Իվիզավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվիզավր
Ivysaur*
Պոկեմոնների ազգային ցանկում

Կերպարապես երկկենցաղ կենդանի՝ բուսական ելուստով
Կարգաթիվ #002
Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Կենդանու տեսակ Սովորական դոդոշ (Bufo bufo)
Տեսակ
Այս պոկեմոնը խոտ է
Այս պոկեմոնը խոտ է

Այս պոկեմոնը թույն է
Այս պոկեմոնը թույն է
Զանգված 13
Հասակ 100
Արտաքին բնութագրիչ չորքոտանի կենդանի
Գլխավոր առանձնահատկություն պարանոցի ծաղկային կոկոն
Հիմնական բնակավայր անտառային բնակավայրեր
ճահճուտներ
Նախասիրություն ծաղկում
Տեխնիկա
Զարգացման մակարդակ միջանկյալ մակարդակ
Սկզբնական մակարդակ Բուլբազավր
Զարգացած մակարդակ Վենեզավր
Գերզարգացած մակարդակ Մեգա Բուլբազավր
Զարգացման ձև մեգա քար
Հատկությունների փոփոխություն հատկությունները չեն փոխվում
Տեխնիկական հնարքներ Արագ աճ (Overgrow)
Գլխավոր տեխնիկա Հատուկ հարձակում
Թուլություն
Պոկեմարզիչ
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ տեղեկաքարտ

Իվիզավր (անգլ.՝ Ivysaur), առաջին սերնդի խոտ և թույն տեսակի պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է պոկեդեքսում) հաշվառված է #002 կարգաթվի ներքո[1]։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Արտաքնուստ նման է սովորական դոդոշի, որն իր հերթին բնութագրվում է պարանոցի վրա ահռելի բույսով։ Հանդիպում է անտառային տարածքներում և ճահճուտներում, իսկ վայրի պոկեմոնի կարգավիճակով՝ բազմաթիվ այլ վայրերում։

Իվիզավրը պոկեմոնի զարգացման միջանկյալ աստիճանն է, որը զարգանում է Բուլբազավրից։ Վերջինս զարգանալով դառնում է Վենեզավր, որն էլ մեգա քարի ներգործությամբ վերածվում է Մեգա Բուլբազավրի։ Էվոլյուցիայի ընթացքում հատկությունները մեծապես չեն փոխվում՝ սակայն ավելանում են հարաբերական հատկությունները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվիզավրը չորքոտանի պոկեմոն է, որն արտաքնուստ նման է դինոզավրի[2]։ Ըստ կերպարի հեղինակի՝ Իվիզավրը ավելի շատ դոդոշ է, քան դինոզավր։ Պոկեմոնն ունի կապտականաչավուն գույնի մուգ բծերով մաշկ։ Գլխից փոքր-ինչ վեր նշմարվում է սև ներքին գունավորմամբ սրված ականջներն ու կարմիր աչքերը։ Ունի կարճ և կլորացված բերան, որի վրա նկատելի են վերին ծնոտից դուրս եկող երկու ժանիքատամները։ Իվիզավրը չորս ոտքերից յուրաքանչյուրի վրա առկա են երեքական եղունգներ։ Պարանոցի վրա է աճում է հսկայական բույսի կոկոն, որը շրջապատված է կանաչ տերևներով։ Ի տարբերություն Բուլբազավրի՝ Իվիզավրի կոկոնը համեմատաբար ավելի հասուն է, չնայած որ Վենեզավրի պարագայում արդեն իսկ այն վերածվում է ամբողջական բույսի[2]։

Նա ունի հաստ թաթեր, որը պոկեմոնին էներգիա է հաղորդում ֆոտոսինթեզի գործընթացի ժամանակ, ինչպես նաև պարունակում է սննդարար նյութեր։ Երբ Իվիզավրը պատրաստ է լինում փոխակերպման, նրա մեջքի կիսաբաց կոկոնը սկսում է առկայծել և դրա հետևանքով վերջինս ամբողջովին ծաղկում է։ Իվիզավրը իր պարանոցի վրայի բույսը պահում է բավականին մեծ դժվարությամբ, որն էլ իր հերթին կոփում է վերջինիս ոտքերը։ Ծաղկման շրջանում բույսը սկսում է սուր բույր արձակել։ Այդ ժամանակահատվածում Իվիզավրը սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել արևի լույսի ներքո՝ նախապատրաստվելով իր առաջիկա զարգացմանը։ Արևն ու արեգակնային էներգիան Իվիզավրի կենսական ուժի աղբյուրն է։ Ինչպես և Բուլբազավրը, այս տեսակնի պոկեմոնները ևս հիմնականում տարածված են հարթավայրերում, նաև՝ անտառներում և ճահճուտներում։

Հմտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվիզավրն ունի ընդամենը մեկ տեխնիկական հնարք՝ աբիլիթի։ Դրանք հիմնականում կապված են վերջինիս բուսական առանձնահատկություններով[3]

  • «Արագ աճ»` այս աբիլիթին պատկանում է ոչ հարձակվողական տեխնիկական հնարքների դասին։ Միջանկյալ գրոհի ընթացքում շարժման ուժգնությունն ու հարվածի արդյունավետությունն ավելանում է 50%-ով՝ դառնալով գրեթե անվրեպ։ Արագ աճի հետևանքով Իվիզավրը ստանում է առավելագույնի մեկ երրորդի չափով էներգիա։ Աբիլիթին բարձրացնում է պոկեմոնի էվոլյուցիայի հավանականությունը։

«Արագ աճ»-ը ճակատամարտից դուրս որևէ կերպ արդյունավետ չէ։ Այս աբիլիթին առավել հաճախ դիտարկվում է որպես ուժային խթանիչ։ Իվիզավրը հստակ ձևավորված որևէ այլ աբիլիթիներ չունի։ Այնուամենայնիվ, վերջինիս գրոհաշարի անբաանելի մասն են կազմում սերմերով հարվածները, լիանաների կապանքները և այլն։

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից անիմեում Իվիզավրերն ընդգրկուն կերպով առաջին անգամ հանդիպում են «Պոկեմոն։ Ինդիգոների լիգա» եթերաշրջանի 51-րդ թողարկումում («Բուլբազավրերի խորհրդավոր պարտեզը»)։ Էպիզոդն ընդհանուր առմամբ նվիրված է էվոլյուցիայի նախապատրաստվող Էշ Կետչումի Բուլբազավրին։ Հանկարծակի Բուլբազավրի մոտ սկսում են նկատվել տարօրինակ նախանշաններ, որոնք պայմանավորված էին էնդերգոնիկական ռեակցիաների ընթացքում ֆոտոսինթետիկ գունանյութեր ճեղքմամբ։ Էշը մարտի դաշտում նկատում է պոկեմոնի տարօրինակությունների և վատ ինքնազգացողության մասին և վերջինիս տանում պոկեմոնների կենտրոն։ Այնտեղ Բուլբազավրը մանրակրկիտ կերպով հետազոտվում է և բժշկուհին միանգամից նկատում է, որ վերջինիս տարօրինակությունները պայմանավորված էր էվոլյուցիայի շեմին գտնվելու հանգամանքով։ Այնուամենայնիվ, անվտանգությունից ելնելով Էշը Բուլբազավրին թողում է պոկեմոնների կենտրոնում, սակայն ուշ գիշերը վերջինս փախչում է հիվանդանոցից։ Նրա փախուստը նկատում է Պիկաչուն, որը հետևելով Բուլբազավրին հայտնվում է Կանտոյի խորհրդավոր պարտեզում։

Առհասարակ, այդ պարտեզն անհասանելի էր մարդկանց համար, քանի որ ամեն տարի այնտեղ հավաքվում էին Էվոլյուցիայի նախապատրաստվող Բուլբազավրերը։ Էշը ևս շուտով իր ընկերների հետ մեկնում է պարտեզ և նկատում, որ Բուլբազավրերը՝ իրենց առաջնորդ Վենեզավրի գլխավորությամբ, ենթարկվում էին զարգացման։ Շուտով Բուլբազավրը Պիկաչուի միջոցով Էշին հայտնում է, որ չի ցանկանում վերածվել Իվիզավրի և երիտասարդ պոկեմարզիչն ընդունում է իր Բուլբազավրի կամահայտնությունը։ Այսպիսով, Կանտոյի խորհրդավոր պարտեզը այն վայրն է, որտեղ Բուլբազավրերը վերածվում են Իվիզավրի։

Իվիզավրերն անիմեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվիզավրը եղել է Մեյի առաջին պոկեմոններից մեկը, որը սկզբնական տարբերակում եղել է Բուլբազավրի կարգավիճակով։ Վերջինս էվոլյուցիայի է ենթարկվել «Առաջավոր սերունդների շարք» եթերաշրջանի 133-րդ թողարկման ժամանակ։ Իվիզավրի հայտնի պոկեմարզիչներից է նաև Շաունան։

Երկու դրվագներում Իվիզավրերի մասին համառոտ տեղեկատվություն են հաղորդել Էշ Կետչումի և Սերենայի պոկեդեքսերը։ Մասնավորապես, Էշի պոկեդեքսը առանձնացրել է հետևյալ առաջնային տեղեկությունները․

Սերմնահատկավոր պոկեմոն Իվիզավրը Բուլբազավրի զարգացած ձևն է։ Վերջինս ներծծում է արեգակնային ճառագայթները, որի միջոցով էլ աճեցնում իր մեջքի կոկոնը։
- Էշի Պոկեդեքս

Սերենայի պոկեդեքսը ևս մեծ մասամբ արծարծում է միևնույն փաստերն ու իրողությունները՝ որոշակիորեն այլ ձևակերպումներով։

Մանգայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգայում ևս Իվիզավրը հայտնվում է որոշ կադրերում։ «Էլեկտրական Պիկաչուի հեքիաթը» ֆիլմաշարի «Ես քո Վենեզավրն եմ» թողարկման ընթացքում Էշի Պիկաչուն և Բուլբազավրը ծանոթանում են մի վայրի Իվիզավրի, որը վերջիններիս պատմում է 300-ամյա Վենեզավրի լեգենդը։ Փաստերը այնպես են դասավորվում, որ նրանք փրկում են Վենեզավրին՝ պարտության մատնելով «Թիմ Ռոկետ»-ի Արբոկին և Վիզինգին։

Սելադոն քաղաքում՝ Վարտոտլների պատերազմի ժամանակ, պոկեմարզիչ Ռեդը գտնում է Իվիզավրի, որը լեգենդար թռչունների հիպրիդի դեմ պարտերի ժամանակ ենթարկվում է էվոլյուցիայի։

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվիզավրը համարվում է Բուլբազավրի զարգացման միջանկյալ ձևը[4]։ Վերջինս զարգանում է Բուլբազավրից վերածվելով Իվիզավրից։ Հատկությունները էական փոփոխություն չեն կրում, սակայն բարձրանում է գրոհի ուժգնությունը, պաշտպանությունն ու տեխնիկան[5]։

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն առաջին սերնդի մյուս սկզբնադիր պոկեմոնների՝ Իվիզավրն ունի բավականին զարգացած տեխնիկական հնարավորություններ, մասնավորապես՝ հատուկ պաշտպանության և գրոհի բարձր վիչակագրական աստիճան։ Արագությունը, պաշտպանական ընդունակություններն ու գրոհի ուժգնությունը փոքր-ինչ զիջում են առաջին սանդղակի ունակություններին[6]։

Ստորև ներկայացված է Իվիզավրի տեխնիկական հնարավորությունների թվային պատկերը․

  • Արագություն՝ 60[6]
  • Հատուկ պաշտպանություն՝ 80[6]
  • Հատուկ գրոհ՝ 80[6]
  • Պաշտպանություն՝ 63[6]
  • Գրոհ՝ 62[6]
  • HP` 60[6]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ivysaur | Покедекс | Узнай больше на Pokemon.ru». www.pokemon.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 «Biology - Ivysaur (Pokémon) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. «Overgrow (Ability) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Ivysaur Pokédex: stats, moves, evolution & locations». pokemondb.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «Pokemon GO Ivysaur Max CP | Evolution | Moves | Spawn Locations». RankedBoost (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «Base stat - Ivysaur (Pokémon) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
Նախորդող
Բուլբազավր (#001)
Ըստ Պոկեմոնների հաջորդականության
ազգային զանկի՝
Իվիզավր (#002)

Հաջորդող
Վենեզավր (#003)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվիզավր» հոդվածին։