Իվիցա Իլիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իվիցա Իլիև
Ivica Iliev.jpg
Քաղաքացիությունը Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1979(1979-10-27)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, ՀՍՖՀ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Պատանեկան կարիերա
1990-1995 Հարավսլավիա Ռադ (Բելգրադ)
1995-1998 Հարավսլավիա Պարտիզան (Բելգրադ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-2004 Սերբիա և Չեռնոգորիա Պարտիզան (Բելգրադ) 150 (41)
2004-2007 Իտալիա Մեսսինա 58 (1)
2006  Իտալիա Ջենոա 17 (3)
2007-2008 Հունաստան ՊԱՕԿ 17 (1)
2008-2009 Գերմանիա Էներգի 27 (3)
2009-2010 Իսրայել Մակկաբի (Թել Ավիվ) 17 (3)
2007-2008 Սերբիա Պարտիզան (Բելգրադ) 27 (13)
2010-2013 Լեհաստան Վիսլա (Կրակով) 48 (4)
Ազգային հավաքական
1996 Հարավսլավիա Հարավսլավիա (մինչև 16)
1997 Հարավսլավիա Հարավսլավիա (մինչև 18)
1998-2001 Հարավսլավիա Հարավսլավիա (մինչև 21)
2003 Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իվիցա Իլիև (հոկտեմբերի 27, 1979(1979-10-27)[1], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվիցան Բելգրադի «Ռադ» ֆուտբոլային ակումբի սան է, դրանից հետո տեղափոխվել է «Պարտիզան» ֆուտբոլային ակումբ։ Ակումբի հիմնական կազմում խաղացել է 1997 թվականից մինչև 2004 թվականը, ապա տեղափոխվել է իտալական «Մեսսինա» ֆուտբոլային ակումբ[2]։ 2006 թվականին վարձավճարով հանդես է եկել «Ջենոա» ֆուտբոլային ակումբում։ 2007 թվականին հեռացել է սիցիլիական ակումբից և դարձել հունական «ՊԱՕԿ» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է գերմանական «Էներգի» ֆուտբոլային ակումբ, իսկ հաջորդ տարի՝ Թել Ավիվի «Մակկաբի» ֆուտբոլային ակումբ։ 2010 թվականին վերադարձել է «Պարտիզան», որի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն և գավաթի դափնեկիր, ինչպես նաև ճանաչվել սերբական Սուպերլիգայի լավագույն ռմբարկու։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է «Վիսլա» ֆուտբոլային ակումբ։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Սերբիայի և Չերնոգորիայի հավաքականի կազմում անցկացրել է երկու խաղ Գերմանիայի և Լեհաստանի դեմ։ Վերջինի դարպասին խփելով իր միակ գոլը հավաքականի կազմում[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերբիայի և Չերնոգորիայի չեմպիոն – 1998/99, 2001/02, 2002/03
  • Սերբիայի չեմպիոն – 2010/11
  • Հարավսլավիայի գավաթի դափնեկիր – 1997/98, 2000/01
  • Սերբիայի գավաթի դափնեկիր – 2010/11
  • Սերբիական Սուպերլիգայի լավագույն ռմբարկու – 2010/11
  • Սուպերլիգայի մրցաշրջանի հավաքական – 2010/11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]