Իվան Խրուցկի
Իվան Խրուցկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 27 (փետրվարի 8), 1810[1][2] կամ փետրվարի 8, 1810[3] |
Ծննդավայր | Uła, Lepel County, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն և Վարշավա, Վարշավայի դքսություն |
Վախճանվել է | հունվարի 1 (13), 1885[1] (74 տարեկան) կամ հունվարի 13, 1885[3] (74 տարեկան) |
Մահվան վայր | Zacharničy, Polotsky Uyezd, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն և Վարշավա, Ռուսական կայսրություն |
Ազգություն | Բելառուսներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q16693590? |
Մեկենասներ | Yosyf Semashko? |
Աշակերտներ | Wacław Bębnowski? |
Ամուսին | Q96185639? |
Զավակներ | Q96185841? |
![]() |
Իվան (Յան) Ֆոմիչ (Տոմաշևիչ) Խրուցկի (բելառուս․՝ Іван Хруцкі, հունվարի 27 (փետրվարի 8), 1810[1][2] կամ փետրվարի 8, 1810[3], Uła, Lepel County, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն և Վարշավա, Վարշավայի դքսություն - հունվարի 1 (13), 1885[1] կամ հունվարի 13, 1885[3], Zacharničy, Polotsky Uyezd, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն և Վարշավա, Ռուսական կայսրություն) , 19-րդ դարի բելառուս նկարիչ, որ գործել է ռուսական կայսրության տարածքում։ Աչքի է ընկել իր նատյուրմորտներով ու խմբային դիմանկարներով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է կաթոլիկ քահանա, տոհմիկ մանր ազնվական Տոմաշ (Ֆոմա) Խրուցկու ընտանիքում[4]։ Գեղարվեստական միջնակարգ կրթություն ստացել է Պոլոցկի պիարիստական օրդենի բարձրագույն ուսումնարանում։ 1827 թվականին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մինչև 1829 թվականը նկարչության դասեր է առել անգլիացի նկարիչ Ջորջ Դոուից, միաժամանակ հաճախել գեղարվեստի կայսերական ակադեմիայի պարապմունքներին։ Ընդօրինակել է Էրմիտաժում ցուցադրված գործեր[5]։ 1830 թվականին ընդունվել է գեղարվեստի ակադեմիա, որտեղ աշակերտել է այնպիսի վարպետների, ինչպես՝ Կարլ Բրյուլովը, Ֆյոդոր Բրունին, Ալեքսանդր Վառնեկը, Մաքսիմ Վորոբյովը...
Խրուցկու աչքի ընկնող առաջին ստեղծագործությունը թվագրված է 1832։ Նրա՝ արդեն իսկ երիտասարդական շրջանի նկարները դրվատանքի են արժանացել թե՛ արվեստասեր հասարակության և թե՛ քննադատների կողմից։ 1836 թվականին Խրուցկու նատյուրմորտները նրան բերել են գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեծ մեդալ, իսկ հաջորդ տարում «Գուլպա գործող ծեր կինը» դիմանկարի համար նա պագևատրվել է ակադեմիայի փոքր ոսկե մեդալով։ 1839 թվականին Խրուցկուն շնորհվել է ակադեմիկոսի կոչում։
Հոր մահից հետո՝ 1840 թվականին, նկարիչը թողոլ է Սանկտ Պետերբուրգը, վերադարձել հայրենի բնօրրան, գնել է Զախարնիչի կալվածքը, սեփական նախագծով առանձնատուն կառուցել, որտեղ էլ ապրել է 1845 թվականից մինչև իր մահը։ Հիմնականում զբաղվել է եկեղեցական կառույցներ պատկերազարդելով (գլխավորապես Լիտվայում), ստեղծել է նաև նոր դիմանկարներ։
Մահացել է 1885 թվականին, թաղվել Զախարնիչիի տոհմական դամբանում։
Ազգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Խրուցկին ազգությամբ ներկայացվում է մերթ որպես բելառուս, մերթ որպես լեհ, մերթ էլ՝ որպես ռուս[6][7]։ Պատճառը պատմական, մշակութային, ազգային ու քաղաքական յուրահատկությունն է այն տարածքի, որտեղ ծնվել ու գործել է նկարիչը։ Աղբյուրներից մեկում նա ներկայացված է որպես «ազգությամբ լեհ, ծննդյան վայրով՝ բելառուս, ով վերջին հաշվով ձևավորվել է ռուսական ակադեմիական դպրոցում»[8]։ Բելառուսի Հանրապետության գեղարվեստի ազգային թանգարանն իր հրապարակումներում Խրուցկուն ներկայացնում է որպես բելառուս նկարչի, միաժամանակ ընդգծելով, որ նրա ստեղծագործական ժառանգությունը՝ իբրև մշակութային արժեք, միայն Բելառուսին չի պատկանում[9]։ Բելառուսական հանրագիտարանն էլ գրում է, որ Խրուցկին բելառուս նկարիչ է, իսկ նրա ստեղծագործությունը կապված է Բելառուսի ու Ռուսաստանի գեղարվեստական կյանքի հետ[10]։ «Խորհրդային հանրագիտական բառարանը» Խրուցկուն ներկայացնում է որպես ռուս նկարչի՝ առանց որոշակիացնելու, թե նա իրնչ ծագում ուներ և որտեղ է ստեղծագործել[11]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кузнецов С. {{{заглавие}}}.
- Kuzniecow S. Malarz Jan Chrucki. Portret XIX-wiecznego 'artysty srednego'// Biuletyn historii sztuki. R. LX: 1998. nr.1-2. S.49-67.
- Варіант статті на польській мові: Kuznecow. S. Malarz Jan Chrucki. Portret XIX-wiecznego 'artysty srednego'// Biuletyn historii sztuki. R. LX: 1998. nr.1-2. S.49-67.
- {{{заглавие}}}. — 8000 экз. (білор. мовою)
- Знамениті російські художники: Біографічний довідник. — СПб.: Азбука, 2000. — 400 с. — 100 000 экз. — ISBN 5-7684-0518-6
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 LIMIS (լիտ.)
- ↑ Іван Хруцкі. 1810—1885: Альбом-каталог / склад. І. М. Паньшына. — Мн.: Беларусь, 1990. — 92 с, з іл. — 15000 экз.
- ↑ «Хруцкий Иван Фомич»։ Лингвокультурологический тезаурус "Гуманитарная Россия"։ Արխիվացված օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2010-07-17
- ↑ Іван Хруцкі. 1810—1885: Альбом-каталог / склад. І. М. Паньшына. — Мн.: Беларусь, 1990. — 92 с, з іл. — 15000 экз.
- ↑ «Jan Chrucki (ang.). The premier site for Russian culture»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2020-05-29
- ↑ Biografija Iwana Fomicza Chruckogo (1810—1885) Je. Pietinowa: Biografija Iwana Fomicza Chruckogo (1810—1885) (ros.). Krossword-Kafie.
- ↑ «Год Івана Хруцкага»։ Արխիվացված է օրիգինալից 3 грудень 2013-ին։ Վերցված է 4 квітень 2015
- ↑ Беларуская энцыклапедыя. Т. 17. — Мн., 2003. — С. 64-65.
- ↑ Советский энциклопедический словарь. 4-е издание, Москва, «Советская энциклопедия», 1989, С. 1480
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Իվան Խրուցկի Վիքիպահեստում |
---|
- «Хруцкий Иван Фомич (Трофимович)»։ Русская живопись։ Արխիվացված օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2010-10-06
- «Хруцкий Иван Фомич»։ Музей «Жизнь и творчество династии Хруцких»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2010-10-06
- «Выставка И.Ф.Хруцкого в Штаб-квартире ЮНЕСКО»։ Национальный художественный музей Республики Беларусь։ Արխիվացված օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2010-10-06
- Самый знаменитый художник Беларуси был забыт на 100 лет // KP.RU — Беларусь
- Светлана Усачева. «Малые жанры» Ивана Хруцкого // Журнал "Третьяковская галерея", #4 2010 (29)
- Твори у Olga’s Gallery
|