Jump to content

Իվոնա Դադիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվոնա Դադիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումթեթևատլետ
Երկիր Ավստրիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 29, 1993(1993-12-29)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՎելս, Վերին Ավստրիա, Ավստրիա
Հասակ՝179 սանտիմետր
Քաշ64 կգ

Իվոնա Դադիչ (գերմ.՝ Ivona Dadić. դեկտեմբերի 29, 1993(1993-12-29)[1], Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա), խորվաթական ծագումով[2] ավստրիացի թեթևաթլետուհի, բազմամարտիկ[3], յոթնամարտում 2016 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ավստրիայի բազմակի չեմպիոնուհի, 2012, 2016 և 2020 թվականների ամառային օլիմպիական խաղերի մասնակից (ընդ որում՝ 2020 թ. Տոկիոյի օլիմպիադայում գրավել է 8-րդ տեղը)[4]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին ավստրիական Վելս քաղաքում, Բոսնիա և Հերցեգովինայից գաղթած խորվաթ ամուսիններ Վիվո և Դանիցա Դադիչների ընտանիքում: Մեծացել, դաստիարակվել է որպես հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետևորդ[5][6]:

Թեթև աթլետիկայով զբաղվել է մանուկ հասակից, ինը տարեկանում նվաճել իր առաջին մարզական մրցանակը՝ հաջողությամբ հանդես գալով 800 մետր վազքի մրցումներում: 2007 թվականին ընդունվել է Լինցի մարզադպրոց, որտեղ էլ բացահայտել են նրա օժտվածությունը թեթևաթլետիկական բազմամարտի ասպարեզում[7]:

2011 թվականին մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը, գրավել 10-րդ տեղը: 18 տարեկանում Ավստրիայի ռեկորդ է սահմանել, օլիմպիական վարկանիշ ձեռք բերել, դարձել օլիմպիական խաղերի մասնակցած առաջին յոթնամարտիկ ավստրուհին: Մարզվել է Գրեգոր Հյոգլերի ղեկավարությամբ[8]: 2015 թվականին բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի մինչև 23 տարեկան աղջիկների առաջնությունում՝ վաստակելով 6033 միավոր[9]: Մեկ տարի անց, 6408 միավորով, բրոնզե մեդալի է արժանացել մայրցամաքի մեծահասակների առաջնությունում[10][11]:

Իվոնան 2012 թվականին Լոնդոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերում բարձր արդյունքներ է գրանցել յոթնամարի մրցաձևեից երեքում (հեռացատկ, նիզակի նետում, 800 մետր վազք), իսկ ընդհանուր հաշվարկով գրավել է 25-րդ տեղը[12]:

  • Večernjakova domovnica («Երեկոյան թերթ») լրագրի մրցանակ «Խորվաթական սփյուռքի լավագույն մարզուհի» անվանակարգում[13]
  • Իվոնա Դադիչը 2020 թվականին հռչակվել է Ավստրիայի «Տարվա մարզուհի»:

Մարզական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվոնա Դադիչ /Լինց, 2016 թ./
Տարին Մրցաշարը Մրցավայրը Մրցաձևը Գրաված տեղը Ցուցանիշը
2009 Աշխարհի պատանեկան առաջնություն Բրեսանոնե, Իտալիա յոթնամարտ 10-րդ 4957
2010 Պատանեկան օլիմպիական խաղեր Սինգապուր հեռացատկ 6-րդ 5,91 մ
2011 Եվրոպայի պատանեկան առաջնություն Տալլին, Էստոնիա յոթնամարտ 10-րդ 5455
2012 Hypo-Meeting Գյոտցիս, Ավստրիա յոթնամարտ 22-րդ 5959
Աշխարհի պատանեկան առաջնություն Բարսելոնա, Իսպանիա յոթնամարտ DNF
Ամառային օլիմպիական խաղեր Լոնդոն, Մեծ Բրիտանիա յոթնամարտ 24-րդ 5935
2013 Եվրոպայի երիտասարդական առաջնություն Տամպերե, Ֆինլանդիա յոթնամարտ 5-րդ
2015 Եվրոպայի երիտասարդական առաջնություն Տալլին, Էստոնիա յոթնամարտ 3-րդ 6033
փոխանցումավազք 4×400 մ DQ
2016 Եվրոպայի առաջնություն Ամստերդամ, Նիդերլանդներ յոթնամարտ 3-րդ 6408
Ամառային օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա յոթնամարտ 21-րդ 6155
2017 Եվրոպայի մարզադահլիճային առաջնություն Բելգրադ, Սերբիա հնգամարտ 2-րդ 4767

Անձնական ռեկորդները յոթնամարտի առանձին մրցաձևերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաձևը Արդյունքը Տարին
100 մ արգելավազք 13,70 2017
Բարձրացատկ 1,80 մ 2012
Գնդի հրում 14,10 մ 2016
Վազք 200 մ 23,96 2012
Հեռացատկ 6,49 մ 2016
Նիզակի նետում 52,48 մ 2015
Վազք 800 մ 2.10,67 2012

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 World Athletics database
  2. «Ivona Dadic ist neue Integrations-Botschafterin der Stadt Wels». www.meinbezirk.at. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  3. «Women's Heptathlon». London2012.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Athletics DADIC Ivona - Tokyo 2020 Olympics».
  5. «IVONA DADIĆ: austrijska atletičarka hrvatskih korijena». Fenix magazin. 2012 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  6. «Olimpijka Ivona Dadić uživala na vjenčanju u Splitu». Fenix magazin. 2013 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  7. «IVONA DADIĆ: austrijska atletičarka hrvatskih korijena». Արխիվացված օրիգինալից 2017-02-15-ին. Վերցված է 2017-02-05-ին.
  8. «Ivona Dadic fährt mit EM-Bronze nach Rio». Արխիվացված օրիգինալից 2016-08-14-ին. Վերցված է 2017-02-05-ին.
  9. «Siebenkampf: U23-EM-Bronze und Rekord für Ivona Dadic». derStandard.at. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  10. «EM-Bronze für Siebenkämpferin Ivona Dadic». nachrichten.at. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  11. «Ivona Dadic holt Bronze-Medaille bei Leichtathletik-EM». Արխիվացված օրիգինալից 2016-08-14-ին. Վերցված է 2017-02-05-ին.
  12. «"Super Saturday" For the Youth Olympic Games and YOG Ambassadors». Olympic.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  13. «Najbolji sportaši su Duvnjak i Ivona Dadić, a pjevači Dado Kukić i Karolina Kovač». Večernji list. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ
Նախորդող՝
Վանեսա Հերցոգ
Ավստրիայի «Տարվա մարզուհի»
2020
Հաջորդող՝
Աննա Քիզենհոֆեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվոնա Դադիչ» հոդվածին։