Իվան Ռասիմով
| Ծնվել է | մայիսի 7, 1938[1] |
|---|---|
| Ծննդավայր | Տրիեստ, Իտալիա |
| Մահացել է | մարտի 14, 2003[1] (64 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասան և դերասան |
Իվան Ռասիմով (մայիսի 7, 1938[1], Տրիեստ, Իտալիա - մարտի 14, 2003[1], Հռոմ, Իտալիա), սերբական ծագմամբ իտալացի դերասան։ Կինոյում առավել հայտնի է դարձել ժանրային կինոյում՝ սպագետտի-վեստերններում, ջալլոներում, եվրոքրայմներում, թրիլերներում և կաննիբալների մասին ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։ Դերասանուհի Ռադա Ռասիմովի ավագ եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Ջերասիմովիչը ծնվել է 1938 թվականի մայիսի 7-ին Տրիեստում՝ սերբեր Վելիմիր Ջերասիմովիչի և Վերա Պետրիևիչի ընտանիքում, որոնք Իտալիա են տեղափոխվել նրա ծննդյան տարում: Իվանն ունեցել է նաև քույր՝ Ռադան, որը հետագայում դարձել է դերասանուհի, և կրտսեր եղբայր՝ Միլովանը (1945-2012), որը դարձել է երաժշտության դասախոս:
Նա դերասանական արվեստ է ուսանել Տրիեստի համալսարանում, հանդես է եկել տեղի թատրոնում[2]: Բանակում ծառայելուց հետո, 1960-ական թվականներին տեղափոխվել է Հռոմ, որտեղ սկսել է ակտիվորեն աշխատանք փնտրել կինոյում: Քանի որ այդ տարիներին իտալական կինեմատոգրաֆը սկսել է ֆիլմեր արտադրել, այդ թվում՝ ամերիկյան շուկայի համար, պրոդյուսերների ճնշման ներքո Իվանն ընտրել է ամերիկացված «Շոն Թոդ» կեղծանունը, իսկ հետագայում նկարահանվել է Իվան Ռասիմով անվամբ[3]:
Դերասանի առաջին կինոաշխատանքներից մեկը դարձել է բաբելոնյան պաշտոնյայի դերը Ջոն Հյուսթոնի «Աստվածաշունչ» էպիկական ֆիլմում, սակայն մոնտաժի ժամանակ նրա կերպարով տեսարանների մեծ մասը կտրվել է, իսկ պայմանագրային պարտավորությունների պատճառով Իվանը բաց է թողել Ֆեդերիկո Ֆելինիի «Ջուլիետան և ոգիները» դրամայում նկարահանվելու հնարավորությունը[2]: Այնուամենայնիվ, ստեղծագործական ուղու հենց սկզբում Ռասիմովը ձեռք է բերել լուրջ, պրոֆեսիոնալ դերասանի համբավ, գործընկերները նրան անվանել են «Իվան Ահեղ»՝ նրա խիստ դեմքի և նկարահանման հրապարակում ծայրահեղ կենտրոնացվածության համար[4]։
1973 թվականին Իվանը մարմնավորել է ռեժիսոր Մասիմո Դալամանոյի «Ինչպե՞ս կարելի է այդպիսի սրիկա լինել, տեսո՛ւչ Քլիֆ» եվրոքրայմ ֆիլմի գլխավոր հերոսին: Քննադատներն ու հանդիսատեսը ջերմորեն են արձագանքել Ռասիմովի դերասանական խաղին և հաճախ նշել են ամերիկացի դերասան Քլինթ Իսթվուդի հետ նրա նմանությունը[5][6][7]։
Ռասիմովին որոշակի հայտնիություն են բերել կաննիբալների մասին երեք ֆիլմերում նկարահանումները՝ Ումբերտո Լենցիի «Մարդը՝ խորը գետից» ու «Ողջ-ողջ կերվածները» և Ռուջերո Դեոդատոյի «Կաննիբալների դժոխքը 3»: Դերասանի խոսքերով՝ իրեն դուր չեն եկել այն տեսարանները, որոնցում բռնության են ենթարկվել կենդանիները, ինչպես նաև նա զարմացած է եղել Եվրոպայում այս ժանրի մեծ ժողովրդականությամբ[3]: Ումբերտո Լենցին նշել է, որ Ռասիմովը հիանալի է խաղացել հակառակորդի՝ կրոնական-էկզալտացված սադիստ քարոզչի դերը «Ողջ-ողջ կերվածները» ֆիլմում, և ցավ է հայտնել այն պատճառով, որ Դեոդատոն դերասանի անունն է օգտագործել իր ֆիլմի գովազդի համար[8]:
1980-ականներին Իվան Ռասիմովի կարիերան սկսել է անկում ապրել: 1981 թվականին Ռասիմովը պետք է խաղար դոկտոր Հարիսի դերը Լուչո Ֆուլչիի հերթական ջալլո ֆիլմում՝ «Դժոխքի յոթերորդ դարպասները», սակայն փոխարինվել է մեկ այլ դերասանով[9]:
1987 թվականին Ռասիմովը հեռացել է կինոաշխարհից, քանի որ իտալական կինեմատոգրաֆում սկսվել է արկածային ֆիլմերի և թրիլերների արտադրության ճգնաժամ, որոնցում նա հաճախ է նկարահանվել: Դերասանական կարիերայի ավարտից հետո և հենց մինչև իր մահը Ռասիմովն աշխատել է Իտալիայի խոշորագույն հրատարակչության՝ Lancio-ի ֆոտոկոմիքսների վրա: Որոշ ժամանակ Իվանը նկարահանումների առաջարկներ է ստացել, սակայն քաղաքավարի կերպով մերժել է դրանք[3]:
Ռասիմովի վերջին հայտնությունը էկրաններին եղել է ՊԱԿ-ի պետի դերը գրող Ջորջո Շերբանենկոյի վեպի հիման վրա ռեժիսոր Բրունո Մատեիի նկարահանած «Ժամադրություն Տրիեստում» մինի սերիալի մի քանի դրվագներում[2]:
Անձնական կյանք և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկզբում Իվան Ռասիմովը սիրավեպ է ունեցել իսպանացի երգչուհի և դերասանուհի Սարա Մոնտիելի հետ, որի հետ նա շուրջ մեկ տարի համատեղ ապրել է Իսպանիայում[12]:
Ռասիմովի կինը եղել է Էֆի Մելեսին, որի հետ դերասանն ապրել է ավելի քան քսան տարի: Ամուսնության ընթացքում զույգն ունեցել է դուստր՝ Ալեքսանդրան[13]:
Հիշատակումներ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերջո Գարոնեի 1974 թվականի «Հրեշների սիրահարները» գոթական սարսափ ֆիլմում հիշատակվում է խենթ գիտնական Իվան Ռասիմովը (ինչպես նաև տեսարաններից մեկում ցուցադրվում է այդ անունով գերեզմանաքար): Սա Գարոնեի կողմից ընկերական կատակ է եղել Ռասիմովի հասցեին, որը նկարահանվել է նրա ֆիլմերում իր դերասանական կարիերայի սկզբում[14]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1963 | ֆ | Կլեոպատրա | Cleopatra | եգիպտացի |
| 1964 | ֆ | Միլանի մեծ կողոպուտը | Super rapina a Milano | կողոպտիչներից մեկը |
| 1965 | ֆ | Վամպիրների մոլորակը | Terrore nello spazio | Կարտեր, աստղագնաց |
| 1966 | ֆ | Վհուկը | La strega in amore | գրադարանավար |
| 1966 | ֆ | Կես մարդ | Un uomo a moitié | երիտասարդ այգում |
| 1966 | ֆ | Աստվածաշունչ | The Bible: In the Beginning | պաշտոնյա Բաբելոնից |
| 1967 | ֆ | Մի՛ հապաղիր, Ջանգո՛… կրակի՛ր | Non aspettare Django, spara | Ջանգո |
| 1968 | ֆ | Սրիկաները գթություն չեն խնդրում | I vigliacchi non pregano | շերիֆ Դենիել Բալարդ |
| 1969 | ֆ | Յոթ կարմիր բերետավորները | Sette baschi rossi | Ալեն Կարե |
| 1971 | ֆ | Տիկին Ուորդի տարօրինակ արատը | Lo strano vizio della Signora Wardh | Ժան |
| 1971 | ֆ | Վրեժը սառը մատուցվող կերակուր է | La vendetta è un piatto che si serve freddo | դատավոր Պերկինս |
| 1972 | ֆ | Խավարի բոլոր երանգները | Tutti i colori del buio | Մարկ Կոգան |
| 1972 | ֆ | Մարդը խորը գետից | The Man from the Deep River | Ջոն Բրեդլի |
| 1972 | ֆ | Սև կատվի աչքը | Il tuo vizio è una stanza chiusa e solo io ne ho la chiave | Ուոլտեր |
| 1973 | ֆ | Ինչպե՞ս կարելի է այդպիսի սրիկա լինել, տեսո՛ւչ Քլիֆ | Si può essere più bastardi dell'ispettore Cliff? | տեսուչ Քլիֆ Հոյստ |
| 1974 | ֆ | Սպազմ | Spasmo | Ֆրից Բաուման |
| 1975 | ֆ | Ծովագայլը | Il lupo dei mari | նավապետ «Մահ» Լարսեն |
| 1976 | ֆ | Բռնությամբ լի Հռոմը | Roma a mano armata | Անտոնիո «Տոնի» Պարենցո |
| 1977 | ֆ | Կանիբալների դժոխք 3 | Ultimo mondo cannibale | Ռոլֆ |
| 1977 | ֆ | Շոկ | Schock | հոգեբույժ Ալդո Սպիդինի |
| 1979 | ֆ | Մարդանմանը | L'Umanoide | լորդ Գրաալ |
| 1980 | ֆ | Ողջ-ողջ կերվածները | Mangiati vivi | Ջոնաս Մելվին |
| 1981 | ֆ | Չաո, թշնամի | Ciao nemico | շարքային Ռաս Բաքստեր |
| 1983 | ֆ | Ատլանտիդայի գիշատիչները | I predatori di Atlantide | Բիլ Կուկ |
| 1986 | ֆ | Դիակների հաշվարկ | Body Count / Camping del Terrore | շերիֆի օգնական Թեդ Բարնս |
| 1989 | ֆ | Հանդիպում Տրիեստում | Appuntamento a Trieste | Դենիկով, ՊԱԿ-ի նախագահ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 Exshaw, John (2003-03-22). «Ivan Rassimov: Actor who won cult status for his cannibal films». The Independent (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015-09-25-ին. Վերցված է 2015-08-19-ին.
- 1 2 3 «A Tribute to Ivan Rassimov». www.rassimov.netfirms.com. Արխիվացված է օրիգինալից 2008-12-27-ին. Վերցված է 2011-03-20-ին.
- ↑ Manlio Gomarasca, Davide Pulici. "Ivan il terrible". Nocturno, February 1998, Vol. 3, Iss. 5/6, p. 74-79
- ↑ «Piège pour un tueur: Espionnage, Polar, Poliziesco». Psychovision. Արխիվացված օրիգինալից 2023-07-12-ին. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ Cooper, Patrick (2013-02-09). «DVD Review: 'Super Bitch' and 'Black Cobra Woman' Double Feature!». Bloody Disgusting. Արխիվացված օրիգինալից 2023-07-12-ին. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ Harley, Joel (2012-11-16). «Super Bitch DVD Review». Horror DNA. Արխիվացված օրիգինալից 2023-07-12-ին. Վերցված է 2023-07-13-ին.
- ↑ Gomarasca, Manlio. «Intervista A Umberto Lenzi». Արխիվացված օրիգինալից 2023-07-13-ին. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ Curti, 2019, էջ 64
- ↑ «Morto Ivan Rassimov attore dei cannibal (tratto da "La Repubblica")». Xoomer.Virgilio.it. 2003-03-16. Արխիվացված օրիգինալից 2023-07-11-ին. Վերցված է 2020-07-24-ին.
- ↑ «È morto l'attore Ivan Rassimov il cattivo dei film «cannibal»». CorriereDellaSera.it. 2003-03-17. Արխիվացված է օրիգինալից 2015-10-31-ին. Վերցված է 2015-10-22-ին.
- ↑ «Ivan Rassimov (1935-2003)». Find A Grave Memorial (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-12-ին.
- ↑ Giampaolo Daccò Dos Lerèn (2015-01-16). «Fotoromanzi Lancio: GIAMPAOLO DACCO' con EFI RASSIMOV, raccontano IVAN RASSIMOV». Արխիվացված օրիգինալից 2023-10-05-ին. Վերցված է 2023-09-28-ին.
- ↑ Curti, 2017, էջ 108
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուրտի, Ռոբերտո (2017). Իտալական գոթական սարսափ ֆիլմեր, 1970–1979. ՄաքՖարլենդ և ընկերություն | ՄաքՖարլենդ. ISBN 978-1476629605.
- Կուրտի, Ռոբերտո (2019). Իտալական գոթական սարսափ ֆիլմեր, 1980-1989. ՄաքՖարլենդ և ընկերություն | ՄաքՖարլենդ. ISBN 978-1476672434.