Իվան Ցիբուլկա
Իվան Ցիբուլկա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1880[1][2] Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1943[2] (62 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա[2] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և երաժիշտ |
Գործիքներ | թավջութակ |
Կրթություն | Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
![]() |
Իվան Ցիբուլկա (չեխ․՝ Ivan Václav Cibulka, դեկտեմբերի 5, 1880[1][2], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] - սեպտեմբերի 3, 1943[2], Սոֆիա, Բուլղարիա[2]), չեխ թավջութակահար, կոմպոզիտոր, մանկավարժ։ Կյանքի մեծ մասն ապրել է Բուլղարիայում[3]։
Կինը՝ պրոֆեսոր Մառա Մարինովա-Ցիբուլկան, եղել է վոկալի ուսուցիչ, որդին՝ Կիրիլ Ցիբուլկան, կոմպոզիտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Ցիբուլկան ծնվել է 1880 թվականին Պրահայում։ 10 տարեկան հասակում սովորել է թավջութակ նվագել։ Նա համարվում է չեխ պրոֆեսիոնալ թավջութակահարներից մեկը։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
20 տարեկանում տեղափոխվել է Բուլղարիա և 1900 թվականին սկսել իր երաժշտական կարիերան գվարդիայի նվագախմբում, այնուհետև առաջին թավջութակահարի տեղ է ստացել Սոֆիայի ազգային օպերայի նվագախմբում։ Երաժշտի ռեպերտուարը եղել է բազմազան՝ բաղկացած Անտոնին Դվորժակի, Յոզեֆ Հայդնի, Քամիլ Սեն-Սանսի թավջութակի համար ստեղծագործություններից։ 1901 թվականին Բուլղարիայում հիմնել է առաջին լարային քառյակը, որի կազմի մեջ են ընդգրկվել Իոսիֆ Շվարցերը, Ֆր. Հանելը և Կլինգերը։ Քառյակը գոյատևեց 2 տարի, սակայն կարողացավ իր տեղը հաստատել որպես Բուլղարիայի մշակութային իրադարձությունների հիմնաղբյուր[4]։
1908 թվականին Իվան Ցիբուլկան դարձավ Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի և 1924 թվականին Սոֆիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմանդիրներից մեկը, այնուհետև՝ նախագահը։ 1908 թվականի հոկտեմբերի 18-ին կայացել է «Болгарска оперна дружба» (Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի) առաջին ներկայացումը, որի ընթացքում ներկայացվեցին հատվածներ Գունոյի «Ֆաուստ» և Ջուզեպպե Վերդիի Տրուբադուր օպերաներից դիրիժոր Հենրիխ Բիզների մասնակցությամբ։
Ցիբուլկան հեղինակել է ստեղծագործություններ կամերային նվագախմբի, թավջութակի, երթերի սիմֆոնիկ նվագախմբերի համար։ Արվեստի բնագավառում զգալի ներդրումների համար արժանացել է պարգևների։
Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Ցիբուլկան ծավալել է նաև ակտիվ մանկավարժական գործունեություն, անցկացրել է վարպետության դասեր։ 1907-1934 թվականներին դասավանդել է Սոֆիայի մասնավոր և պետական երաժշտական հաստատություններում, Երաժշտության պետական ակադեմիայում, որտեղ 1925 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1933-1934 թվականներին եղել է կառույցի տնօրենը։ Նրա սաներից են Վեսելին Վապորջիևը, Կիրիլ Վապորջիևը, Անգել Բորիսովը, Կոնստանտին Կուգիսկին և այլք։
Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]
1921 թվականին ավարտել է Ֆելիքս Մենդելսոնի անվան Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1921 թվականին ամուսնացել է երգչուհի, վոկալիստ-մանկավարժ Մառա Մարինովայի հետ՝ 15 տարի Վատիկանից սպասելով ուղղափառ եկեղեցում ամուսնանալու թույլտվության։ 1927 թվականին ծնվել է նրանց որդին՝ Կիրիլը, հայտնի բուլղարացի կոմպոզիտոր, բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի երաժշտության հեղինակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Český hudební slovník osob a institucí (չեխերեն)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Czech National Authority Database
- ↑ Енциклопедия България, том 7, Издателство на БАН, София, 1996, стр. 381
- ↑ Енциклопедия на българската музикална култура. София, Издателство на БАН, 1967. с. 449.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Цибулка - една чешка музикална династия в България Archived 2015-11-17 at the Wayback Machine.(չեխ.)(բուլղ.)
- Музика под пагон(բուլղ.)