Իվան Գալուստով (լեռնագնաց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իվան Գալուստով (այլ կիրառումներ)
Իվան Գալուստով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լեռնագնաց
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 6, 1910(1910-01-06)
Ծննդավայր՝Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝հունվարի 10, 1985(1985-01-10) (75 տարեկան)
Մահվան վայր՝Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ

Իվան (Վանո) Արտեմի Գալուստով (հունվարի 6, 1910(1910-01-06), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 10, 1985(1985-01-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), լեռնագնաց։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1958), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1958)։ ԽՍՀՄ կրկնակի (1953, 1957) չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին արժանացել է «Ձյան հովազ» կոչմանը՝ ԽՍՀՄ-ում գտնվող 7 հազար մ և ավելի բարձրության 4 լեռնագագաթների (Կոմունիզմի, Հաղթանակի, Լենինի, Կորժենևսկու պիկեր) հաղթահարման համար։

1947-1952 թվականներին դասավանդել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, 1960-1970-ական թվականներին ղեկավարել Նուրեկի ջրէկ-ի կառուցմանը մասնակցող լեռնագնացների ջոկատը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր աեռաջին, Երևան, 2005.