Իվան Իլչև
Իվան Իլչև բուլղար․՝ Иван Илчев Димитров | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1953 (70 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն[1] |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետ և Սոֆիայի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[2][1] |
![]() |
Իվան Իլչև Դիմիտրով (բուլղար․՝ Иван Илчев Димитров, հունիսի 25, 1953, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի պատմաբան, Սոֆիայի համալսարանի ռեկտորը 2008-2015 թվականներին, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ 2012 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Իլչևը ծնվել է 1953 թվականի հունիսի 25-ին Սոֆիայում՝ ակադեմիկոս Իլչո Դիմիտրովի ընտանիքում։ Ավարտել է Սոֆիայի թիվ 114 անգլիական գիմնազիան, այնուհետև ուսումը շարունակել է Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետում (նոր և նորագույն համաշխարհային պատմության ամբիոն)։ 1978 թվականից եղել է ասիստենտ Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետում, 1981 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Բուլղարիան անգլիական բալկանյան քաղաքականության մեջ (1913-1918)» (բուլղար․՝ България в балканската английска политика (1913 - 1918)), իսկ 1987 թվականին ստացել է բալկանյան ժողովուրդների նոր և նորագույն պատմության դոցենտի կոչում։ Պաշտպանել է «Իմ երկիրն է՝ ճիշտ է, թե ոչ։ Բալկանյան ժողովուրդների արտաքին քաղաքական քարոզչությունը» (բուլղար․՝ Родината ми — права или не! Външнополитическа пропаганда на балканските народи) թեմայով ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր է 1995 թվականից։
Իվան Իլչևը Օհայո նահանգի Պետական համալսարանի, Կոլումբիայի համալսարանի, Մերիլենդի պետական համալսարանի (1984-1986), Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնի (1990-1991) ու Ճապոնիայի Տիբա համալսարանի (1999-2000) պատվավոր պրոֆեսոր է։ 1997 թվականից մինչև 2002 թվականը եղել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ, իսկ 2003 թվականից՝ պատմության ֆակուլտետի դեկան ու ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ։ 2008 թվականից մինչ 2015 թվականը Իվան Իլչևը եղել է Սոֆիայի համալսարանի ռեկտոր[3]։
2013 թվականին Իվան Իլչևն իր աջակցությունն է հայտնել այն ուսանողներին, ովքեր բողոքում էին Պլամեն Օրեշարսկու կառավարության դեմ[4]։
Իվան Իլչևի անվամբ է կոչվել ելուստ Անտարկտիկայի թերակղզում՝ ի նշան այն բանի, որ Իլչևն իր աջակցությունն է ցուցաբերել Բուլղարիայի անտարկտիկական ազգային ծրագրին[5][6]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Илчев Иван; Георги Гунев (1989)։ Уинстън Чърчил и Балканите։ София: ОФ։ էջ 276
- Илчев Иван (1995)։ Рекламата през Възраждането։ София: Академично издателство „Проф. Марин Дринов“։ էջ 217։ ISBN 954-430-325-1
- Илчев Иван (1995)։ Родината ми - права или не!: Външнополитическа пропаганда на балканските страни (1821-1923)։ София: Университетско издателство „Св. Климент Охридски“։ էջ 593
- Илчев Иван (2001)։ По на Запад, най на Запад - Япония: Писма на един гайджин։ София: Колибри։ էջ 231։ ISBN 954-529-189-3
- Илчев Иван (2005)։ Междено време։ София: Колибри։ էջ 336։ ISBN 954-529-347-0[7][8]
- Илчев Иван (2005)։ La rose des Balkans։ София: Колибри։ էջ 376։ ISBN 954-529-260-1
- Илчев Иван; Георги Гунев (2007)։ Уинстън Чърчил и Балканите։ София: Рива։ էջ 344։ ISBN 978-954-320-105-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Czech National Authority Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ „Проф. Иван Илчев е новият ректор на СУ“ Archived 2008-09-06 at the Wayback Machine., в. „Дневник“, 14 ноември 2007 г. (բուլղ.)
- ↑ Проф. Иван Илчев: «У студентов есть гражданская совесть» (ռուս.)
- ↑ Справочник на българските географски имена в Антарктика. Комисия по антарктическите наименования. София, 2015. (բուլղ.)
- ↑ Ilchev Buttress. Archived 2015-11-18 at the Wayback Machine. SCAR Composite Antarctic Gazetteer (անգլ.)
- ↑ Оля Стоянова, „Една история между два века“, рец. във в. „Дневник“, 23 май 2005 г. (բուլղ.)
- ↑ Иван Христов, „За „Междено време“ на Иван Илчев“ Archived 2016-04-20 at the Wayback Machine., рец. в public-republic.com, 23 май 2009 г. (ориг. публикация в Книгите днес, 2005, № 2, с. 24) (բուլղ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Иван Илчев, „Най-добрата магистрала към прогреса е образованието“ Archived 2016-03-04 at the Wayback Machine., Слово на ректора на Софийския университет „Св. Климент Охридски“, произнесено в присъствието на премиера Борисов при откриването на учебната година на 1 октомври 2012 г.
- „Проф. Иван Илчев: Несъгласието е двигателят“, интервю на Христо Буцев, в. „Култура“, бр. 40 (2523), 21 ноември 2008 г.
- „Проф. Иван Илчев, ректор на СУ „Св. Климент Охридски“: В България има пари за образование, но не се дават за неговото качество“(չաշխատող հղում), интервю, в. „Класа“, 11 октомври 2011 г.
- „Проф. Иван Илчев: Води се страшна атака срещу духовността“ Archived 2012-06-18 at the Wayback Machine., интервю на Таня Джоева, в. „Преса“, 14 юни 2012 г.
- „Проф. Иван Илчев: Хуманитаристиката създава мислещи хора и личности“, интервю на Ани Бурова и Амелия Личева, в. „Литературен вестник“, 23 май 2012 г.
- „Ректорът на Софийския университет проф. Иван Илчев: Обзети сме от стихия на разрушението“ Archived 2014-07-15 at the Wayback Machine., интервю на Мариела Балева, в. „Преса“, 1 юли 2014 г.
|