Իվան Չերսկի
Իվան Չերսկի լեհ.՝ Jan Czerski | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 3 (15), 1845 Svoĺna, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 25 (հուլիսի 7), 1892 (47 տարեկան) Յակուտական մարզ, Ռուսական կայսրություն բնական մահով |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, հնէաբան, աշխարհագրագետ, միջատաբան և երկրաբան |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն, երկրաբանություն, ցամաքի մորֆոլոգիա, հնէաբանություն, աշխարհագրագետ և երկրաբան |
Ալմա մատեր | Vilnius Gentry Institute? |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն և ռուսերեն |
Հայտնի աշակերտներ | Q47508040? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Իվան Դեմենտևիչ Չերսկի (ռուս.՝ Ива́н Деме́нтьевич Че́рский, բելառուս․՝ Ян Дамінікавіч Чэрскі, լեհ.՝ Jan Stanisław Franciszek Czerski, մայիսի 3 (15), 1845, Svoĺna, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 25 (հուլիսի 7), 1892, Յակուտական մարզ, Ռուսական կայսրություն), ռուս և բելառուս երկրաբան, հնէաբան, աշխարհագրագետ, Արևելյան Սիբիրի հետազոտող։ Ազգությամբ լեհ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհական ապստամբությանը մասնակցելու համար 1863—64-ին աքսորվել է Սիբիր։ Կատարել է երկրաբանական և հնէաբանական ուսումնասիրություններ Օմսկի շրջակայքում։ 1877—1880-ին ուսումնասիրել է Բայկալի ափերը (երկրաբանական կառուցվածքը), կազմել երկրաբանական քարտեզ։ Ուսումնասիրել է Սելենգա և Ստորին Տունգուսկա գետերի ավազանները, կազմակերպել արշավախումբ Կոլիմայի և Ինդիգիրկայի շրջանում, Սիբիրի հնատեկտոնական սխեմաներից մեկի հեղինակն է: Մահացել է Կոլիմայի գետաբերանի շրջանում։ Չերսկու անվամբ են կոչվել լեռնային համակարգ Յակուտիայում և Մագադանի մարզում, լեռնաշղթա՝ Անդրբայկալում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Չերսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 14)։ ![]() |