Իվոնա Ջուկա
| Իվոնա Ջուկա | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 28, 1975[1] (50 տարեկան) |
| Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա (2001) և Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա (2005) |
| Մասնագիտություն | ռեժիսոր, դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր |
| Անդամություն | Եվրոպական կինոակադեմիա |
Իվոնա Ջուկա, կինոռեժիսոր, ազգությամբ խորվաթ և չեռնոգորուհի[2]։ Իվոնա Ջուկան հեղինակ է մրցանակակիր «Աղբ» և «Մոնտաժ» կարճամետրաժ ֆիլմերի, որոնք ընտրվել են ԱՄՆ-ի պաշտոնական փառատոնային մրցույթում: Իվոնա Ջուկան Բեռլինում մրցանակաբաշխությունների համար 5 եվրոպացի ուսանողուհիներից Եվրոպական կինոակադեմիայի կողմից ընտրվել է կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելու համար։ Իվոնա Ջուկան Վարշավայում կայանալիք «Վաղվա կինոն» համաժողովին մասնակցել է որպես Եվրոպայի ամենահեռանկարային ռեժիսորներից մեկը։
Իվոնա Ջուկայի «Տեսարան ջրհորից» կարճամետրաժ ֆիլմը լավագույն ֆիլմ է ճանաչվել ամերիկյան միջազգային կինոփառատոնում, որտեղ Ջուկան ճանաչվել է լավագույն ռեժիսոր:
Իվոնա Ջուկան Խորվաթիայում ամենաշատ մրցանակներ ստացած «Դեմ առ դեմ» լիամետրաժ վավերագրական ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորն է։ Ֆիլմը ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ Վիսբադենի կինոփառատոնում, Դոկմա կինոփառատոնում, Սարաևոյի կինոփառատոնում։ Ֆիլմը օրերս խորվաթական կինոյի Գրան Պրիի է արժանացել։ Ֆիլմը հաջող վարձույթ Է ունեցել Խորվաթիայում, Բոսնիա և Հերցեգովինայում և Մակեդոնիայում։
Իվոնա Ջուկան ռեժիսոր է նաև «Դու ինձ տանում ես» դեբյուտային լիամետրաժ խաղարկային ֆիլմի։ Ֆիլմի պրեմիերան կայացել Է 2015 թվականին Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում։ Կառլովի Վարիից հետո ֆիլմը ստացել է 6 մրցանակ (Պուլեի կինոփառատոն՝ 4 մրցանակ, Չեռնոգորիայի կինոփառատոն՝ լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ, Զադարի կինոփառատոն՝ Գրան Պրի): Ջուկան հրավիրվել է այլ կինոփառատոների, ինչպիսիք են Հնդկաստանի միջազգային կինոփառատոնը Գոայում (2015 թվականի նոյեմբեր), Բելգրադի միջազգային կինոփառատոնը (2016 թվականի փետրվար) և Մյունխենի միջազգային կինոփառատոնը (2016 թվականի հունիս):
Իվոնա Ջուկան Եվրոպական կինոակադեմիայի անդամ է[3][4][5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղեցիկ երեկո, գեղեցիկ օր, գեղարվեստական ֆիլմ, 4 ֆիլմ, Օրկա ստուդիա, 2024 թվական,
- Դու ինձ տանում ես, գեղարվեստական ֆիլմ, 2015 թվական,
- Տեսարան ջրհորից, կարճամետրաժ խաղարկային ֆիլմ, 4 կինոընկերություններ,
- Դեմ առ դեմ (Ինչ պատահեց քեզ հետ), լիամետրաժ վավերագրական ֆիլմ, 72 րոպե, 2006 թվական, 4 կինոընկերություն,
- Մոնտաժ, կարճամետրաժ ֆիլմ, 3 րոպե, 2006 թվական,
- Դռան հետևում, կարճամետրաժ ֆիլմ, 2 ժամ 13 րոպե, 2007 թվական,
- Բարի գալուստ տուն եղբայր (Բարի երեկո եղբայր) վավերագրական ֆիլմ, 28 րոպե, 2005 թվական, դրամատիկական արվեստի ակադեմիա,
- Կապույտ պոնի հեծանիվ (Պլավի պոնի), վավերագրական ֆիլմ, 23 րոպե, 2005 թվական, դրամատիկական արվեստի ակադեմիա,
- Ուրիշ ոչինչ, կարճամետրաժ ֆիլմ, 12 րոպե, 2004 թվական, դրամատիկական արվեստների ակադեմիա,
- Աղբ, կարճամետրաժ ֆիլմ, 5 րոպե, 2003 թվական, դրամատիկական արվեստի ակադեմիա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ivona Juka | DOKweb
- ↑ Nenad, Polimac (2015 թ․ նոյեմբերի 12). «IVONA JUKA: 'If I won the Oscar, award goes to Montenegro, not to Croatia'». Jutarnji List. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Ivona Juka». 4Film (խորվաթերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Ivona Juka». Berlinale Talents (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Ivona Juka, winner of the 3rd EWA Network's Scriptwriter's Residency». EWA Women (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2025 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1]
- «KVIFF | You Carry Me». www.kviff.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
- Իվոնա Ջուկա (անգլ.) Internet Movie Database կայքում
| ||||||