Jump to content

Իվետա Գիլբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվետա Գիլբեր
ֆր.՝ Yvette Guilbert
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1865(1865-01-20)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 3-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]
Մահացել էփետրվարի 2, 1944(1944-02-02)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԷքս-ան-Պրովանս[5]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Guilbert
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, բնորդ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Ստորագրություն
Изображение автографа
 Yvette Guilbert Վիքիպահեստում

Իվետա Գիլբեր (ֆր.՝ Yvette Guilbert, իսկական անունը՝ Emma Laure Esther Guilbert, հունվարի 20, 1865(1865-01-20)[1][2][3][…], Փարիզի 3-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - փետրվարի 2, 1944(1944-02-02)[1], Էքս-ան-Պրովանս[5]), Հիասքանչ դարաշրջանի կաբարեի ֆրանսիացի երգչուհի, դերասան և մոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվետա Գիլբերը ծնվել է 1865 թվականին Փարիզում։ Հայրը եղել է հնավաճառ, մայրը՝ գլխարկ կարող։ 16 տարեկանից աշխատել է կարի արվեստանոցում և Օսմանի զբոսայգու Printemps հանրախանութում վաճառողուհի։ Ավարտել է դրամատիկական արվեստի դասընթացները (1885)։ Առաջին ելույթն ունեցել է Théâtre des Bouffes du Nord-ում, այնուհետև խաղացել է Théâtre de Cluny, Théâtre des Nouveautés, Théâtre des Variétés երաժշտական սրահներում։ Չբավարարվելով երրորդական դերերով, սկսել է երգել մյուզիք-հոլլերում և կաբարեներում։ Նրա երգացանկում ընդգրկված էին Պոլ Շառլ դը Կոկյի, Ժան Լորենի, Ժան Ռիշպենի և այլոց բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։

Էլդորադո երաժշտական սրահում նրան նկատում է Զիգմունդ Ֆրոյդը, նրանք ծանոթանում են և աշխույժ նամակագրություն սկսում։ Հետագայում Ֆրոյդը նրա լուսանկարը կախում է իր կաբինետում՝ Լու Անտրեաս-Սալոմեի նկարի կողքին[6]։

Շարլ Զիդլերի օժանդակությամբ, որի հետ ծանոթացել էր 1885 թվականին, վարձահրավեր է ստանում Մուլեն Ռուժից 1891 թվականին։ Մարսել Պրուստը նրա առաջնելույթին նվիրված ակնարկ է տպագրում Mensuel ամսագրում։ Այստեղ երգչուհուն տեսնում է Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։ 1906 թվականին Գիլբերը ելույթ է ունենում Քարնեգի հոլում, 1913 թվականին Նիսի խաղատանը, երգում է Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում։

Այդ տարիներին նրա խաղացանկը դարձավ ավելի գրական և համալրվեց միջնադարյան երգերով։ Ավելի ուշ զբաղվել է թատերական մասնավոր գործունեությամբ, վարել է լրագրային և ամսագրային ժամանակագրություն, ելույթներ է ունեցել ռադիոյով, զբաղվել է դասավանդմամբ և ռեժիսուրայով, գրել է մի քանի գրքեր, նկարահանվել է Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի (Ֆաուստ, 1926), Լ’Էրբեի (Փողեր, 1928), Մորիս Թուրնյորի (Երկու որբեր, 1933), Սաշա Գիտրիի (Երազենք, 1936) և այլ ֆիլմերում։ Շուրջ քառասուն տարի երգեր է ձայնագրել, շատ ձայնագրություններ պահպանվել են։

Մահացել է 1944 թվականին Էքս ան Պրովանսում։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում։

Հուշեր և այլ գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան]], 1894).
  • Comment on devient une étoile (1893)
  • La vedette (1902)
  • La Chanson de ma vie (1927)
  • L’art de chanter une chanson (1928)
  • La Passante émerveillée (1929)
  • Mes lettres d’amour (1933)
  • Autres temps, autres chants (1946)
  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ (1932)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Liebowitz Knapp B., Chipman M. That was Yvette; the biography of Yvette Guilbert, the great diseuse. New York: Holt, Rinehart and Winston, 1964.
  • Geffroy G. Yvette Guilbert. New York: Walker, 1968.
  • Hanke H. Yvette Guilbert. Berlin: Henschelverl., 1974.
  • Brécourt-Villars C. Yvette Guilbert l’irrespectueuse. Paris: Plon, 1997.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 ծննդական
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118543466 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Sigmund Freud et l'interprétation d'Yvette — Libération». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվետա Գիլբեր» հոդվածին։