուսի Ժողովրդական Հանրապետության հռչակման 91-րդ տարեդարձի նախօրեին Իվոնկա Սուրվիլան կոչ է արել բելառուսներին ձգտել դեմոկրատական արժեքների[3]։

1959 թվականին ամուսնացել է բելառուս Յանկա Սուրվիլայի հետ, տեղափոխվել Մադրիդ, որտեղ Յանկա եղել է Իսպանական ազգային ռադիոյի բելառուսական հաղորդումների տնօրենը, միասին վարել են բելառուսերեն հաղորդումներ, որին աջակցում էր Իսպանիայի կառավարությունը[1]։ Ունի երկու դուստր՝ Աննա Պրեդսլավան և Պավլինան[2]։ Յանկան մահացել է 1997 թվականին Օտտավայում։

Սուրվիլան որպես նկարիչ մասնակցել է ավելի քան 30 ցուցահանդեսների[4]։

  • Եղիսաբեթ II թագուհու ադամանդե հոբելյանական մեդալ[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 The Road from Stoupcy to Copenhagen to Paris to Madrid to Ottawa to Miensk — The Memoirs of Ivonka Survilla (in Belarusian)
  2. 2,0 2,1 СТАРШЫНЯ РАДЫ (բելառուս.)
  3. «Председатель Рады БНР Ивонка Сурвилла: белорусы «живут в условиях неволи»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  4. Нашчадкі мастака Ўладзімера Шыманца працягваюць беларускія традыцыі і прадстаўляюць беларускую культуру ў заходніх унівэрсытэтах.
  5. Ивонка Сурвилла получила медаль королевы Елизаветы II

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сурвілла, Івонка, Дарога: Стоўпцы — Капэнгаген — Парыж — Мадрыд — Атава — Менск / Івонка Сурвіла. — [Б. м.] : Радые Свабодная Эўропа/Радые Свабода, 2008. — 140, с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվոնկա Սուրվիլա» հոդվածին։