Իվան Կլիմա
Իվան Կլիմա չեխ․՝ Ivan Klíma | |
|---|---|
| Ծննդյան անուն | չեխ․՝ Ivan Kauders[1] |
| Ծնվել է | սեպտեմբերի 14, 1931[2][3][4][…] |
| Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[5][6][7][…] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 4, 2025[8] (94 տարեկան) |
| Վախճանի վայր | Պրահա, Չեխիա |
| Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, դրամատուրգ, լրագրող, վիպասան, մանկավարժ, բանաստեղծ, հրապարակախոս և գրական խմբագիր |
| Լեզու | չեխերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան և Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում[9] |
| Անդամակցություն | Českobratrská církev evangelická. Sbor (Vinohrady, Praha, Česko)?[10] |
| Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն[11][12] |
| Աշխատավայր | Միչիգանի համալսարան |
| Պարգևներ | |
| Ամուսին | Helena Klímová?[17] |
| Զավակներ | Michal Klíma? և Hana Bergmannová Klímová?[18] |
| Ազգականներ | Martin Klíma? և Otto Synek? |
Իվան Կլիմա (չեխ.՝ Ivan Klíma, իսկական ազգանունը՝ Կուդերս (չեխ.՝ Kauders, սեպտեմբերի 14, 1931[2][3][4][…], Պրահա, Չեխոսլովակիա[5][6][7][…] - հոկտեմբերի 4, 2025[8], Պրահա, Չեխիա), չեխ ժամանակակից արձակագիր, դրամատուրգ և հրապարակախոս, որի ստեղծագործությունները թարգմանված են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, հունարեն, նորվեգերեն, ճապոներեն, թուրքերեն և շատ այլ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով 10-ամյա երեխա՝ երեք ու կես տարի անցկացրել է հրեաների համար Տերեզին ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում[19]։
Պատերազմից հետո ավարտել է գիմնազիան և Կարլովի համալսարանի արվեստի ֆակուլտետը։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր Կարել Չապեկի արվեստին։ Դարձել է լրագրող և համագործակցել «Ческе новины» թերթի հետ։
1956 թվականից «Кветы» թերթում աշխատել է որպես խմբագիր, 1959-1963 թվականներին Československý spisovatel (Չեխոսլովակյան գրող) հրատարակչությունում։ 1963—1969 թվականներին եղել է մշակութային-քաղաքական «Literární noviny» և «Literárních listů» ամսագրերի գլխավոր խմբագրի տեղակալ։
1953 թվականին ընդունվել է Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության շարքերը[20]։ 1960-ական թվականներին չեխ այլ մտավորականների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել Պրահայի գարնան կազմակերպման մեջ։ 1967 թվականին հեռացվել է կուսակցությունից։
1969 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է Միչիգանի համալսարանում որպես հրավիրված դասախոս։ Հայրենիք է վերադարձել 1970 թվականին։
1990-ական թվականների կեսերին Իվան Կլիման դարձել է չեխական ՊԵՆ ակումբի նախագահի տեղակալ։
Ստեղծագործության ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Կլիման չեխ հոգեբանական արձակի հեղինակ ստեղծողներից է։ Ճանաչում ձեռք է բերել որպես այլախոհ գրող, որի ստեղծագործությունները 1967 թվականից մինչև 1989 թվականի «Թավշե հեղափոխություն» չէր կարող հայտնվել պաշտոնական չեխական մամուլում։ Իվան Կլիմայի գործերը տպվում էին սամիզդատ (տնայնագործական տպագրությամբ) և ընթերցողից ընթերցող էին փոխանցվում։ Նա մեծ ճանաչում ուներ չեխ տարագիրների շրջանում։
Արձակ ստեղծագործությունների, փիլիսոփայական վեպերի, դրամաների, պատմվածքների, ակնարկների, էսսեների, մանկական գրքերի հեղինակ է։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հույս անունով նավը. երկու պատմվածք (1970)
- Milostné léto (1979)
- Ma veselá jitra (1985)
- Moje první lásky (1985)
- My Merry Mornings: Stories from Prague (1985)
- Սեր և աղբ (Láska a smetí) (1986)
- Իմ առաջին սերերը (1986)
- Soudce z milosti (1986)
- Ամառային ընդհարում (1987)
- Milenci na jednu noc (1988)
- Իմ առաջին սերերը (1988)
- Už se blíží meče: Eseje, Fejetony, Rozhovory (1990)
- Ministr a anděl (1990)
- Rozhovor v Praze (1990)
- Moje zlatá řemesla (1990)
- Hry: Hra o dvou dějstvích (1991)
- Դատավորը դատին (1991)
- Իմ ոսկե զբաղմունքները (1992)
- Ostrov mrtvých králů (1992)
- Čekání na tmu, čekání na světlo (1993)
- Սպասելով մթին, սպասելով լույսին (1994)
- Պրահայի ոգին և այլ էսսեներ (1994)
- Իմ ոսկե զբաղմունքները (1994)
- Milostné rozhovory (1995)
- Սպասելով մթին, սպասելով լույսի (1995)
- Jak daleko je slunce (1995)
- Պրահայի ոգին և այլ էսսեներ (1995)
- Čekání na tmu, čekání na světlo (1996)
- Poslední stupeň důvěrnosti (1996)
- Առավելագույն մտերմություն (1997)
- Loď jménem Naděje (1998)
- Երբ ես եկա տուն (1998)
- Kruh nepřátel českého jazyka: Fejetony (1998)
- O chlapci, který se nestal číslem (1998)
- Հերյուրանք և պատմություններ (1998)
- Մի գիշերվա սիրահարները (1999)
- Ոչ սրբերը կամ հրեշտակները (Ani svatí, ani andělé) (1999)
- Անվտանգության և անապահովության միջև (2000)
- Velký věk chce mít též velké mordy (2001)
- Premiér a anděl (2003)
- Moje šílené století («Իմ խելագար դարը») (2009)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mgr. Ivan Klíma: * 1931 †︎ 2025 — Memory of Nations.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 Evidence zájmových osob StB
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 Bureš M. Z. V. Zemřel Ivan Klíma. Spisovateli a dramatikovi bylo 94 let — iDNES.cz, 2025.
- ↑ Klíma I. Moje šílené století — Academia, 2009. — P. 155. — 536 p. — ISBN 978-80-200-1697-3
- ↑ Klíma I. Moje šílené století — Academia, 2009. — P. 100. — 536 p. — ISBN 978-80-200-1697-3
- ↑ Zemřel spisovatel a disident Ivan Klíma — novinky.cz, 2025.
- ↑ Mgr. Ivan Klíma (* 1931 †︎ 2025) — Memory of Nations.
- ↑ https://praha4.cz/ivan-klima/
- ↑ https://tvare-vzdoru.vaclavhavel.cz/cs/profil/35/ivan-klima
- ↑ Čestné občanství hlavního města Prahy od roku 1990
- ↑ Ivan Klíma, 1931- — 1947.
- ↑ Klíma I. Moje šílené století (չեխերեն) — 1 — Praha: 2021. — P. 421. — 793 p. — ISBN 978-80-200-3209-6
- ↑ Slovník české literatury po roce 1945 (չեխերեն) — Ústav pro českou literaturu AV ČR.
- ↑ «Ivan Klíma» (Czech). Academia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Dudek, Petr (2009 թ․ հուլիսի 8). «Spisovatel Ivan Klíma na šílené století připraven nebyl. Teď už je». Mladá fronta DNES (Czech). Czech Republic. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կլիմա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Պրահա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 4 մահեր
- 2025 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Կարլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 21-րդ դարի վիպասաններ
- Հոլոքոստից փրկվածներ
- Չեխ արձակագիրներ
- Չեխ գրողներ
- Չեխ դրամատուրգներ
- Չեխ լրագրողներ
- Չեխ հրապարակախոսներ
- Չեխ մանկագիրներ
- Չեխ մանկավարժներ
- Չեխ բանաստեղծներ
- Չեխ ակադեմիկոսներ