Իվան Ավրամենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Ավրամենկո
Авраменко Иван Гаврилович.jpg
Ծնվել էհունիսի 5, 1923(1923-06-05)
ԾննդավայրԿոլյադինեց, Լիպովա Դոլինայի շրջան, Q1028840?, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 6, 2008(2008-11-06) (85 տարեկանում)
Մահվան վայրԿրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունՕդեսայի գեղարվեստական ուսումնարան և Alexandru Plămădeală Arts College?
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն

Իվան Ավրամենկո (ռուս.՝ Иван Авраменко, հունիսի 5, 1923(1923-06-05), Կոլյադինեց, Լիպովա Դոլինայի շրջան, Q1028840?, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 6, 2008(2008-11-06), Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային նկարիչ, գրաֆիկական նկարիչ և գեղանկարիչ: Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ (1975):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականի հունիսի 5-ին Պոլտավայի մարզի Գադյաչի շրջանի Կոլյադինեց գյուղում (այժմ` Լիպովա Դոլինայի շրջանում):

1934 թվականին տեղափոխվել է Կրիվորոժյե:

1944 թվականի փետրվարից մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին:

1947-1949 թվականներին սովորել է Մ. Գրեկովի անվան Օդեսայի արվեստի ուսումնարանում, պրոֆեսոր Լ. Մուչնիկի մոտ:

1949 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման հակախորհրդային քարոզչության համար և բանտարկությունը անց է կացրել ԳՈՒԼԱԳ-ում: Ազատ է արձակվել 1954 թվականին: Արդարացվել է 1992 թվականին:

1954-1955 թվականներին աշխատել է որպես շինարար:

1955-1957 թվականներին սովորել է Քիշնևի նկարչական ուսումնարանում, որն ավարտել է գերազանցությամբ: Նրա մասնագիտական ուսուցիչները եղել են Վ. Սուդովսկին և Վ. Զազերսկին:

1957-1958 թվականներին եղել է «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայի գլխավոր բեմադրող նկարչի օգնականը:

1958-1975 թվականներին եղել է Կրիվորոժեի նկարչական արվեստանոցի ձևավորող, գրաֆիկ և գեղանկարիչ:

Մահացել է 2008 թվականի նոյեմբեր 6-ին Կրիվոյ Ռոգում: Թաղված է Կրիվոյ Ռոգի կենտրոնական գերեզմանատանը:

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի ոլորտում: Նկարչի աշխատանքներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կրիվոյ Ռոգ քաղաքը, որտեղ նա մեծացել է և առաջին անգամ ձեռքը վրձին է վերցրել: Նկարչի նկարները Կրիվոյ Ռոգի գեղարվեստական տարեգրություներն են: Նրանք պատմում են այն մասին, թե ինչպիսին է եղել քաղաքը նկարչի երիտասարդության տարիներին, ինչպես է ապրել այդ տարիներին և ինչպես է փոխվել:

Նկարչի աշխատանքները պահվում են Կրիվորոժյան պատմաերկրագիտական թանգարանում, Վարշավայի, Լոնդոնի, Սեուլի մասնավոր հավաքածուներում:

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արդյունաբերական Կրիվբաս» (1972)
  • «ԴՊ-9 համալիր» (1973)
  • «Առաջին ճառագայթ» (1979)
  • «Կրիվբաս» (1981)
  • «ՍևԳոկը գիշերը» (1982)
  • «Իններորդ հրահալոց» (1983)
  • «Դնեպրի վրա» (1989)
  • «Գարունը Կրիվբասում» (1991)
  • «Հեռու, հեռու, կապույտ ամպերից այն կողմ» (1992)
  • «Աղմկոում էր Ուկրաինան» (1993)
  • «Պրոֆիլակտորիա» (1994)
  • «Երեկոյան Սիդնև» (1995)
  • «Մարտը Կրիվորոժեում» (1996)
  • «Ձմեռը Կրիվորոժեում» (1998)
  • «Մոռացված և անմոռաց նախնիների հոգիների համբարձումը» (1998)
  • «Սեպտեմբերը Կրիվորոժեում» (1998)
  • «Մթնում է» (1998)
  • «Ձերժինսկյան կայան» (1999)
  • «Չեռնոգորկա» (1999)

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է հանրապետական նկարչական ցուցահանդեսների Կիևում (1961, 1963, 1972-1974, 1977, 1981), միջազգային «Արթ-Մանեժ-96» գեղարվեստական տոնավաճառին (Մոսկվա, 1996), «Ոսկե վրձին-97» (Մոսկվա, 1997), «Ուկրաինայի գեղանկարչություն» (1997) ցուցահանդեսներին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կրիվոյ Ռոգում 1983, 1996 և 1998 թվականներին:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քաղաքի զարգացման գործում ավանդի համար» 3-րդ և 2-րդ աստիճանի շքանշան
  • «Կազակական փառք» 1-ին աստիճանի արծաթե մեդալ (հետմահու)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրիվոյ Ռոգի թիվ 120 դպրոցի դիմաց տեղադրված է հուշատախտակ[1]
  • Նկարչի անունով է կոչվել Կրիվոյ Ռոգի նախկին Կորնեյուչի փողոցը[2]
  • Կրիվոյ Ռոգում նկարչի անունով կա ծառուղի[3]
  • Կրիվոյ Ռոգի թիվ 120 դպրոցում գոյություն ունի Իվան Ավրամենկոյի արվետսանոց-թանգարանը[4]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Из воспоминаний [Текст] / И. Г. Авраменко. — Кривой Рог: Видавничий дім, 2006. — 95 с. — ISBN 966-7997-54-5.
  • Фрагменты из запоздалых размышлений при вступлении в XXI век [Текст] / И. Г. Авраменко. — Кривой Рог: Видавничий дім, 2007. — 31 с. — ISBN 978-966-2915-04-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]