Իվան Լե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Լե
Ծնվել էմարտի 10 (22), 1895
ԾննդավայրMoisentsi, Q12124138?, Zolotonoshsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1978(1978-10-09) (83 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Գրական անունИван Ле
Մասնագիտությունարձակագիր
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի պոլիտեխնիկական ինստիտուտ
Ժանրերպատմավեպ և պատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
 Ivan Le Վիքիպահեստում

Իվան Լեոնտիևիչ Լե (իսկական ազգանունը՝ Մոյսյա, ուկրաիներեն՝ Іван Ле, մարտի 10 (22), 1895, Moisentsi, Q12124138?, Zolotonoshsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 9, 1978(1978-10-09), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ՝ 1922 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Լեն ծնվել է Չեռնոբայի շրջանի Չերկասիի մարզի Մոյսենցի գյուղում, անհող գյուղացու ընտանիքում։ Վաղ տարիքից զբաղվել է վարձու ծանր աշխատանքով, աշխատել է ձիապան, հանքափոր, հողափոր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բանակում։ 1923 թվականին ավարտել է բանֆակը, այնուհետև սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական ֆակուլտետում։ Աշխատել է ԽՍՀՄ և Ուկրաինայի գրողների միության կառույցներում, ինչպես նաև մամուլում և հրատարակչություններում։ Եղել է «Забой» ամսագրի խմբագիրը։ Մասնակցել է Հայրենական պատերազմին[1]։

Մահացել է 1978 թվականի հոկտեմբերի 9-ին։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Լեն գրել է պատմվածքներ, ակնարկներ, վիպակներ, վեպեր, որոնցից նշանավոր են՝ «Եֆիմ Կուդրյա» (1927), «Ավազակ», «Պորտապար» (1928), «Ուժեղ բնավորություն» (1941), «Մեժգորյայի վեպը», «Ինտեգրալ» (1931), «Երջանկության պատմություն» (1938), «Նալիվայկո» (1940), «Խմելնիցկի» (1-ին, 2-րդ, 3-րդ հատորներ)։

Վեպեր

  • Роман міжгір'я
  • Наливайко
  • Хмельницький («Խմելնիցկի»)
  • Історія радості («Երջանկության պատմություն»)
  • Південний захід[2])
  • Бронзового віку (1965–1972)

Պատմվածքներ

  • Юхим Кудря «Եֆիմ Կուդրյա»
  • Інтеграл «Ինտեգրալ»
  • Кленовий лист
  • Право молодості (1951–1952)

Ֆիլմեր

  • «Роман міжгір'я» («Մեժգորյայի վեպը»)

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ (1967)
  • Լենինի շքանշան
  • «Կարմիր դրոշի» շքանշան (1943)
  • «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան (1939)
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (9.6.1945)
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (9.7.1943)
  • «Կարմիր աստղի» շքանշան (25.9.1944)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  2. Ле Іван Леонтійович // Українська радянська енциклопедія.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Լե» հոդվածին։