Իվան Դեմենև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Դեմենև
1892 - փետրվարի 9, 1920(1920-02-09)
ԾննդավայրAlexandrovsk
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ

Իվան Դեմենև (ռուս.՝ Иван Никитич Деменев, 1892, Alexandrovsk - փետրվարի 9, 1920(1920-02-09)[1]), հեղափոխական, մարտական ջոկատի կոմիսար, № 2 զրահագնացքի հրամանատար, 7-րդ Բանակի զրահային ուժերի կոմիսար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Դեմենևը ծնվել է 1892 թվականին երկաթուղային ծառայողի ընտանիքում, Պերմի երկաթուղու Լունևսկու ճյուղի Կոպի կայարանում։ 10 տարեկանից հաճախել է Կիզել քաղաքի երկաթուղային դպրոցը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 16 տարեկանից, ածխահանքում։ 1911 թվականին ընտանիքը տեղափոխվում է Ուսոլսկ կայարան, որտեղ նա աշխատում է դեպոյում որպես խառատ, այնուհետև շոգեքարշի մեքենավարի օգնական։ 1913 թվականի վերջերից ծառայության է անցնում ցարական բանակում, Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց ուղարկվում է ռազմաճակատ[1]։ Երեք անգամ վիրավորվում է, տեղավորվում Պետրոգրադի մոտ գտնվող հոսպիտալում, առողջանալուց հետո գործուղվում է Բալթիական նավատորմի հրետանային արհեստանոց որպես փականագործ։ Նավաստիների հետ միասին մասնակցում է Խորհրդային կարգերի հաստատման համար մղվող մարտերին։ 1918 թվականին, Ուսոլսկ կայարան վերադառնալուց հետո ընտրվում է մարտական ջոկատի կոմիսար[2]։ Նշանակվում է № 2 զրահագնացքի հրամանատար, որը մարտնչում էր Կոլչակի դեմ, 3-րդ ռազմաճակատում Լիսվենսկի տեղամասում։ Զրահագնացքի ջոկատը բաղկացած էր 83 մարդուց[1]։

1919 թվականին գործուղվում է Պետրոգրադ, որտեղ մասնակցում է Յուդենիչից քաղաքի պաշտպանությանը։ 1919 թվականի մարտին նշանակվում է զրահամեքենային ջոկատի հրամանատարի օգնական, հետագայում 7-րդ բանակի զրահային ուժերի կոմիսար[2]։ Ընկել է հերոսի մահով 1920 թվականի փետրվարի 9-ին Պետրոգրադի ռազմաճակատում[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերեզնիկի քաղաքի երկաթուղային կայարանի շենքի վրա տեղադրված է հուշատախտակ Ի. Դեմենևի պատվին (հեղինակ Գ. Պ. Կոնտարև, տեղադրման տարեթիվը` 31.10.1979[3]), կայարանամերձ հրապարակից մինչև Եռանկյունաձև պուրակ ընկած փողոցը կոչվում է նրա անվամբ։ Կայարանամերձ հրապարակում 28.10.1978 թվականին տեղադրվել է Զրահագնացքի մարտիկների հուշարձանը (հեղինակ` քանդակագործ Գ. Պ. Կոնտարև, ճարտարապետ` Լ. Ֆուտլիկ)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Персоны / Деменев Иван Никитич :: Энциклопедия «Пермский край»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  2. 2,0 2,1 Березники: Энциклопедический справочник. «Книжный мир», Пермь, 2007. 480 стр. с илл. ISBN 5-93824-080-8
  3. Наследие — Управление культуры и молодежной политики г. Березники
  4. Памятник бронепоезду № 2 | Березники | Культурный туризм

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]